• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խաղաղության հավատամքով՝ կյանքում եւ հետմահու

aliq 17:15 | 12.07.2022
aliq 17:15 | 12.07.2022
Davit Matevosyan book presentation

Հուլիսի 11-ին «Թուֆենքյան» հյուրանոցի սրահում ներկայացվեց հասարակական, քաղաքական եւ պետական գործիչ Դավիթ Մաթեւոսյանի հրապարակախոսության, հուշերի եւ արձակի «Խաղաղության հավատամքով» ժողովածուն։

Մաթեւոսյանի գրավոր եւ բանավոր ժառանգությունը հավաքել եւ համակարգել են Դավիթ Տեր-Պետրոսյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Արման Մուսինյանը եւ Մարիամ Ծատրյանը։ Խմբագիրն Աշոտ Սարգսյանն է։ Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։

Դավիթ Մաթեւոսյանն այն գործիչներից էր, որը եղել է անկախության պայքարի եւ պետականակերտման գրեթե բոլոր ճակատներում՝ կամավոր-ինքնապաշտպանությունից իրավապահ համակարգ, փոխմարզպետի պաշտոնից Ազգային ժողով, քաղաքացիական շարժումներից քաղաքական հալածանք ու բանտարկություն։

Դավիթը մեկն էր փոքրաթիվ այն մարդկանցից, որոնք, հասարակական կարծր եւ անզիջում կարծիքն արհամարհելով, մշտապես խոսել են խաղաղության անհրաժեշտության մասին։

«Եզակիներից էր Դավիթը ազատամարտիկների մեջ, գուցեեւ միակը, որի համար հակառակորդը երբեք թշնամի չդարձավ, այլ մնաց մարդ, ժողովուրդ, հարեւան»,- գրքի առաջաբանում գրում է խմբագիրը։

Դավիթ Մաթեւոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին հայրենի Մեղրիի սահմանները պաշտպանելիս՝ մինչեւ ողբերգական վախճանը հարազատ մնալով խաղաղության իր հավատամքին։ Տեսնելով 44-օրյա պատերազմի արհավիրքը, հակառակորդի ահռելի առավելությունն ու ռազմական ներուժի անհավասարակշռությունը՝ հոկտեմբերի սկզբին նա վարչապետ Փաշինյանին այսպիսի մի գրություն էր ուղարկել. «Իմ տեղեկություններով եւ վերլուծությամբ՝ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս։ Քանի դեռ ուշ չէ, անձամբ վերցրո՛ւ պատասխանատվությունը, րոպե առաջ գնա՛ քաղաքական լուծման։ Վստա՛հ եղիր՝ ժողովուրդը քեզ կաջակցի ու կգնահատի»։

Davit Matevosyan bookԳիրքը ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ ընդգծելով Մաթեւոսյանի նվիրվածությունն ու պատասխանատվությունը երկրի ապագայի հանդեպ. «Երբեք չէր հարցնում, թե ի՜նչ կարող է տալ երկիրն իրեն, այլ միշտ ինքն իրեն հարցնում էր՝ էլ ի՜նչ կարող է տալ հայրենիքին, որին ծառայում էր նաեւ որպես շնորհալի գրող եւ հրապարակախոս»։

Մեր նորագույն պատմության ճիշտ ընկալման եւ գնահատման գործում կարեւոր նշանակություն ունեցող այս վավերագրության մասին խոսք ասացին գրքի խմբագիր Աշոտ Սարգսյանը, Դավիթ Մաթեւոսյանի որդին՝ Թեւոս Մաթեւոսյանը, եւ «Ալիք Մեդիա» կայքի խմբագիր Տիգրան Պասկեւիչյանը։ Վերջինս խոստացավ առաջիկայում գրախոսական հոդվածով անդրադառնալ ժողովածուին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը Թեհրանում կհանդիպի Ռայիսիի եւ Էրդողանի հետ
հաջորդը
2018-ից աճել էին Հայաստանի եւ Թուրքիայի առեւտրի ծավալները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն