• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Լարսին այլընտրանք գտնելու հրամայականը

Արման Գալոյան 11:30 | 29.06.2022
Արման Գալոյան 11:30 | 29.06.2022
Lars

Կիրակի հորդառատ անձրեւների պատճառով Լարսի անցակետի փակվելն իսկական իրարանցում է առաջացրել Հայաստանում։ Արդեն սկսվել է Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սեզոնը, եւ մտավախություն կա, որ ապրանքը, երկար մնալով մեքենաներում, կարող է պարզապես փչանալ։

Լարսի անցակետի անցանելիության մասին տեղեկությունները հակասական են. սկզբում վրացական կողմը հայտարարեց, թե ճանապարհի վերականգնման համար 7-10 օր կպահանջվի, սակայն արդեն երեկոյան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց՝ անցակետը գործում է։ Երեկ պարզ դարձավ, որ անցակետը բաց է Վրաստանի կողմից, իսկ ՌԴ-ից եկող մեքենաները դեռ չեն կարող անցնել։ Վրացական կողմում կուտակված մոտ 200-250 բեռնատար կա։ Բայց պարզ չէ՝ ամեն րոպե ինչ նոր տհաճ անակնկալ կարող է լինել, եւ արդյոք ճանապարհն անցանելի կլինի բեռնատարների համար։

Ռուս-վրացական սահմանին տեղակայված Լարսի անցակետը Հայաստանը Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ կապող ցամաքային միակ ճանապարհն է, որը, սակայն, միշտ չէ, որ գործում է լիարժեք։ Տարվա ընթացքում եղանակային պայմանների կամ արտակարգ պատահարների պատճառով Լարսի անցակետը պարբերաբար փակվում է։ Վերջին նման դեպքը մայիսին էր։ Չնայած այս ողջ անհարմարություններին՝ այս ճանապարհը չունի այլընտրանք:

Հայաստանի ցամաքային մյուս ճանապարհը, որ անցնում է Իրանով, ձեռնտու չէ ՌԴ բեռների փոխադրման համար. այդպես ճանապարհը երկարում է, ծախսը՝ ավելանում:

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մոտ 20-25 տոկոսն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով։ Երկրորդ տեղում երկաթուղային տրանսպորտն է, երրորդ տեղում՝ օդայինը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2021 թվականի ընթացքում ավտոմոբիլային եղանակով արտահանվել է 884.1 հազար տոննա, ներկրվել՝ 3 033.2 հազար տոննա բեռ։ Այստեղ, իհարկե, ներառված են ցամաքային մյուս ճանապարհով՝ Իրանով իրականացվող առեւտրաշրջանառության ցուցանիշները։ Սակայն թեեւ Իրանը Հայաստանի անմիջական հարեւանն է, հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերություններն ակտիվ չեն։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Իրանի հետ առեւտուրը 2021-ին կազմել է Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության 6 տոկոսը, նախորդ տարի 5.6 տոկոսն էր։

Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկեր երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ավելին՝ Ռուսաստանի հետ միեւնույն տնտեսական համակարգում ենք. խոսքը ԵԱՏՄ-ի մասին է։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2021-ի ընթացքում ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության 31.4 տոկոսը, նախորդ տարի՝ 30.6 տոկոսը։ Ընդհանրապես, ԵԱՏՄ անդամ երկրների հետ առեւտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր առեւտրի 32.7 տոկոսը, ԵՄ երկրների հետ՝ 23.4 տոկոսը։

Ու փաստորեն ստացվում է՝ Հայաստանն իր կամքից անկախ պարբերաբար հայտնվում է լրջագույն դժվարությունների առաջ։

Լարսում ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ եկավ հիմնավորելու Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհների, ըստ այդմ՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը:

Ի վերջո նորմալ չէ, երբ Հայաստանն իր հիմնական տնտեսական գործընկեր պետությունների հետ կապող միայն մեկ ցամաքային ճանապարհ ունի, այն էլ այդ ճանապարհը տարվա ընթացքում տեւական ժամանակ փակ է եղանակի պատճառով:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոսկու որոնումը՝ մարդու հիմնարար իրավունքների խախտումներով
հաջորդը
Կենտրոնական բանկի հիշեցումը

խմբագրական

Անկյուն քշվածը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Ադրբեջանի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    20:45 | 17.08.2022
  • Հոգեհանգստյան կարգ եւ լռության րոպե

    20:20 | 17.08.2022
  • Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

    19:52 | 17.08.2022
  • Էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազել է 3,7%-ով

    19:21 | 17.08.2022
  • Զենք էր տարվելու խորհրդարան, եւ Կարո Փայլանը սպանվելու...

    18:58 | 17.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 3

    ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

  • 4

    Նրանք ուժեղ են թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ մեր...

  • 5

    Պայթուցիկ սարքերի մասին ահազանգերի շարք Գյումրիում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա