• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայ գերիների հարցը կքննարկի միջազգային գործընկերների հետ

aliq 15:52 | 27.05.2022
aliq 15:52 | 27.05.2022
Milo Djukanovic

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Փաշինյանի հետ քննարկվել են ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Զրուցակիցները խոսել են նաեւ տնտեսության, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի մասին` պատրաստակամություն հայտնելով ընդլայնել գործարար կապերը, առեւտրաշրջանառության ծավալները:

Ընդգծվել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Չեռնոգորիայի նախագահ Միլո  Ջուկանովիչը հանգամանալից քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ, փոխշահավետ հարաբերությունները եւ ամրապնդելու հեռանկարներն ու գործնական քայլերը:

Վահագն Խաչատուրյանը իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:

Հատուկ ընդգծվել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը եւ այլ հրատապ մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը, այդ թվում Արցախում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։

Կայունության ակնկալիք տարածաշրջանից

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է, որ հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ տառապանքները, ինչի հետեւանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար։

Ջուկանովիչը շեշտել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի ոչ միայն իր երկրի, այլեւ միջազգային գործընկերների շրջանակում:

Չեռնոգորիայի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանի հանդեպ բարի կամք ունեն եւ որակյալ կայունություն են ակնկալում: Նա շեշտել է, որ յուրաքանչյուր երկրի, հատկապես Հայաստանի եւ Չեռնոգորիայի նման ոչ մեծ երկրների համար այս բարդ ժամանակներում կարեւորն ինքնությունն ու դիմագիծը պահելն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճանապարհները բացել՝ հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները
հաջորդը
Ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հա՞նք, թե՞ բնություն. այս է խնդիրը

  • 2

    Կրեմլը մտահոգված չէ ՄՔԴ իրավասությունը ճանաչող Մոնղոլիա Պուտինի...

  • 3

    Ուկրաինան կշարունակի ռուսական նավթի մատակարարումները դեպի Եվրոպա մինչեւ...

  • 4

    Ուկրաինան Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Պուտինին՝ այդ...

  • 5

    Ջերմուկի Մեղր Դավիթը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն