• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում դեռ չեն կողմնորոշվել

aliq 13:58 | 04.05.2022
aliq 13:58 | 04.05.2022
NATO

Գերմանիայի կառավարության հետ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի վարչապետների դռնփակ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ այդ երկու երկրները դեռ չեն կողմնորոշվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ եթե այս երկու երկրները որոշեն անդամակցել ՆԱՏՕ-ին, կարող են ակնկալել Գերմանիայի աջակցությունը։ «Կառավարության անդամներն այստեղ անցկացված բանակցություններում դրա մասին հստակ հայտարարել են, եւ ըստ իս` դա կարեւոր ազդակ է»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։

«Քանի որ Ռուսաստանը սխալմամբ պնդում է ուրիշների ընտրությունը թելադրելու իրավունքը, ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունն էլ ավելի կարեւոր է բոլորիս համար»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը քննարկվում է խորհրդարանում:

«ՆԱՏՕ-ին միանալու կամ չմիանալու Ֆինլանդիայի որոշումը հիմնված կլինի մեր ընդհանուր անվտանգությանը նպաստելու կամքի վրա»,- շեշտել է Ֆինլանդիայի վարչապետը։

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ Շվեդիայի խորհրդարանը ներկա պահին քաղաքական բոլոր ուժերի հետ վերլուծում է անվտանգային քաղաքականությունը, արդյունքները կներկայացվեն մայիսի 13-ին։

«Վերլուծությունը ներառում է ապագա միջազգային պաշտպանական գործընկերություն Շվեդիայի համար, այդ թվում` քննարկում ՆԱՏՕ-ի հարցով, բոլոր տարբերակները սեղանի վրա են»,- նշել է Մագդալենա Անդերսոնը։

ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը Ֆինլանդիան եւ Շվեդիան սկսեցին քննարկել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։

Ավելի վաղ Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն, հղում անելով 2022-ի փետրվարի 16-ին խորհրդարանում ներկայացված արտաքին քաղաքական հռչակագրին, հայտարարել էր, որ Շվեդիայի անվտանգության շվեդական հայեցակարգը դեռեւս անփոփոխ է, եւ կառավարությունը մտադիր չէ ՆԱՏՕ-ին անդամակցման հայտ ներկայացնելու:

Մեկ ամիս առաջ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի վարչապետներ Սաննա Մարինը եւ Մագդալենա Անդերսոնը Ստոկհոլմում անցկացված հանդիպմանը քննարկել էին Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու նպատակահարմարությունը։ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումն ու շարունակվող պատերազմը այս չեզոք պետություններին ստիպում են մտածել ՆԱՏՕ-ին միանալու մասին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն Շվեդիային եւ Ֆինլանդիային նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին անդամակցության հետեւանքների մասին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Բրյուսելը ԱՄՆ հովանու ներքո հիշատակված երկրներին վաղուց ներքաշել է իր կառույցների մեջ: Զախարովան զգուշացրել է, որ եթե Շվեդիան ու Ֆինլանդիան գնան այդ ճանապարհով, աշխարհաքաղաքական իրադրությունը Եվրոպայում կփոխվի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ գրոսմայստերները 0,5-ական միավոր են զիջում առաջատարին
հաջորդը
Քոչարյանը նորից խառնեց իրականությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն