• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

El Pais-ն անդրադարձել է ՀՀ-ում անցկացվելիք Starmus փառատոնին

aliq 18:25 | 30.06.2022
aliq 18:25 | 30.06.2022
Starmus festival 2022

Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականի թղթակից Նունո Դոմինգեսն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերին տեղի ունենալիք համաշխարհային Starmus վեցերորդ փառատոնին։

Հեղինակը նշել է, որ փառատոնով նշվում է Մարսի ուսումնասիրության 50-ամյակը։

«Այս աշնանը Հայաստանում կանցկացվի «Starmus»-ի վեցերորդ փառատոնը՝ եզակի միջոցառում, որը համախմբում է տիեզերագնացներին, նոբելյան մրցանակակիրներին եւ ազդեցիկ գիտնականներին երաժշտական տարբեր աստղերի հետ։

Նախկինում մի քանի միջոցառումներ են անցկացվել Կանարյան կղզիներում, եւ կազմակերպիչները հուսով են, որ տարեվերջին հատուկ թողարկում կանցկացվի Լա Պալմայում»,- գրել է նա։

STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։

Ավելի վաղ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը միլիոնից ավելի հետեւորդներ ունեցող իր ինստագրամյան էջում տեղադրած տեսաուղերձում կոչ էր արել միանալու իրեն Երեւանում սեպտեմբերին 5-10-ին անցկացվելիք Starmus VI գիտության եւ արվեստի փառատոնին:

Ենթադրվում է, որ Հայաստանը սեպտեմբերին կհյուրընկալի աշխարհահռչակ տիեզերագնացներ Չարլզ Բոլդենին, Քրիս Հադֆիլդին, Ջեյմս Բաղյանին, Ջորջ Նիլդին, Չառլի Դյուկին, Նոբելյան մրցանակակիրներ Էդվարդ Մոուզերին, Քիփ Թորնին,  Էմանուել Շարպենտիեին, գիտնականներ Թոնի Ֆադելին, Բրայան Գրինին եւ Դոննա Սթրիքլենդին, արտիստներ Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Անդրեյ Մակարեւիչին, Դերեկ Շերինյանին, Sons of Apollo խմբին,  մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող աստղերի ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գրիգորյան-Հաջիեւ հանդիպումը դարձյալ հետաձգվել է
հաջորդը
ԵՄ-ն կօգնի, բայց ոչ ներքին պահուստների հաշվին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն