• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Առայժմ բանակցություններ են բանակցությունների մասին. Միրզոյան

aliq 21:36 | 25.05.2022
aliq 21:36 | 25.05.2022
parliament

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանազատման եւ սահմանագծման, անվտանգային հարցերով արդեն որոշակի առաջընթաց կա։

Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները եւ նրանց գլխավորած հանձնաժողովներն առաջին հանդիպմանը քննարկել են աշխատանքային եւ մեթոդական հարցերը։ Նա նշել է, որ տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների բացմանն առնչվող հարցերում որոշակի պատկերացումների համընկնումներ կան։

Միրզոյանը շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքն» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր տարի, ու կես առաջ եւ որով ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է, եւ կարծես թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու։

Ինչ վերաբերում  է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին, ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ առայժմ բանակցություններ են ընթանում բանակցությունների մասին։

ՀՀ արտգործնախարարը  հավելել է, որ թեեւ հանրային խոսքի մակարդակում ասվում է, թե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է, սակայն թուրք գործընկերները որոշակիորեն սինքրոնացնում են այս գործընթացը հայ-ադրբեջանական գործընթացի հետ:

«Սա, իհարկե, կառուցողական հավելյալ արժեք չի հաղորդում գործընթացին եւ ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը»,- շեշտել է Միրզոյանը:

Այդ առումով հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ ադրբեջանցի պաշտոնակցին հղած շնորհավորական ուղերձում շեշտել է, որ Անկարայի եւ Բաքվի համատեղ ջանքերը, օրինակելի համերաշխությունն ու անխախտ եղբայրությունը տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման եւ կայունության հիմնական գրավականն են:

Անդրադառնալով  հարցին՝ արդյոք հավանական է, որ առաջիկայում հանդիպում տեղի ունենա Հայաստանում կամ Թուրքիայում, Միրզոյանն ասել է, որ հանդիպման վայրին այդքան մեծ կարեւորություն չի տալիս: Նա չի բացառել, որ ինչ-որ պահի, երբ գործընթացը սկսի արդեն շոշափելի հաջողություններ արձանագրել, նման հանդիպումներ կլինեն նաեւ Անկարայում եւ Երեւանում:

Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ քննարկումները շարունակվում են, թեեւ այս պահին որեւէ էական, շոշափելի արդյունք չկա: Միրզոյանը վերահաստատել է, որ հայկական կողմը հաստատակամ եւ անկեղծ է իր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ, հետաքրքրված է սահմանի բացմամբ եւ հարաբերությունների հաստատմամբ ու կցանկանար նույնը տեսնել նաեւ Թուրքիայից:

ՀՀ արտգործնախարարը նշել է նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ժեստերը չեն նպաստում այդ գործընթացին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերեվարված զինծառայող Մարտիրոսովին կհանձնեն հայկական կողմին
հաջորդը
Պատժամիջոցները մասամբ կհանվեն. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն