• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սաակաշվիլիի աջակիցը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

aliq 15:25 | 16.05.2022
aliq 15:25 | 16.05.2022
Nika Gvaramia

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային մայիսի 16-ին դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատավորը Գվարամիային մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։ Դատավորը Գվարամիային առաջադրված մեկ այլ մեղադրանք որակել է Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (ապօրինի յուրացում), եւ այս մասով Գվարամիան պարտավոր է պետական ​​բյուջե 50 հազար լարի (շուրջ 16 հազար դոլար) տուգանք վճարել։

Վրաստանի դատախազությունը Նիկա Գվարամիայի դեմ գործ էր հարուցել դեռեւս 2019-ի ամռանը, որը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Գվարամիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր։ Դատախազությունը նրան մեղադրում է «սեփականության իրավունքի ապօրինի յուրացման, առեւտրային կաշառք ստանալու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ խոշոր չափերի ապօրինի եկամուտներն օրինականացնելու համար»։

Գույքի ապօրինի յուրացում,  պաշտոնեական դիրքի չարաշահում

Վրացական դատախազության պնդմամբ՝ 2019-ի փետրվարին այն օրերին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գվարամիան ընկերության հաշվին 76 հազար եվրո արժողությամբ Porsche Macan S ավտոմեքենա է ձեռք բերել, որը, սակայն, սպասարկել է բացառապես տնօրենին եւ նրա ընտանիքի անդամներին։

Նույն գործով «Ռուսթավի 2»-ի նախկին ֆինանսական տնօրեն Կախաբեր Դամենիան մեղադրվում է «Ռուսթավի 2»-ին պատկանող գույքն ապօրինի յուրացնելու մեջ՝ խմբակային, նախնական պայմանավորվածությամբ իր պաշտոնական դիրքն օգտագործելով։

2019-ից հետո Գվարամիան լքել է «Ռուսթավի 2»-ը՝ հիմնելով նոր ընդդիմադիր հեռուստաընկերություն, իսկ «Ռուսթավի 2»-ը դարձել է իշխանական:

Փաստաբանական արտոնագիր ունեցող Գվարամիան երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենահայտնի աջակիցներից մեկն է։ Նրա կառավարման տարիներին Գվարամիան զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ: Վերջին ամիսներին ընթացող դատավարության ընթացքում Գվարամիան դատարանում ներկայացնում էր Սաակաշվիլիի շահերը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԽ-ում Թուրքիային սպառնացել են մեկուսացմամբ
հաջորդը
Թեհրանն առաջարկների փաթեթ է փոխանցել Վաշինգտոնին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն