• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բուչայի ողբերգության ռուս-չեչենական հետքը. Reuters

aliq 12:37 | 06.05.2022
aliq 12:37 | 06.05.2022
Bucha

Բրիտանական Reuters գործակալության՝ երեք շաբաթ տեւած եւ ավելի քան 90 տեղաբնակների շրջանում անցկացված լայնածավալ լրագրողական հետաքննության ընթացքում պարզվել է, որ Կիեւի շրջանի Բուչա ավանում մարդկանց զանգվածային սպանություններին առնչություն ունեն գրավման պահին այնտեղ գտնվող եւ այնտեղից ապրիլի 5-ին հեռացած ռուսական ուժերը: Մասնավորապես, խոսքը Կիեւի շրջանի այդ հատվածում տեղակայված՝ նախկինում Պուտինի թիկնազորի ենթակայությամբ գործող էլիտար «Ռոսգվարդիա» կառույցի «Վիտյազ» ստորաբաժանման, Պսկովից ժամանած 76-րդ պարաշյուտադեսանտային դիվիզիայի, ինչպես նաեւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ենթարկվող առնվազն երեք չեչենական զորամիավորումների մասին է:

Բուչայում Յաբլունսկի փողոցում տեղակայված ռուսական շտաբում ավելի ուշ հայտնաբերվել են ութ խաղաղ բնակիչների դիակներ, ուկրաինացի զինծառայողները գտել են «Վիտյազ» ստորաբաժանման զինծառայող Կոնստանտին Կորշունովի վկայականը: Տեղացի բնակիչներն էլ հայտնաբերել են Պսկովից դեսանտային Ալեքսանդր Լոգվինենկոյին հասցեագրված մի նամակ:

Ռուս զինվորականների՝ այդ օրերին գրավված առանձնատան պատին հայտնաբերված Wolf_68 գրությունն, ըստ հետաքննող լրագրողների, ոչ այլ ինչ է, քան ռուսական սոցցանցերում գրանցված օգտատիրոջ՝ 76-րդ դեսանտային դիվիզիայի 234-րդ ավիագնդի զինծառայող Կիրիլ Կրյուչկովի քողարկված անվանումը:

Բուչայում ռուսական բանակի գործողություններն Ուկրաինան եւ արեւմտյան երկրները որակել են որպես պատերազմական հանցագործություն եւ ցեղասպանություն:

Բուչայում ՌԴ-ի ռազմական գործողության վերաբերյալ հարցին ի պատասխան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել էր, որ Բուչայի պատմությունը սադրանք է եւ կեղծիք: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ է տվել մանրամասների համար դիմել ՌԴ պաշտպանության նախարարությանը: Ո՛չ ռուսական պաշտպանական գերատեսչությունը, ո՛չ ռուս զինվորականները չեն պատասխանել Reuters-ի հարցումներին: Ավելին՝ ՌԴ ՊՆ-ն բազմիցս հերքել է մեղադրանքը՝  պնդելով, որ Կիեւը կեղծ տեղեկություններ ու բեմականացված լուսանկարներ եւ տեսագրություններ է ներկայացրել ռուսական ԶՈՒ-ին վարկաբեկելու նպատակով:

Ուկրաինայի դատախազությունը հայտարարել է, որ հետաքննում է ռուս-ուկրաիանական հակամարտության ընթացքում ռուսական զինուժի զինվորականների գործած ավելի քան 9000 պոտենցիալ պատերազմական հանցագործության դեպքեր եւ հետապնդում է հարյուրավոր կասկածյալների: Միջազգային քրեական դատարանը եւս ուսումնասիրում է պատերազմի ժամանակ մարդու իրավունքների հնարավոր խախտումները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոլդովան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճա՞կ կստանա
հաջորդը
Փակ տարածքներում դիմակ դնելու կոչ Վրաստանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն