• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Զգուշացե՛ք, բանաստեղծն այրվում է

aliq 12:00 | 08.06.2022
aliq 12:00 | 08.06.2022
poster Burning poet

Այսօր՝ հունիսի 8-ին, Երեւանում սկսվում է հայ-վրացական պոեզիայի «Այրվող բանաստեղծ» եռալեզու գրական օրերը։ Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի եւ Վրաստանի PEN ակումբները։ Սա երկու երկրների բանաստեղծներին ծանոթացնելու եւ մերձեցնելու առաջին փորձը չէ, սակայն տարբերվում է հեղինակների ընտրությամբ։ Ե՛վ Հայաստանից, ե՛ւ Վրաստանից գռական օրերին մասնակցում են բանաստեղծներ, որոնք հիմնականում գրել եւ հրատարակվել են անկախության շրջանում։

«Այրվող բանաստեղծ»-ը, կարելի է ասել, նաեւ թարգմանության տոն է։ Երեւանում կայանալիք միջոցառման առիթով վերանայվել են նախկինում արված եւ հրապարակված թարգմանությունները, թարգմանվել են նոր հեղինակների նոր գործեր։ Դրանցից ընտրված բանաստեղծություններ կընթերցվեն «Այրվող բանաստեղծ» գալա-հավաքի ընթացքում, որը տեղի կունենա հունիսի 9-ին Քաֆեսջյան թանգարանի դահլիճում։

Գալա-հավաքը կդառնա լեզուների եւ բանաստեղծական մտքի փոխանակման հարթակ։ Նախապես ընտրված հայ եւ վրացի զույգ հեղինակներ կկարդան միմյանց գործերը։

Հայաստանից եռալեզու գրական օրերի կազմակերպիչներն են հայկական PEN-ի նախագահ, արձակագիր Արմեն Հայաստանցին (Օհանյան), վրացագետ, թարգմանիչ Ասյա Դարբինյանը, Վրաստանից՝ վրացական PEN-ի նախագահ, բանաստեղծ Պաատա Շամուգիան։ Միացյալ Նահանգներից նախաձեռնությանը միացել է  PEN AMERICA-ի ղեկավար Պոլինա Սադովսկայան։

Կազմակերպիչները հույս ունեն, որ երկու երկրների հեղինակներին մերձեցնող այս միջոցառումը վերջինը չի լինի, գրական այլ ժանրերով եւ կազմակերպչական ուրիշ ձեւաչափերով շարունակություն կունենա։

«Ալիք Մեդիան» առաջիկա օրերին առավել մանրամասն կլուսաբանի գրական օրերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աշխատում են ԼՂ փորձագիտական առաքելություն ուղարկելու ուղղությամբ
հաջորդը
Ուկրաինային օգնել է ավելի քան 1,6 միլիարդ դոլարով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն