• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շվեդիան տեղի է տալիս

aliq 15:52 | 12.07.2022
aliq 15:52 | 12.07.2022
Finland, NATO, Sweden flags

Մադրիդում հուշագրի ստորագրումից հետո Շվեդիան 10 հոգուց բաղկացած ցուցակ է կազմել՝ Անկարային արտահանձնելու համար, որոնք ըստ թուրքական կողմի՝ կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) հետ:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դեռ մարտին հայտարարել էր, որ իրենք Շվեդիային եւ Ֆինլանդիային գրավոր պահանջ են ուղարկել՝ PKK-ի եւ գյուլենական համայնքի 33 ենթադրյալ անդամներին արտահանձնելու վերաբերյալ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Շվեդիան խոստացել է արտահանձնել 73 անձի, որոնք Թուրքիայում մեղադրվում են ահաբեկչության համար, ինչի դիմաց Անկարան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը:

Հուլիսի սկզբին պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել էր, որ ենթադրյալ քուրդ զինյալների ու հեղաշրջման կազմակերպման կասկածյալներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ ցանկացած որոշում կընդունեն անկախ դատարանները։

Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն նույնպես հայտարարել էր, որ երկիրը մտադիր չի արտահանձնել իր քաղաքացիներին։ «Հելսինկին չի կարող իր քաղաքացիներին այլ երկրների արտահանձնել, որտեղ նրանց մահապատիժ կամ խոշտանգումներ է սպառնում»,- ասել էր Հաավիստոն։

Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում զգուշացրել էր, որ եթե եռակողմ հայտարարության դրույթներն իրականացվեն, ապա սկանդինավյան երկու երկրների  անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհայտվի հարցականի տակ, քանի որ Թուրքիան կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը։

Ավելի վաղ՝ հարցին՝ ինչ կպատահի, եթե Ֆինլանդիան եւ Շվեդիան հնարավոր անդամակցությունից հետո համաձայնագրի կետերը չկատարեն, Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իր հարցերը ինքնուրույն է լուծելու։ «Եթե այդ երկրները տեր չկանգնեն իրենց խոսքին, մենք էլ կանենք մեր համապատասխան քայլերը»,- շեշտել էր Չավուշօղլուն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Որ հաղթեն դիվանագիտության մեթոդները, ոչ թե զենքերը. Մաշալյան
հաջորդը
Փոխլրացնող 3 կառույց ապագա ՆԳՆ կազմում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն