• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կփոխվի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան

aliq 18:19 | 12.05.2022
aliq 18:19 | 12.05.2022
Overchuk & Rudenko

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երեւան ժամանած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին եւ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության օրակարգը, ինչպես նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարներին եւ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:

Փաշինյանը, բարձր գնահատելով տարածաշրջանային հաղորդակցությունների, ավտոմոբիլային, երկաթուղային հաղորդակցությունների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում արդեն իրականացված աշխատանքը, նշել է, որ ՀՀ-ի համար դա կարեւոր թեմա է: Նա հավելել է, որ երբ կողմերը որոշակի լուծումների հասնեն, դա կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական, հոգեբանական, անվտանգության առումով:

Ալեքսեյ Օվերչուկն, իր հերթին անդրադառնալով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին, նշել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը տրանսպորտային հաղորդակցությունների հարցում ընդհանուր լուծումներ գտնեն, դա իսկապես ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան:

ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ եռակողմ աշխատանքային խումբն առավելագույն ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ըստ նրա՝ տարածաշրջանային  հաղորդակցությունների բացումը լրացուցիչ ազդակ կստանա, նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը:

ՌԴ փախվարչապետը նաեւ հայտնել է, որ մայիսի 16-ից հանվում են կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները:  «Հնարավոր կլինի ե՛ւ ավտոճանապարհներով երթեւեկել, ե՛ւ ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջեւ շփումները հետաձգում էին, այսօր հանվում են»,- շեշտել է Ալեքսեյ Օվերչուկը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը տարեվերջին կայցելի Հայաստան
հաջորդը
Հնդկաստանը՝ ցորենի խոշոր մատակարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն