• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԱշխարհՔաղաքականություն

Պատերազմները բացառություն են, ոչ թե կանոն

Դավիթ Հովհաննիսյան 15:45 | 16.05.2022
Դավիթ Հովհաննիսյան 15:45 | 16.05.2022
Chris Blattman

Մեր ուշադրությունը կենտրոնացած է պատերազմների վրա, որոնք տեղի են ունենում, ինչպես, օրինակ, Արցախում կամ Ուկրաինայում: Մեդիան եւ գրքերը անում են նույնը. նրանք կենտրոնանում են բռնի դիմակայությունների եւ բախումների վրա: Քչերն են գրում գրքեր այն անհամար դեպքերի մասին, երբ հաջողվում է խուսափել բախումից: Միայն պատերազմների եւ բախումների վրա կենտրոնանալը ստեղծում է սխալ տպավորություն, թե աշխարհն անընդհատ պատերազմների մեջ է, մարդկության բնական վիճակը պատերազմն է, բայց այս պնդումներից ոչ մեկը ճիշտ չէ:

Պատերազմը բացառություն է, ոչ թե կանոն: Չնկատելով բոլոր այն դեպքերը, երբ հաջողվում է պահպանել խաղաղություն, մենք նաեւ սխալ եզրակացություններ ենք անում պատերազմի պատճառների մասին: Կանադացի տնտեսագետ եւ կոնֆլիկտաբան Քրիստոֆեր Բլեթմենը իր «Ինչո՞ւ ենք մենք պատերազմում» գրքում փորձում է ներկայացնել այն հինգ հիմնական պատճառները, որոնք խափանում են խաղաղության բնական վիճակը եւ հանգեցնում երկարաժամկետ բախումների:

Ըստ Բլեթմենի՝ երբ մարդիկ կենտրոնանում են անխուսափելի բախումների վրա, հաճախ տեսնում են պատճառների նույն շարքը՝ սխալվող առաջնորդներ, պատմական անարդարություն, ծայրահեղ աղքատություն, տաքգլուխ մարդիկ, էժան զենք եւ աղետալի իրադարձություններ: Այս դեպքերում են պատերազմները թվում անխուսափելի: Բայց եթե մարդիկ ուշադրություն դարձնեն նաեւ բոլոր այն դեպքերին, երբ հաջողվել է խուսափել բախումից, կտեսնեն նույն այս պայմանները:

Բայց ինչո՞ւ ենք մենք, այնուամենայնիվ, պատերազմում: Դեռեւս 2500 տարի առաջ չինացի գեներալ Սան Ցզուն իր «Պատերազմի արվեստ»-ում աներկբայորեն նշել է՝ չկա այնպիսի երկիր, որը շահում է երկարաժամկետ պատերազմից: Պատերազմները բերում են ավերածություններ, զոհեր, կորուստներ: Պատերազմի գինը շատ բարձր է: Նույնիսկ իրար ամենաշատը ատող հանցախմբերը, էթնիկ եւ կրոնական խմբերը սովորաբար նախընտրում են գտնել փոխզիջում եւ խուսափել երկարաժամկետ պատերազմի հետեւանքներից:

Բայց ինչ-որ բան խանգարում է, եւ Բլեթմենն առանձնացնում է այդպիսի հինգ պատճառ.

Առաջինը չզսպվող շահերն են: Պատերազմի ծանրությունները խաղաղության առաջին խթաններն են, բայց երբ որոշում կայացնող մարդիկ հաշվետու չեն իրենց հասարակություններին, նրանք կարող են արհամարհել այդ գինն ու պատերազմական դաժանությունները: Այսպիսի առաջնորդները հաճախակի տանում են իրենց հասարակություններին դեպի պատերազմներ՝ մոտիվացված միայն անձնական ձեռքբերումներով, ինչպիսիք կարող են ունենալ պատերազմից:

Երկրորդ պատճառը ոչ նյութական, ոչ շոշափելի խթաններն են: Կան դեպքեր, երբ բռնություն գործադրելը հանգեցնում է ինչ-որ արժեքավոր բաների, ինչպես, օրինակ, վրեժխնդրության, կարգավիճակի կամ գերակայության: Կամ բռնությունը միակ ճանապարհն է դեպի արդար նպատակներ՝ Աստծո փառքը, ազատությունը կամ անարդարության դեմ պայքարը: Որոշ մարդկանց համար այս եթերային պարգեւները կարող են փոխհատուցել պատերազմից առաջացած ցավն ու կորուստը:

Երրորդ պատճառը, որից փոխզիջման սակարկությունները կարող են խափանվել, գալիս է անորոշությունից: Դուք չգիտեք ձեր հակառակորդի ուժը կամ վճռականությունը, նրանք կարող են կեղծել: Դուք տիրապետում եք տարբեր տեղեկությունների, ինչը կարող է հանգեցնել նրան, որ հարձակումը թվա լավագույն ռազմավարություն:

Չորրորդ պատճառը պարտավորվածության պրոբլեմն է: Սովորաբար երբ հակառակորդը հզորանում է, լավագույն տարբերակն ինչ-որ բան զիջելն է: Բայց ի՞նչ, եթե նախապես կանխատեսում եք հակառակորդի վերելքը: Դուք կարող եք հարվածել հիմա եւ կանխել ձեր անկումը: Ի՞նչը կարող է ձեզ ստիպել այլ կերպ վարվել: Հակառակորդի խոստո՞ւմը, որ նրանք չեն օգտվի իրենց ուժեղացած ազդեցությունից: Նրանք չեն կարող պարտավորվել դա անել, եւ դուք երկուսդ էլ գիտեք դա:

Սա կոչվում է պարտավորվածությունների խնդիր: Երկուսն էլ նախընտրում են քաղաքական գործարք, որը հնարավորություն կտա խուսափելու պատերազմից, բայց դա վստահելի գործարք չէ:

Եվ վերջապես մեր սխալ ընկալումներն են խանգարում փոխզիջմանը: Մենք չափազանց ինքնավստահ արարածներ ենք: Մենք նաեւ ենթադրում ենք, որ ուրիշները մեզ նման են մտածում, գնահատում են նույն բաները եւ աշխարհը նույն կերպ են տեսնում: Մենք ապամարդկայնացնում, դիվականացնում ենք մեր թշնամիներին եւ վերագրում նրանց ամենավատ բաները: Մենք հավատարիմ ենք ամեն տեսակի սխալ համոզմունքներին, ինչն անհնար է դարձնում գործարք գտնելու մեր կարողությունը: Մրցակցությունն ու հակամարտությունն ավելի են վատացնում այս բոլոր սխալ դատողությունները:

Այս հինգ դրդապատճառները չեն փոխարինում միմյանց, լրացնում են: Բացառությամբ շատ քիչ դեպքերի՝ պատերազմները երբեք չունեն մի պատճառ: Տարբեր դրդապատճառներ կուտակվում եւ փոխազդում են: Անհաշվետու առաջնորդները, ոչ շոշափելի խթանիչները, անորոշությունները, պարտավորվածություններին առնչվող խնդիրները եւ սխալ ընկալումները միավորվում են եւ քիչ-քիչ թունավորում խաղաղությունը: Սա դժվարացնում է որեւէ կոնֆլիկտ մեկ պատճառի վերագրելը:

Davit Hovhannisyan
Դավիթ Հովհաննիսյան

Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանն առաջարկների փաթեթ է փոխանցել Վաշինգտոնին
հաջորդը
Ամուլսարը բացելու պատրաստություն

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023
  • Խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ավարտելու հնարավորություն կա. Բլինքեն

    15:22 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա