• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիեւի հետ բանակցությունների դուռը բաց է. Պեսկով

aliq 17:01 | 21.07.2022
aliq 17:01 | 21.07.2022
Ukraine-Russia war

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Կիեւի հետ բանակցությունների դուռը բաց է: Նա նշել է, որ ո՛չ Ռուսաստանի նախագահ Պուտինը, ո՛չ ՌԴ արտգործնախարար Լավրովը երբեք չեն խոսել բանակցությունների դուռը փակելու մասին:

Հունիսի կեսին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր Ուկրաինայի հետ բանակցություններին վերադառնալու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ դրանք մինչ օրս չեն վերսկսվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշման պատճառով։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ բացառել էր մոտ ապագայում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ համոզմունք էր հայտնել, որ Ուկրաինայի հետ բանակցությունները ներկա փուլում անիմաստ են:

Նա պարզաբանել էր, որ Արեւմուտքը ուկրաինական կողմին հետ է պահում ցանկացած կառուցողական քայլից՝ շարունակելով զենք մատակարարել եւ ստիպելով Կիեւին ավելի ռիսկային օգտագործել այն: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հավելել էր, որ Ուկրաինայի իշխանություններն առանց Վաշինգտոնի թույլտվության բանակցություններ չեն վարի:

Դմիտրի Պեսկովը դեռ ապրիլին հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցային գործընթացի շրջանակում Ուկրաինային է փոխանցել երկկողմ համաձայնագրի իր տարբերակը՝  հստակ ձեւակերպումներով: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե այս պահին գնդակը ուկրաինացիների դաշտում է, եւ Մոսկվայում սպասում են Կիեւի պատասխանին:

Հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը հստակ ժամկետներ է սահմանել իր առաջարկին արձագանքելու համար, Կրեմլի խոսնակը միայն նշել էր. «Կախված է ուկրաինական կողմից»։

Մեկնաբանելով Պեսկովի «գնդակն ուկրաինացիների դաշտում է» հայտարարությունը՝ Զելենսկին նշել է, որ տպավորություն ունի, թե Պեսկովն ինքն իր հետ է ֆուտբոլ խաղում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թվայնացված արդարադատություն, առցանց հետաքննություն
հաջորդը
Զոհվածների եւս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն