• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ճանապարհները բացել՝ հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները

aliq 15:27 | 27.05.2022
aliq 15:27 | 27.05.2022
A. B. Zohouri

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին՝ շեշտելով այդ գործընթացում միջազգային օրենքները հարգելու անհրաժեշտությունը:

Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի հանդիպումները արդյունավետ են:

«Շատ կարեւորն է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքները, բանակցությունները լինեն կառուցողական: Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, եւ դա կարող է լինել այս մի քանի երկրների արդյունավետ բանակցությունների ներքո»,- նշել է դեսպանը։

Զոհուրին հավելել է, որ, հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները, կարելի է այս ճանապարհները բացել եւ կապը ստեղծել:

Սյունիքում հյուպատասություն բացելու կարեւորությունը

Հայաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն բացելու աշխատանքները սկսվել են, բայց Իրանը դեռ համապատասխան տարածքը ձեռք չի բերել: Նա ընդգծել է, որ հուպատոսություն ունենալու մասին իրանական եւ հայկական կողմերի միջեւ պետական մակարդակով համաձայնություն կա: Դա ապացուցում է այս մարզի կարեւորությունը Իրանի եւ Հայաստանի համար։

Զոհուրին ընդգծել է, որ հյուպատոսության բացումը շատ լավ հնարավորություն կստեղծի  Հայաստանի սահմանակից մարզերի եւ Իրանի սահմանակից նահանգների`  Թավրիզի, Արեւմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առեւտրաշրջանառությունը կարող է նոր թափ եւ նոր իմաստ ստանալ:

Դեսպանը նշել է, որ տարբեր ուղղություններով համագործակցություններ կլինեն սահմանակից նահանգների եւ մարզերի միջեւ` գիտական, համալսարանական, տնտեսական եւ այլ ոլորտներում, նաեւ՝ զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր կան:

Իրանի կառավարությունը 2021-ի դեկտեմբերի 29-ին հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտգործնախարարության առաջարկին: ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանն էլ փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայի արեւելքում իրավիճակը վատ է. Կուլեբա
հաջորդը
Հայ գերիների հարցը կքննարկի միջազգային գործընկերների հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն