• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ոչ թե միջանցք, այլ տարածաշրջանային հաղորդակցություններ. ԱԽ քարտուղար

aliq 15:18 | 24.05.2022
aliq 15:18 | 24.05.2022
Armen Grigoryan

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե բրյուսելյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։

Ալիեւի այս հայտարարությանն ի պատասխան ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրեսին» հայտնել է, թե Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել:

«Հայկական խաչմերուկ»-ին հատվող անցյալի ու ներկայի զուգահեռները

«Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաեւ երեկ, Ձեր հարցերին ի պատասխան: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ»,- ընդգծել է Գրիգորյանը:

Կողմերի սկզբունքային համաձայնության տարակարծությունները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մայիսի 23-ին անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցերին:

ԵՄ խորհրդի նախագահ Ժան Միշելը Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով, եւ Հայաստանի տարբեր մասերի միջեւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ: «Խոսքն այն մասին է, որ օրինակ Հայաստանի քաղաքացիների եւ բեռների համար Երասխից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի եւ հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները եւ բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջեւան», — ասել է Գրիգորյանը:

Իսկ ինչո՞ւ է Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում Նախիջեւանով

Իսկ Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչո՞ւ պիտի օգտագործվի Նախիջեւանի տարածքը, հարցին Գրիգորյանը պատասխանել է, թե դա կարող է տեղի ունենալ, քանի որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջեւանով:

«Քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, եւ գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման եւ գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ», — շեշտել է ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ նույն համատեքստում քննարկվում է նաեւ ՀՀ-ից Նախիջեւանի տարածքով Իրան ու Ադրբեջանի արեւելյան հատվածներով դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը Մոսկվա-Բրյուսել երկընտրանքի առաջ
հաջորդը
ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ չի պատերազմի. Ստոլտենբերգ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն