• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ոսկու որոնումը՝ մարդու հիմնարար իրավունքների խախտումներով

aliq 21:45 | 28.06.2022
aliq 21:45 | 28.06.2022
Amulsar

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտն ու «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերությունը համատեղ քաղհասարակությանն ու որոշում ընդունողներին են ներկայացրել «Ամուլսար. մարդու իրավունքների խախտումներ եւ շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» զեկույցը:

«Որ կողմից նայում ես Ամուլսարին, խնդիր կա»

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը նշել է, որ Ամուլսարի շահագործման նախագծի խնդիրը հայկական կողմը ֆեդերացիայի 190 անդամ երկրների ներկայացուցիչներին է հաղորդել դեռ 2019-ին: Արդյունքում այն ճանաչվել է որպես մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտումների համալիր դեպք: «Որ կողմից նայում ես Ամուլսարի խնդրին, խնդիր կա, ուստի որոշեցինք առավել մանրամասն ուսումնասիրել»,- շեշտել է Կիրակոսյանը:

Հանքի շահագործումն ու մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություններն անհամատեղելի են

AmulsarՄիջազգային ցանցի ռազմավարական ոլորտների ղեկավար Ֆիդանկա Բաչեւա-ՄաքԳրեյթը նշել է, որ մի կողմից Ամուլսարը Հայաստանի համար դիտարկվում է որպես տնտեսական զարգացման հնարավորություն, մյուս կողմից Հայաստանը մի շարք կոնվենցիաներով ստանձնել է մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություններ, որոնք հանքի շահագործման պարագայում անհամատեղելի են: «Հանքարդյունաբերությունից օգուտ ստացողներն ու տուժողները լիովին տարբեր խմբեր են, ուստի կառավարությունը պետք է ջանքեր ներդնի հավասարակշռելու այս երկու նժարները»,- ընդգծել է նա:

Միջազգային փորձագետի որակումները շատ մեղմ են

Amulsar«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը շատ մեղմ համարեց միջազգային փորձագետի որակումները՝ պնդելով, որ Ամուլսարի դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը չունի բավարար գիտական հենք, ինչն ապացուցվել է նաեւ կառավարության պատվերով միջազգային փորձագիտական կազմակերպության ՇՄԱԳ-ի վերանայման արդյունքում:

Հետ կանչել Ամուլսարի նախագծի համար տրված թույլտվությունները

Զեկույցում որոշում ընդունող մարմիններին ուղղված մի շարք առաջարկներ են ներկայացվել՝ համարժեք ուշադրության արժանանալու հույսով: Մասնավորապես, կառավարությանը կոչ է արվել հետ կանչելոու Ամուլսարի նախագծի համար տրված թույլտվություններն ու ապահովել ՄԱԿ-ի միջազգային փորձագետների՝ կոնվենցիաների խախտումների վերացման բոլոր առաջարկությունների իրականացումը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը
հաջորդը
Լարսին այլընտրանք գտնելու հրամայականը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն