• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դադարեցնել գործունեությունը հնավայր-ամրոցի տարածքում

aliq 12:51 | 11.07.2022
aliq 12:51 | 11.07.2022
Hatis mountain

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը պարզաբանում է հրապարակել «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման եւ Հատիս լեռան տարածքում պատմության եւ մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարությունից մասնավորապես նշել են, որ 2022-ի փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ մարտի 17-ին հիմնադրամին տեղեկացվել է, որ նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել օրենսդրությունը եւ բացառել պատմության եւ մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելը:

Հիմնադրամը որեւէ նախագիծ կամ ծրագիր չի ներկայացրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պնդում են, թե վերոնշյալ գրությունից հետո որեւէ նախագիծ կամ ծրագիր նշյալ հիմնադրամը նախարարությանը չի ներկայացրել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայրի մասին տեղեկությունը ստացվել է լրատվամիջոցներից:

Նախարարությունը շեշտում է, թե իր ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ ճանապարհի ուղղման եւ լայնացման աշխատանքներ են իրականացվում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ հուլիսի 7-ին վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ:

Տարբեր դարաշրջաններով թվագրվող 20 հուշարձան

Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ պատմության եւ մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ կան: Դեռեւս 2019-ին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրություններով՝ Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց (նորահայտ օբյեկտ) կա, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից:

Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում հողի լիցքի եւ հարթեցման աշխատանքներ են արվել: Անգամ եթե նորահայտ օբյեկտը դեռեւս ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է։  Ընդ որում՝ ըստ ՀՀ Կառավարության 2002-ի ապրիլի 20-ի համապատասխան որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական եւ այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական եւ մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները եւ դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»:

Հակասում է գործող օրենսդրությանը եւ կարգերին

ՀՀ համապատասխան օրենքի 20-րդ հոդվածով` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ եւ պահպանվում է մինչեւ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը օրենսդրությամբ սահմանված կարգով»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շեշտել է, թե ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը՝ միեւնույն ժամանակ իր լիազորությունների եւ պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը եւ մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը եւ կարգերին։

Դատապարտելի է, զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի եւ աղետալի

Ավելի վաղ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան՝ ՊԶՀԱ-ն (Armenian Association of Professional Tourist Guides/AAPTG), դիմելով ՀՀ Կառավարությանն ու վարչապետին, ընդգծել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը ցանկացած վայրում եւ, առավելապես, Հատիս լեռան վրա անընդունելի է, դատապարտելի եւ զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի եւ աղետալի։

Ասոցիացիան խնդրել եւ պահանջել է դադարեցնել ապազգային, հակամշակութային, հակաբնական եւ հակաէսթետիկ նախագծի իրականացումը։

Հիսուսի արձան
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Գազպրոմ»-ը փակել է «Հյուսիսային հոսք» գազատարը
հաջորդը
Խարույկ վառելու փայտ չունեն անգամ

Նման հոդվածներ

Պետական համակարգի չգոյությունը

15:45 | 20.07.2022

Հատիսը՝ բնության հուշարձան

12:25 | 15.07.2022

Հրաբխի վրա արձան չեն կառուցի

12:00 | 13.07.2022

Աստվածային կատակերգություն

19:15 | 12.07.2022

Հիսուսի արձանն ու Հատիսի ավերման վտանգը

12:45 | 12.07.2022

«Հիսուսի արձանը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտաշատ, ո՛չ...

13:18 | 11.07.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն