• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մեկնարկել է «EVN Report» մեդիա փառատոնը

Անուշ Առաքելյան 18:46 | 28.05.2022
Անուշ Առաքելյան 18:46 | 28.05.2022
EVN Report

Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է «EVN Report» մեդիա փառատոնը: «Հայարտ» մշակութային կենտրոնում եռօրյա փառատոնը համախմբել է 20-ից ավելի տեղական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների` ընդգծելու հավաքական հիշողության եւ փորձառությունների արձանագրման գործում լրագրողների առանցքային դերը։

«EVN report» առցանց վերլուծական, լրատվական հարթակի նախաձեռնած փառատոնը ներառում է պանելային քննարկումներ, զրույցներ, աշխատարաններ, պորտֆոլիոների խորհրդատվություններ, ցուցահանդեսներ եւ ֆիլմերի ցուցադրություններ, որոնք ընդգրկում են մի շարք թեմաներ՝ պատերազմից մինչեւ քաղաքականություն: Կազմակերպիչները ոգեշնչվել են The New Yorker festival-ից։

EVN ReportՄայիսի 27-29–ին անցկացվող միջոցառումների ընթացքում մասնակիցները առիթ կունենան շփվելու լրագրողների, խմբագիրների հետ, վերարժեւորելու հավաստի եւ վստահելի նորությունների ու տեղեկատվության կարեւորությունը:

«Պանելային քննարկումները հնարավորություն կտան հասկանալու՝ ինչ դեր ունի մեդիան քաղաքական նարատիվը ձեւավորելու մեջ, պատերազմից երկու տարի անց կփորձենք հասկանալ՝ որտեղ սխալվեցինք, ավելին՝ ինչ կարող էինք անել։ Մենք պատերազմ էինք լուսաբանում՝ չիմանալով՝ ինչ ենք անում, վատ էր, թե լավ: Այս առումով աշխատանոցները, թեեւ ոչ սպառիչ, բայց կօգնեն հասկանալու մանրուքները»,- ասում է EVN Report-ի համակարգող խմբագիր Ռուբինա Մարկոսեանը։

Rubina MarkosyanՓորձի փոխանակումը դրսից ժամանած լրագրողների հետ կօգնի դուրս գալ հայկական մեդիա դաշտի պարփակված վիճակից։ Մեր մեդիան պետք է աշխարհի հետ երկխոսելու միջոցներ ու ձեւեր գտնի։ Սա կոմունիկացիայի, հնարավորությունները հղկելու, շտկելու եւ մասնագիտանալու փորձ է նաեւ։ Փառատոնի շնորհիվ կստեղծվեն կապեր եւ փոխհարաբերություններ, համագործակցության հարթակներ, կընդգծվի լրագրողական խոսույթի մշակույթի կարեւորությունը։

«Հայկական, նաեւ աշխարհի մասշտաբով մեդիայի համար հիմա անցումային շրջան է, առհասարակ անհրաժեշտ է եւս մեկ անգամ շեշտել մեդիայի իրական արժեքի կարեւորությունն այս բացասական, ապատեղեկատվական, «ֆեյք» լուրերի հոսքի մեջ։ Կան որակյալ լրատվություն ապահովող լրատվականներ, որոնց աշխատանքն անգնահատելի է, որը, սակայն, պարզապես կորչում է մասշտաբների հոսքի մեջ»: Այս առումով, Ռուբինա Մարկոսեանի կարծիքով, մեդիան պետք է սկսի ինքն իր հետ խոսել, գնահատել, իսկ մեդիայի առողջ տարրերը պետք է սկսեն իրար հետ երկխոսել, միմյանց աջակցել, այս փառատոնն էլ, ըստ էության, երկխոսության հարթակ է։

Փառատոնը միտված է նաեւ վերականգնելու մեդիայի բարի համբավը, հիշեցնելու իր ազնվական ակունքների մասին, այն մասին, որ մեդիան միշտ չէ, որ հրամցնում էր «ֆեյք» լուրեր, այն էլ նման մեծ չափաբաժնով։ Մենք ունենք մե՛զ հատուկ խնդիրներ, որոնք երբեմն մասնագիտական պատասխանատվությամբ չենք լուսաբանում։ Մեզ մոտ պետք է այդ պատասխանատվության ու մասնագիտական էթիկայի մակարդակը համաչափ բարձրացվի, կարծում են կազմակերպիչները։

«Եթե որակյալ մեդիաներն ավելանան, անորակների թիվը կնվազի, պետք է սկսել գոնե քանակապես հավասարվել, պետք է մեդիան բարձրացնել եւ բերել այն մակարդակի, ինչպիսին ուզում ենք տեսնել հայկական մեդիա դաշտը»,- ասում է փառատոնի համակարգող խմբագիրը։

Areg KozmoyanՓառատոնի բացման արարողությանը զուգընթաց վեց լուսանկարչական ցուցահանդես բացվեց։ «Հայարտի» երկրորդ հարկում տեսանյութի, ավելի ճիշտ՝ հիշարժան կադրերի միջոցով ներկաները վերհիշեցին Հայաստանի պատմությունը՝ ղարաբաղյան շարժումից մինչեւ մեր օրեր։ Սկսած 1988 թվականի Արցախյան շարժումից, Սպիտակի երկրաշարժից, անկախության հռչակումից եւ Խորհրդային Միության փլուզումից մինչեւ 2020 թվականի Արցախյան պատերազմը լրագրողներն ու ֆոտոլրագրողները, տեսանկարահանողներն արձանագրել են մեր ազգի պատմությունը։ Հեղինակը՝ անկախ վավերագրող Արեգ Կոզմոյանն էլ հիշարժան կադրերը վերածել է տեսանյութի՝ անվանելով այն «Պատմությունը շարժման մեջ»։

EVN ReportԼրագրողների զրահաբաճկոնների եւ սաղավարտների այս ինստալյացիան լրագրողի «տառապանքի բեռի» հիշեցումն է։ «EVN report»-ի անձնակազմն է ինստալյացիայի հեղինակը։ Երբ բնական աղետների, հակամարտությունների, պատերազմների ժամանակ կառչում ենք էկրաններից՝ սպասելով նորությունների, տեսանյութերի, հաճախ մոռանում ենք, որ հենց լրագրողները, օպերատորներն են կարեւոր պատմություններ ու պատկերներ ցուցադրելու համար վտանգում իրենց կյանքը։

Ինչպես 44-օրյա պատերազմում, հիմա էլ Ուկրաինայում լրագրողներ են վիրավորվում, թիրախավորվում ու զոհվում։ Դա է լրատվության գինը։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ դիզայներների ակնահաճո հաջողությունը
հաջորդը
ՀՀ-ում կատարվել է 2 միլիոն 199 հազար 416, Երեւանում՝ 869 հազար 38 պատվաստում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն