• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Հրանտ Դինք․ հոս եւ հիմա»

Լիլիթ Գրիգորյան 19:15 | 07.05.2022
Լիլիթ Գրիգորյան 19:15 | 07.05.2022
Hrant Dink

«Այո՛, թերեւս իմ հոգեվիճակը վախվորած աղավնու է նման, բայց գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս: Աղավնիներն իրենց գոյությունը շարունակում են նույնիսկ քաղաքի խորքերում, մարդկային խիտ բազմության մեջ։ Ճիշտ է՝ մի քիչ երկչոտ, բայց նույնքան էլ ազատ»։

2007 թվականի հունվարի 12-ին «Ակօս»-ում հրապարակած հոդվածն այսպես է ավարտել Հրանտ Դինքը՝ պատմելով իր հանդեպ «թուրքականությունը նվաստացնելու» մեղադրանքով բացված դատական գործի ընթացքի ու դրա բուն պատճառի մասին։

Իսկ նույն թվականի հունվարի 19-ին «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում՝ իր խմբագրատան դիմաց։ «Այն ժամանակ եւ այնտեղ․․․»:

Rakel Dink

Ռաքել Դինք՝ Հրանտ Դինքի այրին

Մայիսի 6-ին «Նորարար փորձառական արվեստի կենտրոնում» (ՆՓԱԿ) կայացավ պոլսահայ լրագրող, հասարակական գործիչ Հրանտ Դինքի կյանքն ու պայքարը ներկայացնող «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» ցուցահանդեսի բացման արարողությունը։

«Սպանության ատենը աշխատած հարկաբաժինը մենք անվանեցինք հիշողության վայր։ Ինչո՞ւ անունը հիշողության վայր է։ Ձեզ էլ օտար չէ, որ ամեն բան կմոռացվի, եւ չի հիշվի եղածները։ Ուզեցինք, որ այս հիշողության վայրն ամեն օր հիշեցնի մեր ընտանիքի պատմությունը եւ, անշուշտ, Հրանտ Դինքի կյանքը, որ հարյուրամյա հիշողություն մըն է։ Եւ անոր համար անունը հիշողության վայր դրինք»,- բացման խոսքում Ռաքել Դինքը պատմեց հուշավայրի անվան ընտրության մասին։

Hrant Dink exhibitionՀամադրող թիմը մոտ 5 տարի աշխատել է ցուցահանդեսի կոնցեպտի վրա՝ ստանալով կենդանի, ինտերակտիվ միջավայր։ Այս անգամ Հրանտ Դինքի կյանքն ու պայքարը պատմում են ոչ թե ընտանիքի անդամներն ու ընկերները, այլ հենց ինքը՝ Դինքը:

Իր խոսուն հայացքով ու ձայնով Հրանտ Դինքն ուղեկցում է այցելուին ողջ ցուցասրահով, պատմում իր ուղու եւ գործունեության մասին։ Ներկայացնում է «Ակօս»-ի հիմնադրման ընթացքը, իր եւ ընկերների պայքարը հանուն հավասար իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության եւ արդարության։

Ցուցահանդեսի բաժիններից մեկը նվիրված է Դինքի սպանությանը հաջորդող գործընթացներին, Թուրքիայում բազմահազարանոց բողոքի երթերին՝ «Բոլորս ՀՐԱՆԴ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսով։

Hrant Dink exhibition

Մեկ այլ սրահում կարելի է տեսնել Հրանտ Դինքի աշխատասենյակի պատկերը՝ այնպես, ինչպես ինքն էր թողել սպանությունից առաջ։

Ու քանի որ «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» ցուցահանդեսը ստեղծվել է Ստամբուլում «Ակօս»-ի նախկին խմբագրատանը 2019-ից գործող հուշավայրի օրինակով ու որոշ լրամշակումներով, ցուցասրահում ուղիղ տեսակապի միջոցով հնարավորություն կա ծանոթանալու Ստամբուլի հուշավայրի այցելուների ու աշխատակիցների հետ։

Ցուցահանդեսի այցելուները հատուկ առանձնասենյակում կարող են ձայնագրել իրենց բանավոր պատմությունները, լսել նախորդ այցելուների ձայնագրություններն ու ծանոթանալ նրանց պատմություններին։

Իսկ վերջում դուք հնարավորություն կունենաք այցելուների հուշերի համար նախատեսված պատին թողնել փոքրիկ երկտողեր հիշողության, արդարության ու ճշմարտության ձեր ընկալումների վերաբերյալ։

Dink ExhibitionՆախատեսվում է «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» ցուցահանդեսը այցելուներին ներկայացնել աշխարհի մի շարք այլ երկրներում, բայց ինչպես նշեց Դինքի դուստրը՝ Դելալ Դինքը, այս երկար ճամփորդությունը չէր կարող Երեւանից չսկսել։

Երեւանում ցուցահանդեսը բաց կլինի 2022 թվականի մայիսի 7-ից մինչեւ հուլիսի 31-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
4-մետրանոց պատնեշ լեհ-բելառուսական սահմանին
հաջորդը
Չավուշօղլուի ժեստը վարակիչ է դառնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն