• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պատրաստակամ են կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ

aliq 21:35 | 20.05.2022
aliq 21:35 | 20.05.2022
YSU

Լիտվայի նախագահի պատվիրակության կազմում երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները մայիսի 20-ին հյուրընկալվել են ԵՊՀ-ում: Նրանց հետ քննարկվել են համագործակցություն հաստատելու հնարավոր ուղիները, կոնկրետ ոլորտներն ու զարգացման հեռանկարները։

Լիտվացի գործընկերներին են ներկայացվել ԵՊՀ-ի եւ Լիտվայի համալսարանների համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ համալսարանը պատրաստակամ է հաստատելու նոր կապեր, կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ՝ միտված ուսանողների, դասախոսների եւ հետազոտողների կարողությունների բարձրացմանը, փորձի փոխանակմանն ու նրանց միջեւ հաղորդակցության ամրապնդմանը։

Լիտվայի պատվիրակության ղեկավարը՝ Լիտվայի նախագահի կրթության, գիտության եւ մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը խոսել է Լիտվայի բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության, իրականացվող գործընթացների եւ ռազմավարական նպատակների մասին: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ Լիտվան ցանկանում է ընդլայնել եւ առավել խորացնել առկա համագործակցությունը։

Հանդիպմանը Լիտվայի բուհերի պատվիրակության կազմում մասնակցել են նաեւ Միկոլաս Ռոմերիս համալսարանի պրոռեկտոր Ռեգինա Վալուտիտեն, Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը, Կլայպեդայի համալսարանի հաղորդակցության եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Ինգա Պետրաուսկիենեն, Վիլնյուսի համալսարանի կրթության որակի եւ զարգացման բաժնի ղեկավար Անդրիուս Ուժդանավիչուսը, Վիլնյուսի Գեդեմինասի տեխնիկական համալսարանի Անտանաս Գուստայնիսի ավիացիոն ինստիտուտի դեկան Յուստաս Նուգարասը եւ Լիտվայի սպորտի համալսարանի ռեկտոր Դիանա Ռեկլայտիենեն։

Նրանց հետ համագործակցային կապեր հաստատելու, նոր ծրագրեր ու գաղափարներ իրագործելու վերաբերյալ քննարկմանը մասնակցել են ԵՊՀ պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը, Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վահագն Ագլյանը, միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Շուքուրյանը, կենսաբանության ֆակուլտետի ամբիոնների վարիչներ Աննա Կարապետյանը եւ Աննա Փոլադյանը։

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն այցելել են ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորարարական կենտրոն, ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ, արյունաբանական լաբորատորիա, էկոլոգիայի եւ բնության պահպանության, կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի, մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիայի, կենդանաբանության, բուսաբանության եւ սնկաբանության ամբիոններ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան
հաջորդը
Ստեփանակերտյան սինդրոմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն