• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրք մտավորականներն աջակցում են Փայլանին

aliq 19:14 | 14.06.2022
aliq 19:14 | 14.06.2022
Garo Paylan

Թուրքիայում մի խումբ մտավորականներ, նրանց թվում՝ 47 լրագրող եւ իրավաբան, համատեղ հայտարարությամբ  աջակցություն են հայտնել պոլսահայ պատգամավոր, Թուրքիայում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանին՝ նշելով, որ Փայլանի հասցեին հնչող բոլոր սպառնալիքներն ու վիրավորանքները համարում են նաեւ իրենց հասցեագրված։

Այն բանից հետո, երբ Փայլանը խորհրդարանում ներկայացրեց «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ ցեղասպանություն իրագործածների անունները հանրային տարածքներից հեռացնելու» մասին օրինագիծ, դա պատճառ դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորը թիրախավորվի թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության կողմից:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի՝ մեջլիսին ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ էր ուղարկել: Որոշումը հիմնավորվել էր նրանով, որ առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։

Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» առաջնորդ Դեւլեթ Բահչելին, անդրադառնալով մեջլիսի ընդդիմադիր պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի` Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկին, սպառնացել էր Փայլանին՝ զգուշացնելով, որ մեջլիսը նրան կզրկի պատգամավորական մանդատից:

Թուրքիայի ընտանեկան հարցերի եւ սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը արձագանքել է թուրքական խորհրդարանի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ընդունելու առաջարկին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է դատական ​​համակարգին, որ Փայլանի՝ «սահմաններ չճանաչող, հակաիրավական եւ բարոյազուրկ այդ քայլը» արժանանա համապատասխան գնահատականի: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության  խոսնակ Օմեր Չելիքն էլ հայտարարել է, որ Փայլանի դեմ «իրավական գործընթաց» են սկսելու։

Հիշեցնելով ատելության խոսքի զոհ մեկ այլ հայ գործչի՝ Հրանտ Դինքի ճակատագիրը՝ թուրք մտավորականները նշել են, որ թուրքական պետությունը եւ պաշտոնատար այրերը, ազգը ներկայացնող բոլոր քաղաքական գործիչները, իրավապահ համակարգը, տեղական իշխանությունները պատասխանատու են Կարո Փայլանի ապահով եւ անվտանգ կյանքի համար։

«Եթե կարգավորման գործընթացը թողնենք միայն պետություններին, չեմ կարծում, թե այն կհաջողի, որովհետեւ պետությունները մշտապես իրենց շահերին են նայում. ազգայնական քաղաքական գործիչների բղավոցները լսելով՝ միանգամից կարող են հետքայլ անել։ Մինչդեռ մենք՝ որպես քաղաքացիական հասարակություններ, պետք է կարողանանք մտնել այս գործընթացի մեջ»,- «Ալիք Մեդիա»-ին տված բացառիկ հարցազրույցում ընդգծել է Կարո Փայլանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական կենսալաբորատորիաների գաղտնիքը
հաջորդը
Մենք կարող էինք այս պատերազմից ավելի լավ ելքով դուրս գալ. Հայկ Ղազարյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն