• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինան՝ ամենախոշոր ռազմական օգնություն ստացած երկիր

aliq 16:45 | 18.05.2022
aliq 16:45 | 18.05.2022
Ukraine military aid

Ըստ The Washington Post պարբերականի՝ Ուկրաինան փետրվարի 24-ին իր դեմ Ռուսաստանի ծավալած պատերազմից հետո դարձել է ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում՝ այդ ցուցանիշով գերազանցելով  Իսրայելին եւ Եգիպտոսին:

Պարբերականի տվյալներով՝ Միացյալ Նահանգները 2014-2021 թվականներին Կիեւին փոխանցել է շուրջ 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Ընդ որում՝ Ուկրաինային Ռուսաստանի ներխուժումից ի վեր ռազմական օգնության ծավալը կազմել է 3,8 միլիարդ դոլար: Ինչ վերաբերում է 40,1 միլիարդ դոլարի տրամադրվելիք նոր փաթեթին, դրա կեսը՝ շուրջ 20 միլիարդ դոլարը, նախատեսվում է հատկացնել պաշտպանության ոլորտին:

The Washington Post-ն այդ ցուցանիշները համեմատել է 2020 ֆինանսական տարվա (ԱՄՆ-ում ֆինանսական  տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից) տվյալների հետ: Այդ տարում ամերիկյան ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում Իսրայելն էր, որին Նահանգները փոխանցել էր 3,3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, երկրորդ տեղում Եգիպտոսն էր՝ 1,3 միլիարդ դոլարի, եւ երրորդ տեղում՝ Հորդանանը, որին ԱՄՆ-ը հատկացրել էր 510 միլիոն դոլարի ռազմական աջակցություն:

Սին հույսերն Ուկրաինայի համար լուրջ հետեւանքներ կարող են ունենալ

Ընդսմին, ամերիկյան Politico գործակալության պնդմամբ՝ Արեւմուտքի եւ Կիեւի շահերը նույնական չեն, ընդ որում՝ Ուկրաինային լիովին աջակցելու արեւմտյան երկրների հռետորաբանությունը կարող է Կիեւին սին հույսեր ներշնչել, որը նրա համար կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:

Հակամարտության սրացումն, ըստ էության, ծառայում է Ուկրաինայի շահերին, իսկ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ողջամտորեն զգուշանում են Ռուսաստանից, միանգամայն հիմնավոր դիմադրում են դրան: Արդյունքում Արեւմուտքում գործի եւ խոսքի միջեւ հակասություն է առաջացել: Ըստ Politico հեղինակների՝ շահերի լիովին համընկնման շուրջ հայտարարություններն ուկրաինացիներին ՌԴ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի եւ ապագայի հանդեպ մեծ ակնկալիքների հույս են ներշնչում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայից Հայաստան է ժամանել մոտ 6 հազար մարդ
հաջորդը
80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» արգելոցին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն