• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

«Առկախված այգի. Դադիվանք եւ անդին»

Տիգրան Գրիգորյան 13:30 | 16.07.2022
Տիգրան Գրիգորյան 13:30 | 16.07.2022
Dadivank Exhibition

Օրերս Երեւանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց հետաքրքիր մի ցուցադրություն, որն ինքնին նոր խոսք է հետպատերազմյան Հայաստանում։ «Առկախված այգի. Դադիվանք եւ անդին» (Hanging Garden: Dadivank & Beyond) նախագիծը նոր մոտեցմամբ պատկերագրում է Արցախյան երկրորդ պատերազմը։ Այն մարդկայնորեն եւ առանց քաղաքական պաթոսի խոսում է ամենածանր իրադարձությունների մասին՝ ներկայացնելով արհավիրքն իր ամբողջ խորությամբ։

Ինչպես հայտնի է, Արցախում ռազմական գործողություններն ավարտվեցին 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագրով, եւ Արցախի տարածքի մի մասն անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, այդ թվում Քարվաճառի շրջանը, որտեղ գտնվում է արեւելաքրիստոնեական հռչակավոր սրբավայր Դադիվանքը։

Ցուցադրության հիմքում հենց Դադիվանքն է եւ նրան առնչվող բազմաժանր վավերագրական նյութը։ Այն ներառում է դրոշմներ, լուսանկարներ, տեսագրություններ եւ համալիրի պատերից ածխամատիտով կատարված պարզ պատճեններ, որոնք փոխանցում են սրբավայրի եւ ժողովրդի բազմադարյա պատմական հիշողությունը։

Անշունչ թվացող այդ վավերագրերն անհատական ապրումների վկայություններ են՝ համակված խոր տարակուսանքով, ողբերգությամբ, վախով, բայց նաեւ հիացումով ու ակնածանքով։ Ներկայացված արտեֆակտները, որոնք բնության, մարդու եւ նրա հոգեւոր գործունեության արգասիքն են, հաղթահարում են ժամանակը՝ վերաշարադրելով պատմությունը տարբեր դիտանկյուններից։

Արվեստագետների ձեռքով արված միջնադարյան զարդաքանդակների, վիմագրերի արտապատկերումները կարծես պաշտպանում են անցյալը ներկայի՝ բազմացնելով հիշողությունը, տարածելով ու փրկելով այն որպես անձ եւ կենդանի միտք։

Dadivank ExhibitionՑուցադրությունը համադրող Նայիրի Խաչատուրյանը գրում է․ «Առանց դրոշմի, առանց հետքի, առանց ժամանակի եւ տարածության մեջ վկայություն թողնելու ջնջումի եւ մոռացության վտանգ կա։ Պատերազմը բազմակի ջնջումներ է առաջացնում, որոնք արտացոլվում են ֆիզիկական, հոգեկան եւ նյութական մակարդակներում։ Թղթե արտապատկերները, կավե դրոշմները հիշողության կրիչներ են, արտակարգ գործողության հետքեր, առկախված կարգավիճակ ունեցող պատմամշակութային ժառանգության դիտելի ապացույցներ»։

Եթե առաջին ցուցասրահում հեղինակները բարձրացնում են ազգային ժառանգությունը պաշտպանելու խնդիրը, ապա հաջորդ սրահը ներկայացնում է պատերազմի ավերածություններն ու բնաջնջումը։ Վիդեոարթի միջոցով հեղինակները տեսանելի են դարձնում փլուզումը՝ ձայնը, գույնը, շարժումը, փոխանցում են ճնշման աղետալի ուժը, որը հերքում է մարդու գույությունը՝ զրկելով նրան անցյալից եւ կենսական միջավայրից։

Vahram GalstyanՎահրամ Գալստյանի վիդեոարթին անդրադառնալով՝ համադրողը նկատում է․ «Այս շարքի առաջին գործը կոչվում է «Փլուզում» եւ «Մշակույթի լվացում», այն նկարագրում է անհետացման ընթացքը, որտեղ հայերեն արձանագրությամբ մասունքը եւ կավից կերտված մարդկային կերպարները սուզվում են ջրի մեջ։ Մեծ պլանով նկարահանված տեսանյութերը ողողում են մեր գիտակցութունը։ Ամեն ինչ փլուզվում է, եւ ոչինչ չի դիմանում ճնշմանը։ «Ուղեղի լվացում» խորագրով վիդեոարթի գաղափարական ուղին մեզ տանում է դեպի բռնության, պատերազմի սկզբնապատճառը․ երբ բանականությունն այլեւս չի գործում, ու բնազդը սկսում է կառավարել մադուն»։

Անուշ Ղուկասյանի ինստալյացիան կոչվում է «Ի՞նչ է նշանակում զինվոր լինել»։ Ստեղծագործության առանցքում անջնարակ սպիտակ կավից կերտված զինվորի կիսանդրին է։

Anush GhukasyanԱյն ամենեւին սպառնալի չէ, ավելի շուտ հավաքական կերպարանք է, որն իր եթերային մետաքսատիպ սաղավարտով հենց խաղաղություն է խորհրդանշում՝ ներսում բացված բնապատկերով, հոգնությամբ կամ էլ անդորրի երանելի փափագով։ Կիսանդրու դիմաց դրված մյուս սաղավարտը նշանավորում է ազատությունը, մարմնավորում ընտանի, բաց եւ թույլատրելի աշխարհի երազանքը։

Ինչ վերաբերում է ցուցադրության երրորդ բաժնին, ապա այն տեսողական արվեստների եւ բանաստեղծական ժանրի միաձուլում է։ Դրոշները, որոնք վերագտնում են իրենց նշանակությունը պատերազմի համատեքստում, դառնում են բազմիմաստ առարկաներ։ Դրանք փոխանցում են ավելին, քան քաղաքական կամ գաղափարախոսական ծամծմված ասելիքն է։ Մայդա Շավակի եւ Նայիրի Խաչատուրյանի «Աշնանացան» կարճամետրաժ ֆիլմը վերաիմաստավորում է խորհրդանշական, ռազմական-քաղաքական սիմվոլը՝ դրոշի վրա բանաստեղծություն ձոնելով բնապատկերներին, երկրի բնակիչներին եւ պառակտվող հողին։

Սրանով վերամեկնաբանվում է դրոշի գաղափարը՝ այն դարձնելով խաղաղության եւ արդարության ուղերձ։ Իսկ բանաստեղծության տողերը պատերազմի ժամանակ գրել էր բանաստեղծ, լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը։ Նրա փոխակերպվող բանատողերից շատերը ոգեշնչվեցին՝ խոսքը վերածելով ինքնաարարման ժեստի։ Պատերազմից մեկ տարի անց բանաստեղծական տասներկու տողերով ստեղծվեց տասներկու դրոշների ինստալյացիան, որի հիման վրա նկարահանվեց «Աշնանացան» ֆիլմը։

Ցուցադրության շրջանակում տպագրվել է նաեւ երկլեզու պատկերագիրք՝ Տիգրան Ամիրյանի, Նայիրի Խաչատուրյանի, Նազարեթ Կարոյանի, Անահիտ Հայրապետյանի, Քլոդ Արմեն Մութաֆյանի եւ Մայդա Շավակի մասնակցությամբ։ Այն գրված է ճամփորդական օրագրության ոճով։ Բնագրերը, պատկերները, արխիվային նյութերը խոսում են միմյանց հետ՝ սահմանելով կյանքը պատերազմի հակառակ կողմում։

Այսպիսով՝ «Առկախված այգի․ Դադիվանք եւ անդին» նախագիծը պատերազմական թեմայի արծարծման մի յուրահատուկ օրինակ է՝ զերծ անհարկի աղմուկից, բռնության տեսարաններից եւ անբնական ճիչերից, որոնք վանում են դիտողին բուն նյութից։ Այն պատերազմի վերապրման փիլիսոփայական փորձ է՝ զուգորդված գեղագիտական նուրբ ճաշակով եւ ինտելեկտուալ զսպվածությամբ։ Այս ցուցադրությունը ստիպում է վերապրել պատերազմի դրաման եւ սուզվել պատմության մեջ իբրեւ իրադարձությունների վկա՝ լռել եւ մտածել տեսածի մասին։

Tigran Grigoryan
Տիգրան Գրիգորյան

Արվեստաբան եւ միջնադարագետ։ Գրում է մշակույթի մասին։ Հետաքրքրության առանցքում են՝ փիլիսոփայությունը, արվեստները, գրականությունը եւ միջմշակութային փոխառնչությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են «Վերին Լարս»-ի բեռնաթափման հարցը
հաջորդը
Մոսկվան եւ հայ-թուրքական գործընթացը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Կրակ են բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

    18:42 | 24.03.2023
  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 3

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա