• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Չեզոքությունը մեր ԴՆԹ-ի մասն է․ Շվեյցարիայի նախագահ

aliq 12:30 | 06.07.2022
aliq 12:30 | 06.07.2022
Ignazio Cassis
լուս. EPA-Yonhap

Չեզոք եւ չմիջամտելու քաղաքականություն որդեգրած պետության՝ Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը Ուկրաինայի նոր բարեկամներից է։

Լուգանոյում մեկնարկած Ուկրաինայի հետպատերազմական վերականգմանը նվիրված միջազգային մեծ կոնֆերանսում Շվեյցարիայի նախագահն առաջարկում է իր երկրի ծառայությունն՝ իբրեւ առաջնակարգ ուժի, որն իր տնտեսական կայունության, քաղաքական չեզոքության ու հզոր ֆինանսական համակարգի շնորհիվ կարող է նպաստել Ուկրաինայի  վերականգնման գործընթացին։

Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսի՝  ուկրաինական ZN.UA -ին տված հարցազրույցի առանցքային մտքերը։

Չեզոքություն՝ չի նշանակում անտարբերություն

Չեզոքությունը շվեյցարական ԴՆԹ-ի մասն է։ Դա մեր արտաքին քաղաքականության առաջնային սկզբունքն է։ Սակայն մեր չեզոքությունը չի նշանակում՝ անտարբերություն: Ոչինչ չանելով ագրեսորին նպաստելը չեզոք պահվածք չէ։ Դրա համար էլ Շվեյցարիան միացավ Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցներին։ Բնականաբար, նշված որոշումը Շվեյցարիայում բանավեճերի տեղիք տվեց՝ չեզոքության հայեցակարգի մեկնության առումով։

Նման պատմական իրադարձության ժամանակ երկիրը պետք է պատրաստ լինի քննարկումների, հարկ եղած դեպքում՝ նաեւ չեզոքության հայեցակարգի նորոգմանը։ Շվեյցարիայի պատմության մեջ չեզոքության հարցը հաճախ է քննարկվել․ ինչպես եւ որտեղ այդ հասկացությունն ամրագրել՝ սահմանադրության մե՞ջ, թե՞ մեկ այլ ձեւով, ինչպե՞ս ընկալել չեզոքությունը, ո՞րն է դրա առանձնահատուկ ուղին եւ այլն։

Շվեյցարիան կռվող կողմերից ոչ մեկին նախապատվություն չի տալիս

Չեզոքության օրինակարգավորմամբ կամ հստակ ձեւակերպամբ կկորցնեինք չեզոքությունն իբրեւ գործիք կիրառելու մեր ազատությունը։ Չեզոքությունը մեզ անհրաժեշտ է ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, որպեսզի այն հնարավոր լինի հարմարեցնել որոշակի միջազգային իրավիճակին։ Չեզոքությունն իբրեւ դիրքորոշում միշտ պետք է դիտարկել ընթացիկ համատեքստում։

Շվեյցարիան անմիջապես դատապարտեց ՌԴ-ին՝ միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու համար։ Բայց կարեւոր է հասկանալ, որ ԵՄ-ի պատժամիջոցներին միանալով՝ բնավ չխախտեց իր չեզոքությունը։ Շարունակում ենք պահպանել մեր չեզոքությունը՝ չեզոքության մասին օրենքի նեղ իմաստով, ըստ այդմ Շվեյցարիան չի կարող նախապատվությունը տալ կռվող կողմերից մեկին։

Լուգանոյում դատարկ խոստումների կոնֆերանս չի լինի

Իհարկե, ակնկալում ենք, որ կոնֆերանսի ժամանակ ֆինանսական նոր պարտավորություններ ի հայտ կգան, բայց բուն միջոցառումը զուտ հանգանակություն չի լինելու։ Միջազգային աջակցությունը պետք է երկարաժակետ լինի. համապատասխանաբար, լայնամասշտաբ ռեսուրսներ կընդգրկվեն՝ պատերազմի հետեւանքով ահռելի ավերածություններից հետո երկիրը վերականգնելու համար։

Հավատում եմ, որ Եվրոպայի ազատ եւ անկախ երկրի՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը ցնցել է եվրոպական ընկերակցության բոլոր անդամներին։ Խոսքը մեր հիմնական արժեքերի՝ ազատության, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության մասին է։ Ուկրաինան Եվրոպայի մի մասն է եւ մեր մայրցամաքի անվտանգության եւ կայունության անկյունաքարը։ Վերջին իրադարձությունները ոչ միայն նախագահ Զելենսկու աննկուն ոգու, այլեւ ամբողջ ուկրաինական ազգի անխորտակելիության վկայությունն են։

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն չի մասնակցի Երեւանի «Մանկական Եվրատեսիլ»-ին
հաջորդը
Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն