• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

Մհեր Արշակյան 18:15 | 16.05.2022
Մհեր Արշակյան 18:15 | 16.05.2022
Antony Blinken

Իլհամ Ալիեւ-Բլինքեն վերջին հեռախոսազրույցն իրականում ճակատագրական է եղել Հայաստանի համար գոնե այս փուլում։ Բայց որպեսզի նրա ճակատագրականությունը վերծանվի, պետք է նայել Հայաստանում ընդդիմության աշխուժացմանը։ Ո՞վ է կասկածում, որ եթե անգամ Ռուսաստանը չի կանգնած այդ աշխուժացման թիկունքում, համենայնդեպս ոգեւորող դեր ունի։

Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը ոգեւորում մեր ընդդիմությանը, եթե առերեւույթ Փաշինյանի հետ խնդիրներ չկան։ Խնդիրներ չկան վարչապետի անձի հետ, բայց Ռուսաստանը հեռուն գնացող ծրագրեր ունի Հայաստանում, եւ դրանք կապված են հատկապես Սյունիքի հետ։

Հայաստանը Սյունիքը չի զիջում Ռուսաստանին, որը Հյուսիս-Հարավ ճանապարհի առանցքային հատվածներից է։ Իսկ եթե չի զիջում, ուրեմն իշխանությանը պետք է մի փոքր բշտել։ Հենց ընդդիմության այս հավաքներով էլ բշտում են Փաշինյանին, որն, այնուամենայնիվ, անզիջում է, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը Արցախ վերադարձնող իշխանության «կուտը» չի ուտում։ Լավ է անում, թե լավ չի անում, մեր խնդիրը չէ։ Չի ուտում եւ վերջ։ Չի ուտում, իսկ հանրահավաքները շարունակվում են։ Այսինքն՝ խժդժությունները չեն դադարեցվում։

Ընդդիմությունը սրա անունը դրել է վերջին կռիվ։ Վերջին կռիվը իրենք շատ հասկանալի են բացատրում՝ իշխանափոխություն։ Բայց կռվողների թիվը բավարար չէ, որ հաղթեն։ Ծրագիր են հռչակում, իշխանափոխությունից հետո կատարվելիք քայլեր են հրապարակում, հրապարակը չի լցվում։ Չնայած դրան՝ պայքարը շարունակում են։ Իրենք գիտեն, որ հրապարակում իրենց ամբողջ ակտիվն է, իհարկե, ոչ բոլոր կողմնակիցները, մի մասն ուղղակի հետեւում է։

Ամբողջ այս ընթացքում Փաշինյանը կապը չի կտրում Ռուսաստանի հետ, միաժամանակ ակտիվ հանդիպումներ է ունենում Եվրոպայում, մեր արտգործնախարարը երկու օր առաջ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, եւ այդ հանդիպումը որակվել է «ռազմավարական նշանակության»։ Այսինքն՝ Հայաստանը չի պարում Ռուսաստանի դուդուկի տակ, չափազանց ինքնուրույն է իր արտաքին քաղաքականության մեջ։ Վտանգավոր է սա, թե անվտանգ, այլ հարց է։ Բայց Ռուսաստանը չի հաջողում հայաստանյան իր ծրագրերում։ Սյունիքը նրա համար անմատչելի է։ Ահա այստեղ է, որ «կարեւորվում» է Ադրբեջանի դերը. նա Ռուսաստանին պետք է որպես Հայաստանին պատժող ուժ։ Բաքուն իր ծրագրերն ունի Սյունիքում, եւ այս փուլում նրա ու Ռուսաստանի ծրագրերը համընկնում են։

Բլինքենի հեռախոսազրույցը «ծնվեց», երբ պարզ դարձավ, որ Ալիեւը մտադիր է սեփական ուժերով բացելու Մեղրիի միջանցքը։ Այդ հեռախոսազրույցը կասեցրել է Հայաստանի վրա հարձակումը։ Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ հարձակումը հիմնովին չեզոքացված չէ։ Ու դեռ առանձին խոսակցության թեմա է նաեւ այն, որ Ռուսաստանը Հայաստանին ուզում է տանել Միութենական պետություն, երբ մեզ նույնիսկ կարիք էլ չի լինի հարցնելու՝ մտցնե՞լ զորքերը Սյունիք, թե՞ չմտցնել։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավարտական քննությունների ժամանակացույցը
հաջորդը
Պատժամիջոցների կողմնակիցների ու հակառակորդների փաստարկները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն