• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հակառուսական սահմանափակումները կերկարաձգվեն 6 ամսով

aliq 13:48 | 21.07.2022
aliq 13:48 | 21.07.2022
Joseph Borel

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը վերջնական որոշում է ընդունել Ուկրաինային 500 միլիոն եվրոյի չափով ռազմական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով՝ 2022-ի մարտից Կիեւին ռազմական օգնության շրջանակում Եվրամիությունը հատկացրել է 2,5 միլիարդ եվրո։

ԵՄ խորհրդից էլ հայտնել են, որ հուլիսի 21-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը։ Կառույցում Չեխիայի նախագահության տվյալներով այն ներառում է ոսկու էմբարգո, ֆինանսական եւ առեւտրային սահմանափակումների հստակեցում:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Կանադան եւ Ճապոնիան այսուհետեւ ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների շրջանակում կարգելեն Ռուսաստանից արտահանվող ոսկու ներմուծումն իրենց երկրներ։ Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան եւս համաձայնել են միանալ ռուսական ոսկու էմբարգոյին։

Եվրամիության սեւ ցուցակում կներառվեն եւս 48 ռուս պաշտոնյա եւ գործարար, ինչպես նաեւ ռուսաստանյան կազմակերպություններ։ Հակառուսական գործող սահմանափակումները կերկարաձգվեն 6 ամսով: Միեւնույն ժամանակ սննդամթերքի եւ պարարտանյութերի առեւտրի նպատակով Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանի։
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը շեշտակի աճել է
հաջորդը
Բաղդադը դիմում է կտրուկ քայլերի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն