• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

ԿԲ-ն փողերի առատությունից կորցրել է հաշիվը

Արմինե Ավետյան 14:30 | 07.07.2022
Արմինե Ավետյան 14:30 | 07.07.2022
Central Bank

Մեկ ամիս առաջ հաճելիորեն զարմացանք, երբ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրության մեջ տեսանք, որ այս տարվա միայն ապրիլին աննախադեպ ծավալի՝ 358 մլն դոլարի մասնավոր տրանսֆերտ է մտել Հայաստան։ Դա շատ մեծ թիվ է, եթե համեմատենք 2021 թվականի ապրիլին ստացված 168 մլն դոլարի հետ՝ 190 մլն դոլարով ավելի։

Դրա գերակշիռ մասը՝ 232 մլն դոլարը, ուղարկվել է Ռուսաստանից։ Մեկնաբանություններ եղան, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո այդ գումարն իրենց հետ Հայաստան են բերել ռուսները։

Իշխանություններն ու տնտեսագետ-փորձագետները շտապեցին մեկնաբանել, թե հենց այդ պատճառով էլ դոլարն այսքան արժեզրկվել։ Այսինքն՝ դոլարի պահանջարկը կտրուկ նվազել է. եկած դոլարը բավարարել է առկա պահանջարկը, մի բան էլ ավելացել, դա էլ իր հերթին հանգեցրել է փոխարժեքի նվազմանը։

Բայց հուլիսի 1-ին Կենտրոնական բանկի այդ վիճակագրությունը փոխվեց. 358 մլն դոլարը կտրուկ նվազեց ու դարձավ 299 մլն՝ 59 մլն դոլարով պակաս։ Ընդ որում, վերանայված տեղեկատվության համաձայն, այդ շտկումը հիմնականում Ռուսաստանին է վերաբերում։ Այսինքն՝ ապրիլին այդ երկրից ոչ թե 232 մլն դոլար ենք ստացել, ինչպես մեկ ամիս առաջ էր ներկայացվել, այլ 174 մլն։

Թե ինչու է կտրուկ պակասել ապրիլին ստացված գումարի չափը, Կենտրոնական բանկը չի մանրամասնում։ Մեր հարցմանն ի պատասխան լրատվական ծառայությունից հղում արեցին նույն վիճակագրական աղյուսակի մի աննկատ հատվածում գրված բացատրությանը, թե «տվյալները վերանայվել են հավաքագրվող տեղեկատվության ճշգրտմամբ պայմանավորված»։

Կենտրոնական բանկի կողմից ամեն ամիս հրապարակվող վիճակագրության մեջ առաջ էլ որոշակի ճշգրտումներ կամ վերանայումներ եղել են, բայց նման ահռելի տարբերություն երբեւէ չէր նկատվել։

Փորձեցինք տնտեսագետներից ու փորձագետներից որեւէ բացատրություն ստանալ՝ հասկանալու համար, թե նախապես հրապարակված գումարն ինչու է այդքան նվազել։ Որեւէ մեկը, սակայն, չկարողացավ բացատրել, ԿԲ-ն էլ խուսափում է հավելյալ պարզաբանում ներկայացնելուց։

Իսկ հարցն, իսկապես, հավելյալ պարզաբանման կարիք ունի, քանի որ խոսքը մեկ-երկու միլիոն դոլարի մասին չէ, տարբերությունը շատ մեծ է։ Կենտրոնական բանկն արդյո՞ք սխալվել էր իր հաշվարկների մեջ, եւ ո՞ր օղակն է կատարել այդ սխալը։ Ի վերջո ո՞ւր կորավ այդ գումարը։

Մյուս կողմից, սակայն, դա բանկային համակարգի միջոցով ուղարկված գումար է, հաշվարկը մեխանիկորեն է կատարվում, մարդկային գործոնի ազդեցությունը քիչ է, եւ սխալի հավանականությունը չի կարող մեծ լինել։ Իհարկե, չի բացառվում, որ բանկերն են սխալ տվյալ ներկայացրել, բայց սրա վերաբերյալ պետք է պարզաբանում լինի։ Չէ՞ որ դրանք հանրության փողերն են։

Մասնավոր տրանսֆերտների չափը շատ կարեւոր նշանակություն է ունեցել ոչ միայն մեր քաղաքացիների, այլեւ մեր տնտեսության համար։ Մոտ երկու տասնամյակ ամեն տարի երկու միլիարդ դոլար եւ ավելի գումար է մտել Հայաստան։ Երկար տարիներ դա հավասար էր մեր երկրի պետական բյուջեին, երբեմն նույնիսկ ավելին է եղել։ Նույն տրանսֆերտների չափով են պայմանավորված մեր տնտեսության որոշակի զարգացումները. օրինակ՝ դոլարի արժեզրկումը կամ գնաճը՝ համատարած թանկացումները։

Ի վերջո տրանսֆերտների չափն իր ազդեցությունն է ունենում տնտեսական աճի կամ անկման վրա, ինչով էլ պայմանավորված է քաղաքացիների կենսամակարդակը, մեր երկրի զարգացումը եւ, ինչու չէ, նաեւ անվտանգությունը։ Ամեն դեպքում սա կարեւոր հարց է, նվազեցված գումարի չափն էլ բավականին մեծ է, եւ Կենտրոնական բանկը պետք է պարզաբանում ներկայացնի, թե ինչու է նման ուռճացված վիճակագրություն ներկայացրել, իսկ մեկ ամիս անց ճշգրտում արել։

Ինչ վերաբերում է մասնավոր տրանսֆերտներին ընդհանրապես, ապա արդեն մայիսին Հայաստան շատ ավելի մեծ գումար է մտել՝ 412 մլն դոլար։ Սա արդեն 238 մլն դոլարով է ավելի անցած տարվա մայիսին ստացված գումարից։ Եվ ընդհանուր տրանսֆերտների գերակշիռ մասը՝ 266 մլն դոլարը, կրկին Ռուսաստանից է։ Միայն այս մայիսին անցած մայիսի համեմատ այդ երկրից 194 մլն դոլարով ավելի է եկել Հայաստան, ինչը 20 մլն դոլարով ավելի է ապրիլին ստացվածից։

Իսկ այս տարվա միայն հունվար-մայիսին ստացվել են 1 մլրդ 272 մլն դոլարի տրանսֆերտներ անցած տարվա 775 մլն դոլարի փոխարեն։ Տարբերությունն ակնհայտ է։ Դրանցից ՌԴ-ին է բաժին հասնում մոտ 680 միլիոնը կամ գումարի կեսը անցած տարվա 378 միլիոնի փոխարեն։ Այսինքն՝ այս տարվա առջին հինգ ամիսներին մասնավոր տրանսֆերտների չափը գրեթե կրկնապատկվել է։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կյանքի միջին տեւողությունը 73,2 տարեկանն է
հաջորդը
Օդապարիկներով դեղորայք են ուղարկել Հյուսիսային Կորեա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն