• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պատերազմը կավարտվի, երբ Պուտինը կցանկանա. Զելենսկի

aliq 14:58 | 07.05.2022
aliq 14:58 | 07.05.2022
Zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մասնագետներին հասցեագրված առցանց ելույթում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության 72-րդ օրը պատերազմի ավարտը չի երեւում:

«Մենք չենք տեսնում ու չենք զգում պատերազմն ավարտելու ռուսական կողմի անգամ ամենափոքր ցանկությունը: Չենք տեսնում գոհացուցիչ որոշումներ այն մարտահրավերների, որոնք Ռուսաստանին դրդրել է այս պատերազմին»,-շեշտել է Զելենսկին:

Նա հավելել է, որ Ուկրաինան ձգտում է օր առաջ հաղթել այս պատերազմում, վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ձեռնամուխ լինել ավերածությունների վերականգնմանը:

Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը համապարփակ հետեւանքներ է թողնելու շատ ոլորտներում: Խոսքն առաջին հերթին հարյուր միլիոնավոր մարդկանց պարենային անվտանգության մասին է, մասնավորապես, Միջին Արեւելքում: Ըստ Զելենսկիի՝ տարածաշրջանում կարեւոր մթերքների մատակարարման ավանդական շղթան խախտված է:

Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ կրակի դադարեցումը Ուկրանայում հնարավոր է միայն այն դեպքում, երբ դա ցանկանա Պուտինը:

Ուկրաինայի նախագահը Արեւմուտքի առաջնորդներին կոչ է արել առավել վճռական եւ արագ գործելու, քանի որ աշխարհն այս պատերազմից օրեցօր ավելի մեծ կորուստներ է ունենալու: Զելենսկին համոզված է, որ Ուկրաինան միեւնույնն է, հաղթելու է, բայց որքան շուտ այդ հաղթանակը գա, այնքան Ուկրաինան  ու աշխարհը քիչ նյութական վնասներ կկրեն:

Բանակցությունները՝ պատերազմը դադարեցնելու հնարավորություն եւ ուկրաինական տարածքները վերադարձնելու միջոց

Զելենսկին հավելել է, որ բանակցությունները համարում է ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն եւ ուկրաինական տարածքները վերադարձնելու միջոց։ Նա նշել է, որ դիվանագիտական ​​ուղիներով Ուկրաինան ցանկանում է ՌԴ զորքերը բերել փետրվարի 23-ի դրության։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական կողմը դեռ շահագրգռված է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններով։ Նա նշել է, որ Կիեւը իր դիրքորոշումը չի փոխում սոսկ Արեւմուտքի ճնշման ներքո։ «Վլադիմիր Զելենսկին ամեն առիթով կրկնում է՝ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ»,- պնդել է խոսնակը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցեւն էլ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները դոփում են տեղում: Ըստ նրա՝ Կիեւը չի ցանկանում բանակցել, ինչի մասին վկայում են նաեւ ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները։

«ՆԱՏՕ-ի երկրները հանդես են գալիս ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման օգտին, սակայն ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար։ Ուկրաինա զենքի մատակարարումն ավելանում է։ Միայն Վաշինգտոնը շուրջ 4 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք է տրամադրել Կիեւին»,- նշել է Զայցեւը:

Վարկածներ պատերազմի ավարտի մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսի 3-ին հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կրեմլից հավաստիացումներ է ստացել մինչեւ մայիսի 9-ը պատերազմն ավարտելու մասին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ ռուսական բանակը արհեստականորեն չի ձգտելու մարտի դաշտում հաղթանակները տեղավորել ինչ-որ ամսաթվերի մեջ, ներառյալ մայիսի 9-ի հաղթանակի օրը: Ավելի վաղ Լավրովը նշել էր, որ պատերազմը կավարտվի որոշակի պայմանագրի ստորագրմամբ, բայց ամեն ինչ կախված կլինի մարտադաշտում ստեղծված իրավիճակից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է ճանաչվել
հաջորդը
Ուզո՞ւմ ես լինել երջանիկ, եղի՛ր շնորհակալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն