• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սեպտեմբերից հետո ԼՂ-ում հայաստանյան զինծառայող չի լինելու. ԱԽ քարտուղար

aliq 12:00 | 19.07.2022
aliq 12:00 | 19.07.2022
Armen Grigoryan

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի: Նա միաժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:

Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը տրամաբանական է համարել:

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղից հանում է զորքերը, այդպիսով ԼՂ-ն թողնելով անպաշտպան» հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է, որ այս առումով որեւէ բան չի փոխվում, քանի որ նախկինում էլ Արցախի անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը:

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ին, իսկ հրադադարի հաստատումից հետո ՀՀ ԶՈւ այդ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան: Ըստ Գրիգորյանի՝ այդ գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի:

Խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում. Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտըուղարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց:

«ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, եւ խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում»,-շեշտել է Արմեն Գրիգորյանը։

Ոչ պայմանագրային, ոչ ժամկետային ՀՀ զինծառայողներ ԼՂ-ում չեն ծառայի

«Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ»,-շեշտել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը:

Գրիգորյանը հաստատել է, որ սեպտեմբերից հետո հայաստանյան ժամկետային զինծառայողներ ԼՂ-ում չեն լինելու:

«Բայց ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու»,-հավելել է Հայաստանի ԱԽ քարտուղարը: Նա ընդգծել է, որ Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ եւս չեն զորակոչվում:

«ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կծառայեն նաեւ պայմանագրայիններ»,-նշել է Գրիգորյանը հարցազրույցում: Հայաստանի ԱԽ քարտուղարը հավելել է, որ ըստ անհրաժեշտության՝ Լեռնային Ղարաբաղը տեղում կազմակերպում է պայմանագրային զինծառայողների ներգրավում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սեւանի մակարդակը 1 շաբաթում իջել է եւս 2 սմ-ով
հաջորդը
Հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով. Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն