• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանը եւ Բաքուն կազմավորել են սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովներ

aliq 22:40 | 23.05.2022
aliq 22:40 | 23.05.2022
Armenia government

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով»,- ասված է որոշման մեջ:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Մ. Սաֆարյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Ա. Սարգսյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Գ. Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հ. Հարությունյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի փոխնախագահներ Ն. Ավագյանը եւ Ա. Գուգարացը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Ե. Կիրակոսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ա. Մարտիկյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դ. Սանամյանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Մարալչյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Ս. Պետրոսյանը:

ՀՀ-ի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներիի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով: Հրամանի համաձայն՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը:

Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ Բրյուսելում մայիսի 22-ի երեկոյան մեկնարկած եւ կեսգիշերն անց ավարտված բանակցություններից հետո հայտարարել էր, որ առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են բրյուսելյան հանդիպումը
հաջորդը
ՌԴ եւ Ուկրաինայի ԶՈՒ-երի կորուստները պատերազմի 89-րդ օրվա դրությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն