• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ամուլսարը բացելու պատրաստություն

Մարիամ Սարգսյան 16:15 | 16.05.2022
Մարիամ Սարգսյան 16:15 | 16.05.2022
Amulsar

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով նշված օրենսգիրքը լրացվել է նոր՝ 55.1 հոդվածով: Դրանով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում՝ անհաղթահարելի ուժի հիմքով:

Նախագծով անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը (բողոքի ակցիաների տարբեր դրսեւորումներ), որի հետեւանքով հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները:

Բնապահպանական, հասարակական կազմակերպությունները պնդում են, որ այս նախագծի ներդրման նպատակը Ամուլսարի հանքի շահագործման հիմք ստեղծելն է:

Ըստ նախագծի՝ եթե անհաղթահարելի ուժի պատճառով ընկերությունը չի կարողացել աշխատել, եւ եթե դա տեղի է ունեցել վերջին 4 տարվա ընթացքում, ապա թույլտվության ժամկետը երկարացվում է այնքան ժամանակով, որքան այդ ընկերությունը չի կարողացել աշխատել՝ առանց նոր փորձաքննության անցկացման։

Inga Zarafyan«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ Հայաստանում շահագործման լիցենզիա ունեցող շուրջ 30 մետաղական հանքերից միայն Ամուլսարի հանքը վերջին տարիներին չի շահագործվել հասարակական դժգոհության պատճառով:

«Այս օրենսդրական նախաձեռնության հիմնավորումները շատ թույլ են եւ չեն բխում կոնկրետ իրավիճակից: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակում է ՀՀ հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը հավանաբար վերջնական փուլում է: Դրա վերաբերյալ տարբեր քննարկումներ են եղել, առաջարկներ են ներկայացվել: Առանց այդ ռազմավարության ընդունման արագորեն օրենսդրական նախաձեռնություն է ընդունվում, ինչն անընդունելի է»:

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ ասում է, որ այս օրենսդրական նախաձեռնության ամբողջական ընդունման արդյունքում տնտեսվարողը կարող է իր իսկ առաջացրած խնդիրների համար ոչ միայն պատասխանատվություն չկրել, այլեւ ավելացված ժամկետով աշխատել:

Oleg Dulgaryan«Օրինակ՝ վատ տնտեսվարողը խախտում է համայնքի բնակիչների իրավունքները, աղտոտում է համայնքի հողատարածքները, վնասում բնակիչների առողջությունը, ինչի պատճառով վերջիններս բողոքի ակցիաներ են անում, ճանապարհներ են փակում, խոչընդոտում են ընկերության աշխատանքը: Հետո այդ ամենը ճանաչվում է անհաղթահարելի ուժ, ու տնտեսվարողը հանքի շահագործման համար լրացուցիչ ժամանակ է ստանում»:

Սա, քաղհասարակության ներկայացուցչի խոսքով, հետքայլ է նաեւ ժողովրդավարությունից, որովհետեւ խախտվում է քաղաքացիների ազատ կամարտահայտման, ակցիաներ իրականացնելու իրավունքը: Քաղաքացիական բոլոր տեսակի ակցիաները (ազատ ցույցեր, երթեր), որոնք ուղղված են սեփական իրավունքները պաշտպանելուն, ձեւակերպում են «անհնազանդություն» բառով: Այն մեկ այլ հարթակ է տեղափոխում մարդկանց խաղաղ ցույցերը: Կարող է լինել անհնազանդության այնպիսի տեսակ, որն իրականացվում է կոնկրետ գործընթացի դեմ՝ ունենալով հովանավորներ: Դա ավելի շատ շանտաժ է:

«Սեփական իրավունքների համար խաղաղ ցույցերն ու անհնազանդության ակցիաները հավասարեցնելը խեղաթյուրում է այդ իրավունքի իմաստն ու դրա իրացումը դարձնում անարդյունավետ: Այսպիսով, օրենքով ամրագրում ենք՝ «քաղաքացիներ, որքան ուզում եք, պայքարեք, միեւնույնն է, տնտեսվարողի գործունեության ժամկետներն օրենքի ուժով երկարացվելու են»: Սա անուղղակիորեն դառնում է սահմանափակում: Այսինքն՝ ուղիղ չենք արգելում բողոքի ակցիաներ անելը, բայց դրանք, միեւնույնն է, որեւէ իմաստ չունեն»:

Հաջորդ խնդրահարույց հանգամանքն էլ, ըստ փորձագետների, նախագծի հետադարձ ուժն է: «Օրենքը հետադարձ ուժ չպետք է ունենա: Ամուլսարի ծրագիրն ընդհատվել է ավելի քան երեք տարով: Նախագծի ընդունման դեպքում կարող է ժամկետը վերականգնվել: Նշանակում է՝ հասարակությունը, որը համաձայն չէ հանքերի շահագործման հետ, իրավունք էլ չունի բողոքելու»,- նշում է Զարաֆյանը:

Նախագծում առկա է նաեւ «զանգվածային ակցիաներ» ձեւակերպումը: Դուլգարյանը մտահոգություն է հայտնում, որ սա եւս տարբեր մեկնաբանությունների պատճառ կարող է դառնալ: Հասկանալի չէ՝ քանի հոգին է համարվում զանգվածային: «Օրինակ՝ կարող է մի ամբողջ գյուղ ոտքի կանգնել, եւ դա այդ բնակավայրի բնակչության համեմատ զանգվածային է: Այս ձեւակերպումները կարող են խնդրահարույց լինել նաեւ հետագայում, քանի որ ամեն հաջորդ իշխանություն օրենքի կոնկրետ ձեւակերպումները կարող է իրեն հարմար կերպով մեկնաբանել»:

Քաղհասարակության ներկայացուցիչները նաեւ առցանց ֆլեշմոբ են իրականացնում՝ բարձրաձայնելով իրենց դժգոհություններն ու իրազեկելով հասարակությանը: Դրանց, սակայն, պետական, քաղաքական մարմիններն արձագանքի չեն արժանացնում:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմները բացառություն են, ոչ թե կանոն
հաջորդը
Կքննարկվեն ԵՄ վիզաների ազատականացման հեռանկարները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն