• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հատիսը՝ բնության հուշարձան

aliq 12:25 | 15.07.2022
aliq 12:25 | 15.07.2022
Hatis mountain

Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը հայտարարություն է տարածել Հատիս լեռան գագաթին Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ:

Հաշվի առնելով Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու՝ հասարակական լայն հնչեղություն ստանալու հանգամանքը եւ արդեն իսկ տեղում համապատասխան շինարարական աշխատանքների նախաձեռնումը՝ Գիտական խորհուրդն անհրաժեշտ է համարում իր մասնագիտական ուղղվածության շրջանակում անդրադառնալ նշված խնդրի հետեւյալ երկու՝ պատմամշակութային-հնագիտական եւ մարդաբանական-մշակութաբանական հայեցակետերին:

Գիտխորհուրդը շեշտել է, որ մոնումենտալ արձանի կառուցումը Հատիսի գագաթին խաթարում է բնական եւ պատմամշակութային հուշարձանի ողջ համակարգն ու միջավայրը:
Հատիս լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցը եւ օժանդակ շինությունները ներկա պահին դեռեւս գրանցված չեն ՀՀ հուշարձանների պետական ցուցակում, քանի որ համարվում են նորահայտ հուշարձան՝ ըստ ՀՀ համապատասխան օրենքի հոդված 20-ի:

Քրիստոսին ներկայացնելու համար ընտրվել է ոչ թե կերպարը, այլ նշանը, այսինքն՝ խաչը

Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը մարդաբանական-մշակութաբանական տեսանկյունից անհրաժեշտ է համարում նշել, որ դարերի ընթացքում ձեւավորված հայ քրիստոնեական լանդշաֆտում հատուկ կարեւորություն է տրվել բացօթյա սրբազան տարածքների կազմակերպմանը, որի դոմինանտները 5-7-րդ դարերում կազմել են թեւավոր խաչով պսակվող տարատեսակ կոթողները, իսկ 9-րդ դարից սկսած՝ այդ դերակատարումը ստանձնել է խաչքարը: Հայ քրիստոսաբանությունն, իր ձեւավորման փուլից սկսած, Քրիստոսին եւ նրա փրկագործական խաչելությունը ներկայացնելու համար ընտրել է ոչ թե կերպարը, այլ նշանը, այսինքն՝ խաչը՝ պատկերներին տալով օժանդակ նշանակություն: Քառակող քանդակը չի կիրառվել ոչ միայն բացօթյա, այլեւ փակ սրբազան տարածքներում (եկեղեցի, մատուռ, գավիթ, զանգակատուն եւն): Հանրային տարածքում քրիստոնեական սրբերի եւ կերպարների պատվին արձաններ կանգնեցնելը խախտում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գաղափարական, տարածքի կազմակերպման, ծիսակարգի եւ պատկերագրական ավանդույթները: Այն նաեւ աղավաղում է հայկական դասական մշակութայնացված լանդշաֆտը:

Զբոսաշրջիկների տեսակն ու սոցիալական կազմը փոխելու որեւէ հիմնավորում չկա

Գիտական խորհուրդը նշել է, որ վերջին օրերին զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ Հատիս լեռան վրա իր չափերով միջավայրը ճնշող եւ խաթարող հուշարձանի տեղադրման գաղափարը չի անցել բավարար փորձաքննություն, չեն պահպանվել համապատասխան ընթացակարգերը։ Ավելին՝ խնդիրը չի դիտարկվել ազգային ինքնության, մշակույթի, կրոնական ինքնության համատեքստերում՝ այն դեպքում, երբ խոսքը ոչ թե սոսկ արձանի, այլ մշակութային ու կրոնական ինքնության նոր տեսլական առաջարկող, հայոց մշակույթում ընդունված մոդելներին խորթ մի նախաձեռնության մասին է։ Ասվածը վկայում է Հայաստանում համակարգային լուրջ բացթողումների, ինստիտուտների միջեւ համադրվող աշխատանքի բացակայության, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր սեկտորների չհատվող իրականությունների մասին։

Գիտական խորհուրդը հավելել է, որ եթե խնդիրը դիտարկվի զբոսաշրջային ոլորտի զարգացման ծիրում, ապա հանրահայտ փաստ է, որ Հատիս լեռը բազմաթիվ արշավախմբերի համար սիրված եւ տարբեր զբոսաշրջային երթուղիներում ներառված վայրերից է։ Նման զբոսաշրջությունը, որը հաշվի է առնում լեռան բնապատմական միջավայրն անխաթար պահելու պայմանը, այսօր առավել նախընտրելի եւ զբոսաշրջության առավել զարգացած տեսակներից է։ Այն ոչ միայն էկոտուրիզմի մեջ տեղավորվող տեսակներից է, այլեւ սոցիալական արդարության՝ լեռան հասանելիությունն ու հավասար մատչելիությունը ապահովող մոտեցումներից։ Չկա որեւէ հիմնավորում, թե ինչու է պետք փոխել զբոսաշրջիկների տեսակն ու սոցիալական կազմը՝ ժամանցային ծառայություններից օգտվող զբոսաշրջիկով։

Էթնոմշակութային համալիրների վրա կործանարար ազդեցություն ունեն հենց մշակույթի ոլորտի մենաշնորհները

Ըստ Գիտական խորհրդի՝ աչքի առաջ ունենալով նշված նախադեպը եւ այսուհետ նմանատիպ այլ դեպքերից ու հապճեպ որոշումներից խուսափելու նպատակով ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա լայնամասշտաբ նախագծեր նախաձեռնելու եւ որոշումներ ընդունելու ընթացակարգերում անպայմանորեն հաշվի նստել համապատասխան կառույցների փորձագիտական կարծիքի հետ: Մանավանդ որ վտանգ կա, որ առանց լուրջ փորձագիտական եզրակացությունների որոշումներ կայացնելու արատավոր այս շղթան կարող է շարունակական լինել եւ հանգեցնել նորանոր հասարակական դժգոհությունների:

Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը հայտարարության մեջ նշվել է, որ հայ ինքնության տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեցող հարցերը (եւ սա միայն եկեղեցու հետ հարաբերությունների խնդիր չէ) չեն կարող լուծվել միայն մեկ անհատի ցանկությամբ։

Ըստ Գիտական խորհրդի՝  փորձը ցույց է տալիս, որ առավել վտանգավոր ու էթնոմշակութային համալիրների վրա կործանարար ազդեցություն ունեցող մենաշնորհները հենց մշակույթի ոլորտի մենաշնորհներն են. խորհրդային անցյալը, թերեւս, դրա ամենավառ ապացույցն է։

«Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու եւ ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաեւ գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է հայտարարության մեջ:

Հիսուսի արձան
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանյան շոգը կտեղափոխվի բարձրադիր գոտիներ
հաջորդը
Արոնյանը հաղթել է եւ մտել կիսաեզրափակիչ

Նման հոդվածներ

Պետական համակարգի չգոյությունը

15:45 | 20.07.2022

Հրաբխի վրա արձան չեն կառուցի

12:00 | 13.07.2022

Աստվածային կատակերգություն

19:15 | 12.07.2022

Հիսուսի արձանն ու Հատիսի ավերման վտանգը

12:45 | 12.07.2022

«Հիսուսի արձանը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտաշատ, ո՛չ...

13:18 | 11.07.2022

Խարույկ վառելու փայտ չունեն անգամ

13:00 | 11.07.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն