• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Ա՜յ քեզ բան». երեխայի եւ հրատարակչի «ինչուները»

Անուշ Առաքելյան 14:30 | 06.07.2022
Անուշ Առաքելյան 14:30 | 06.07.2022
book child

Ինչո՞ւ են մարդիկ փռշտում եւ հորանջում, որո՞նք են տարվա եղանակների հերթագայության պատճառները, գիտեի՞ք արդյոք, որ նորածիններն աշխարհը շրջված են տեսնում․․․մի խոսքով այս բոլոր հարցերի պատասխանները տալիս են քույր ու եղբայր Չամիչն ու Չամիչան։

Նրանք որոշել են ստեղծել կարեւոր ու հետաքրքիր գրքերի շարք, որոնք կօգնեն երեխաներին ճանաչել շրջապատող աշխարհը, բնության մեջ կատարվող տարօրինակ երեւույթները։ Գրքերը պատրաստելու համար Չամիչն ու Չամիչան նախ ուսումնասիրում են գիտնականների աշխատությունները, կարդում հանրագիտարաններ․․․եւ ամեն անգամ մի բան բացահայտելով բացականչում` ա՜յ քեզ բան։

Գրքերի շարքն այդպես էլ կոչվում է «Ա՜յ քեզ բան», արդեն լույս են տեսել՝ «20 հիասքանչ ատամիկների գաղտնիքները» եւ «Գլուխկոնծի եղած աշխարհ» հատորները։ Դրանցում հերոսներն ուսումնասիրում են ատամների եւ աչքերի գաղտնիքներն ու պարզ, մատչելի լեզվով պատմում իրենց հասակակիցներին։

Narine KhachaturyanՀատորաշարի հեղինակները՝ Նարինե Խաչատուրյանն ու նրա դուստր՝ մանկական հոգեբան Կարինե Խաչատուրյանն են։ Նրանք համոզված են, որ երեխային ինչ-որ բան սովորեցնելու համար նյութը պետք է մատուցել իրենց իսկ լեզվամտածողությամբ։

Մայր եւ դուստր հրատարակության են պատրաստել նաեւ «Արի քեզ հեքիաթ պատմեմ» ժողովածուն՝ տասը թերապեւտիկ հեքիաթ տասը հարցի շուրջ։

Երեխան վախենում է մթությունից, մահվանից, չի ուզում ուտել, ամաչկոտ է․․․ գրքում կգտնեք մանկական վախերի, բարդույթների հաղթահարման ուղիները։ Երկու մասից բաղկացած գրքում կա ուղեցույց՝ ծնողների, դայակների, մանկավարժների համար։ «Ընտանիքում  դժբախտ դեպք է պատահել, ինչպե՞ս պատմել երեխային դրա մասին, մասնագիտական հարցեր են, որոնք հոգեբանական մոտեցում են պահանջում։ Յուրաքանչյուր խնդրին վերաբերող մեկ նկարազարդ հեքիաթ կա»,- ասում է Նարինե Խաչատուրյանը։ Հարցերին պատասխանողը նրա դուստրն է՝ Կարինեն։

Karine KhachaturyanՄեր գրաշուկայում երեխաների «ինչուները» բացահայտող գրականություն քիչ կա, եղածն էլ թարգմանական է կամ գրված ոչ «մանկական» լեզվով։ Այս պատճառով էլ նախաձեռնել են գործը։ Ստեղծարար արդյունաբերության գաղափարը երկար էր խմորվում։ Մեծ ներդրումների կարիք կար, բայց մտածեցին սկսել։ «Հասկացանք, որ այս պահին ֆինանսապես դրա հնարավորությունը չունենք։ Որոշեցինք սկսել, «մինիմում» ծրագրից, հետո կհաջորդի «միդիումը», հետո արդեն՝ «մաքսիմումը»։

Առաջին քայլը  եղավ ձեռնարկության հիմնումը՝ «ԿԱՄ» ՍՊԸ։ Ապրանքանիշն անվանել են «Growing hearts” («Մեծացող սրտեր»)։ Թեեւ գրաշուկան լեցուն էր մանկական գրականությամբ, հատկապես դասական գործերով՝ «Շունն ու կատուն», «Գնդլիկ բոքոնիկը» եւ այլն, բայց կարծում էին, որ իրենց առաջարկածը կհետաքրքրի թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին։ Այսպես ստեղծվեց նաեւ «Ծաղկախաղ» կոչվող սեղանի զարգացնող խաղը։ Քարտերի միջոցով երեխան ինֆորմացիա է ստանում կարմիր գրքում գրանցված բույսերի մասին։

«Տուփի մեջ կա գրքույկ, որտեղ ծաղիկների մասին լեգենդներ են գրված։ Բույսերի անվանումները նաեւ լատիներեն, անգլերեն, ռուսերեն են նշված։ Հետաքրքիր խաղ է՝ ընտանեկան, ընկերական շրջապատում խաղալու համար»,-ասում է Նարինե Խաչատուրյանը։ «Growing hearts»-ն արտադրում է նաեւ գրական ստեղծագործությունների մոտիվներով մանկական հագուստ։

book childԳրքերի նկարազարդման համար դիմել են ընկերների օգնությանը։ «Միակ եւ թերեւս ամենալուրջ  խնդիրը վաճառքի հարցն է, գրախանութները լեցուն են գրքերով եւ հաճախ մեր արտադրանքը կորչում է դարակներում։ Եթե, օրինակ, գրախանութները կարողանային կամ թույլատրեին յուրաքանչյուր հրատարակչությանն ունենալ առանձին ստենդ, այդ դեպքում ավելի տեսանելի կլինեին գրքերը»,-ասում է Նարինեն։

Կազմակերպությունը գրաշուկա է դուրս եկել հոկտեմբերին՝ մեկ գրքով, մեծ վաճառք ունեցել են Ամանորի շեմին եւ մանկական գրքի փառատոնի ժամանակ։ Գրքերն առաջարկվում են նաեւ ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերով։

Արտադրանքի իրացման խոչընդոտներից մեկն էլ, ըստ Նարինեի, գրախանութների 40 տոկոս հավելումն է, ինչը թանկացնում է գիրքն ու նվազեցնում եկամուտը։

«Ինքնարժեքին ավելացնում ես քո տասը տոկոս շահույթը, հանձնում գրախանութին, նա էլ իր հերթին 40 տոկոս է ավելացնում, ստացվում է՝ գրախանութն ավելի մեծ շահույթ է ունենում, քան դու։ Եթե քո ծախսերը, հարկերը հանում ես՝ տակը  քիչ բան է մնում»,- ասում է Նարինե Խաչատուրյանը։

Նրա կարծիքով՝ եթե պետությունը շահագրգռված է ստեղծարար մշակույթի զարգացմամբ, պետք է վերանայի իր հարկային քաղաքականությունը, հեշտացնի ընթացակարգերը․ «Մանկական գրականությունն, ըստ օրենքի, կարող է ազատվել հարկերից, բայց դրան հասնելու համար պետք է պետական «դռներ» թակես, հայտ ներկայացնես՝ ընկնելով բյուրոկրատական քաշքշուքի մեջ»։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պահանջել է ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցության պատճառները
հաջորդը
Երզնկյանի հոբելյանը՝ «կանաչ, կարմիր աշխարհ»-ից մինչեւ հուշերի տպագրություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն