• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

Հայաստանը Եվրոպային շատ մոտ է, միեւնույն ժամանակ՝ հեռու

Տիգրան Գրիգորյան 17:30 | 09.07.2022
Տիգրան Գրիգորյան 17:30 | 09.07.2022
Guillaume Narjollet

Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեի բացառիկ հարցազրույցը «Ալիք Մեդիային»։

Բարեւ Ձեզ, պարո՛ն Նարժոլե, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Այն, ինչի մասին պիտի զրուցենք, բնականաբար վերաբերելու է հայ-ֆրանսիական համագործակցությանը։

Ողջո’ւյն, ուրախ եմ հյուրընկալելու․․․

Առաջին բանը, որ հետաքրքրում է ինձ, Ֆրանսիայի քաղաքականությունն է լեզվի հարցում, որովհետեւ Հայաստանը եւս Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ պետություն է։ Թեեւ Հայաստանում ֆրանկոֆոն համայնքը բավականին փոքր է, սակայն ֆրանսիական մշակույթի հանդեպ մեծ հետաքրքրությունն ակնհայտ է։ Այսօր ի՞նչ ենք հասկանում ֆրանսիական մշակույթ ասելով, եւ ի՞նչ տարածում, աշխարհագրություն ունի այն։

Արդեն 10 տարի է, ինչ Հայաստանը պաշտոնապես դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, եւ սա նշանակում է, որ Հայաստանի համար պետք է այդ ոլորտում որոշակի աշխատանք կատարել եւ զարգացնել ֆրանսերենը։ Ֆրանսիայի դեսպանատան անունից կարող եմ նշել, որ մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ եւ փորձում ենք հայաստանցի աշակերտների համար հնարավորինս պարզեցնել ֆրանսերեն սովորելու գործընթացը։ Վստահաբար գիտեք, որ կան տարբեր դպրոցներ, որտեղ առկա են ֆրանսերենի դասավանդման հատուկ ծրագրեր, եւ մենք սատարում ենք այդ դպրոցներին․ միաժամանակ աջակցում ենք նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանին, որովհետեւ այն ամեն տարի օգնում է երիտասարդներին ավելի բարելավելու ֆրանսերենի իմացության մակարդակը եւ խոսելու այդ լեզվով, ինչպես բոլոր ֆրանսիացիները։ Մեր քաղաքականությունը միտված է աշխարհում ֆրանսերենի տարածմանը, քանի որ այս լեզուն այլ կերպ մտածելու հնարավորություն է ընձեռում։ Առհասարակ յուրաքանչյուր լեզու ունի իր ուրույն մտածողությունը, հետեւապես խոսել ֆրանսերեն նշանակում է տարբերվել։

Ես կցանկանայի անդրադառնալ հայ–ֆրանսիական հարաբերությունների քաղաքական հարթությանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական հայտարարություններում մեր երկու երկրների հարաբերությունները բնութագրում է որպես առանձնաշնորհյալ։ Ի դեպ, շատ բարդ է հասկանալ, թե ինչ է ենթադրում այդ բնորոշումը, գուցե այն պարզապես դիվանագիտական ձեւակերպո՞ւմ է:

Նախագահ Մակրոնի խոսքը հայ-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ կարելի է մեկնաբանել նախեւառաջ պատմական համատեքստում, որտեղ ակներեւ են հայ- ֆրանսիական ամուր կապերը եւ առնչակցության հարուստ փորձը։ Բոլորիս է հայտնի, թե ինչ է տեղի ունեցել 20-րդ դարի առաջին կեսին, նկատի ունեմ Մեծ Եղեռնը եւ դրան հետեւող ժամանակաշրջանը։ Այդ ողբերգական իրադարձությունների պատճառով բազմաթիվ հայեր են տեղափոխվել Ֆրանսիա, որոնց թիվն այսօր հասնում է շուրջ 600 հազարի։ Սա նշանակում է, որ Ֆրանիսայի համար Հայաստանը առանձնահատուկ երկիր է, եւ հայկական համայնքը մեծ դերակատարում ունի։ Գնահատելով Հայաստանի անկախության 30 տարիները՝ պետք է փաստել, որ մեր երկրների միջեւ հաստատվել են նոր որակի հարաբերություններ, որոնք այժմ դինամիկ կերպով զարգանում են, իսկ վերջին պատերազմից հետո Ֆրանսիան ամենամոտ երկիրն է դարձել Հայաստանի համար։ Անշուշտ, այս ամենին զուգահեռ մեծ դերակատարում ունեն հայկական համայնքը եւ նրա վճռական քվեն Ֆրանսիայում տեղի ունեցող ընտրական գործընթացներում։

Հետաքրքիր է՝ ինչպիսին է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Այստեղ պիտի որ գոյություն ունենան ե՛ւ քաղաքական, ե՛ւ մշակութային գործընթացներ, որոնք ընդհանուր միջավայր են ստեղծում կազմակերպության ներսում։ Հայաստանում կատարվող փոփոխություներն արդյո՞ք տեղավորվում են Ֆրանսիայի քաղաքական մշակույթի համատեքստում՝ ժողովրդավարության այն հայեցակարգի, որն ունի Ֆրանսիան։

Հետաքրքիր հարց է, սակայն մի փոքր դժվար կլինի պատասխանել․ կարծում եմ, ցավոք, Ֆրանկոֆոնիայի բոլոր երկրները չեն, որ ճանաչում են Հայաստանը, օրինակ՝ այսօր Ֆրանկոֆոնիան արագորեն զարգանում է Աֆրիկայում, բայց Աֆրիկյան պետությունների դեսպանատներ հիմա գրեթե չկան Հայաստանում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար շատ կարեւոր է խորացնել կապերը կազմակերպության բոլոր երկրների հետ։ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը Հայաստանի համար կարեւոր հարթակ է, որտեղ ձեր երկիրը կարող է արտահայտել իր կարծիքը, բարձրացնել խնդիրներ եւ ընդունել տրված աջակցությունը։ Ինչ վերաբերում է քաղաքական մշակույթին, առաջին բանը, որ ուզում եմ ասել, այն է, որ երբ մարդ խոսում է ժողովրդավարության մասին, շատ կարեւոր է նկատել, որ այն քարացած երեւույթ չէ, այն զարգանում է, փոխվում։ Եվ երբ խոսում ենք դրա մասին, պետք է անպայման հաշվի առնենք տիրող իրադրությունը եւ ժամանակը։

Անկեղծ ասած՝ դժվար է համեմատել ֆրանսիական եւ հայկական ժողովրդավարությունները, որովհետեւ հայկական պետության պատմությունը շատ բարդ է եղել, եւ իրականում այն կարճ ժամանակ է, ինչ գոյություն ունի։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար պետք էր ամեն ինչ ստեղծել միաժամանակ՝ կառուցել պետություն, ժողովրդավարություն, բարելավել կյանքի մակարդակը եւ գործարկել պետական հաստատությունները։ Այդ պատճառով ես կդժվարանամ համեմատել, բայց մի բան կարող եմ ասել, որ այստեղ՝ Կովկասում, եւ հետխորհրդային երկրների թվում Հայաստանն իսկապես դեմոկրատական երկիր է։ Խնդիրներ իհարկե կան, սակայն դրանցից զերծ չէ նաեւ Ֆրանսիան, եւ եթե նայենք, օրինակ, մարդու իրավունքների տեսանկյունից, ապա հասարակության անդամները, որոնք դեմ են կառավարության գործունեությանը, կարողանում են արտահայտել իրենց դժգոհությունը, ինչը կոչվում է ժողովրդավարություն։ Կարելի է, իհարկե, ամեն ինչ ավելի բարելավել, սակայն չի կարելի անտեսել այն, որ Հայաստանում կա ժողովրդավարություն, եւ բոլոր հայերի, բոլոր քաղաքացիների գործը պիտի լինի պահել եւ զարգացնել այն։

Կապվածություն ունե՞ք հայկական մշակույթի հետ:

Ինձ համար դժվար է խոսել այդ մասին, ես տպավորություն ունեմ, որ երկու տարվա ընթացքում միայն կարողացել եմ մի փոքր հասկանալ՝ ինչ է Հայաստանը, որովհետեւ հիշում եմ՝ երբ եկա այստեղ, տեսնում էի, որ այն շատ բաներով նման է Ֆրանսիային։ Հայաստանում մենք միաժամանակ Եվրոպային շատ մոտ ենք եւ միեւնույն ժամանակ հեռու։ Հայաստանի մշակույթն իր բնույթով ավելի արեւելյան է՝ մայրաքաղաքը, շենքերը եւ ամեն ինչ, սակայն չափազանց ինքնատիպ է ու տարբերվող։ Հայաստանի մշակութային ինքնատիպությունը շատ ազդեցիկ է, եւ հենց սա է թույլ է տվել հայերին ապրել եւ գոյատեւել տասնյակ դարեր։

Եվ իմ վերջին հարցը, պարո՛ն Նարժոլե․ կուզեի իմանալ՝ կա՞ ինչ-որ բան, որ Ձեզ հիացնում է Հայաստանում։

Այո՛, ես հիանում եմ հայերի սիրով։ Նրանց հայրենասիրությունը եւ ակնածանքը երկրի հանդեպ հզոր տպավորություն են թողել ինձ վրա, որովհետեւ Եվրոպայում արդեն մարդն այսօր չի ասում, որ սիրում է իր հայրենիքը։ Այստեղ այդ զգացմունքը շատ ամուր է արմատավորված: Երբ սկսվել էր վերջին պատերազմը, շատ էի զարմացել՝ տեսնելով, որ բազմաթիվ երիտասարդ տղամարդիկ եւ կանայք գնում էին պաշտպանելու իրենց երկիրը։ Սա ցույց է տալիս, որ ճգնաժամային ամենաբարդ իրավիճակներում մարդն ամեն ինչ այլ կերպ է ընկալում։ Բոլորը վարվում են այնպես, ինչպես իրենց սիրտն է թելադրում։

Tigran Grigoryan
Տիգրան Գրիգորյան

Արվեստաբան եւ միջնադարագետ։ Գրում է մշակույթի մասին։ Հետաքրքրության առանցքում են՝ փիլիսոփայությունը, արվեստները, գրականությունը եւ միջմշակութային փոխառնչությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկ միլիոն ուկրաինացի պաշտպանում է երկիրը
հաջորդը
Արցախում 377 ընտանիք տուն է ստացել

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա