• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ապրիլքսանչորսյան ուղերձների թուրքական հետցնցումները

aliq 20:03 | 25.04.2022
aliq 20:03 | 25.04.2022
Tsitsernakaberd April 24

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-կողպեք» թուրքական զինուժի ռազմական գործողությանը մասնակից ստորաբաժանումների հրամանատարների հետ տեսակապով զրույցի ընթացքում խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության թեմայից։

Աքարը հավելել է, որ «անհիմն պնդումների վերաբերյալ թուրք պատմաբանների բացահայտած փաստերը ակնառու են», եւ որ դա չի նպաստի տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղությանը:

Թուրք նախարարը հայտարարել է, որ 1915-ին տեղի ունեցածը ներկայում խեղաթյուրվում է քաղաքական նպատակներով: Ըստ պաշտպանության նախարարի՝ Թուրքիայի պատմությունը մաքուր է, իսկ թուրքերը ամաչելու բան չունեն։

Փայլանի նախաձեռնությունն անվանել է «կոպիտ հանդգնություն»

Թուրքիայի ընտանեկան հարցերի եւ սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը արձագանքել է թուրքական խորհրդարանի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ընդունելու առաջարկին։

Ավելի վաղ Փայլանին նույն պատճառով թիրախավորել էր արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ Դատապարտելով Փայլանի նախաձեռնությունը՝ նա այն անվանել է «կոպիտ հանդգնություն»։

«Վրդովեցուցիչ է, որ Թուրքիայի ազգային մեծ ժողով է ներկայացվել մի օրինագիծ, որն առաջարկում է 1915 թվականի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն։ Ըստ էության հարցականի տակ է դրվում մեր ժողովրդին նման զրպարտություններ վերագրողի պատգամավորությունը եւ դա թույլ տվող կուսակցության լեգիտիմությունը»։

Բայդենի ուղերձը որակել է «անփույթ», Փայլանի օրինագիծը՝ թուրք ազգին զրպարտող

Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթայնն իր հերթին արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձն ու պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի օրենսդրական նախաձեռնությունը։

Օքթայը քննադատել է Բայդենի ուղերձը՝ այն անվանելով «անփույթ»։ Նա հավելել է, որ Հայկական հարցը մշտապես օգտագործվել է որպես Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու գործիք։

Թուրքիայի նախագահի օգնականը հիշեցրել է, որ իրենք Հայկական հարցի քննարկումը քաղաքականությունից պատմաբանների թեմայի վերածելու կողմնակից են։

«Եկեք չմրցենք մեր ցավի հետ. եկեք միասին պայքարենք վերքերը բուժելու համար, այլ ոչ թե արյունահոսելու»։

Անդրադառնալով Կարո Փայլանի՝ հայտնի օրինագծին՝ Օքթայը խստորեն դատապարտել է այն եւ համարել թուրք ազգին զրպարտող ու վիրավորող օրինագիծ, իսկ Փայլանի անդամակցած քրդամետ կուսակցությանը մեղադրել է, որ այն վտանգում է նոր մեկնարկող հայ-թուրքական երկխոսությունը։

«Թուրքիայի ազգային ժողովի հարկի տակ թուրք ազգին զրպարտելը գաղափարական ահաբեկչություն է»,- եզրափակել է Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթայը։

Անմոռուկը դեռ երկար կհիշեցնեն թուրք պատգամավորին

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի դեմ։ Պատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատգամավորի ապրիլքսանչորսյան գրառումն է։

Քննություն է սկսվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, քանի որ հստակ ապացույցներ կան, որ Թանրըքուլուն «նսեմացրել է «Թուրքիայի Հանրապետության պետական հեղինակությունը»։

«107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, քշվեցին դեպի Չանքըրը, Այաշ, Անկարա եւ բռնի կորսվեցին։ Իսկական արդարություն հնարավոր չէ հաստատել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»,- ապրիլի 24-ի թվիթերյան գրառման մեջ նշել էր թուրք ընդդիմադիր պատգամավորը:

Գրառմանը կից Թանրըքուլուն տարածել էր նաեւ երկու լուսանկար․ առաջինում Հայոց ցեղապսանության զոհ մտավորականներն էին, երկրորդում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար պաշտոնական խորհրդանիշ ընտրված անմոռուկը։

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը նոտա է հղել Միացյալ Նահանգներին
հաջորդը
Ընդդեմ եւ հանուն Կարպիսի հոդվածի

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտի ոչնչացման վտանգ

    16:29 | 26.05.2022
  • Կարեւորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը

    16:03 | 26.05.2022
  • Առնվազն 70 նավ արգելափակված է

    15:42 | 26.05.2022
  • Չեռնոգորիայի նախագահը ժամանել է Հայաստան

    15:11 | 26.05.2022
  • Մարտիրոսովը վերադարձվել է հայկական կողմին

    14:56 | 26.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Նրանք Ռուսաստանի հին ընկերներն են

  • 5

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա