• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը 12-րդը՝ CNN travel-ի վարկածով

aliq 21:20 | 25.07.2022
aliq 21:20 | 25.07.2022
CNN travel

Ամերիկյան CNN Travel պարբերականը հրապարակել է աշխարհի 23 լավագույն հետիոտնային երթուղիները, որոնց շարքում Հայաստանը զբաղեցնում է պատվավոր 12-րդ հորիզոնականը:

«Ճապոնացի բանաստեղծի երթուղիներով միքանիօրյա արշավից մինչեւ դասական լեռնագնացությունը արգենտինական լճի շրջանում, հազարավոր անհավանական արահետները հնարավորություն են ընձեռում ավելի մերձենալու մայր բնությանը: Քայլելու կոշիկներն ու անջրանցիկ վերարկուները պատրաստ են»,- նշել է պարբերականը։

CNN Travel-ը զբոսաշրջիկներին հուշում է, որ եթե նրանք որոշել են քայլել լավագույն երթուղիներից մեկով, կարող են չշտապել վիզա ստանալ, քանի որ, ինչպես ասում են, քայլելով ու հարցուփորձով կարելի է մինչեւ Երուսաղեմ հասնել։

Եվ այսպես, պարբերականի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է Միացյալ Թագավորության Փենին Ուեյ տեղանքը, նրան հաջորդում է Իսպանիայի Կամինո դե Սանտյագո դե Կոմպոստելան, ապա՝ ԱՄՆ Ապալաչյան արահետը, այնուհետեւ՝ Ճապոնիայի Բաշո ճամփորդի երթուղին, ապա իտալական Ռեֆուջիո Ֆրեյ եւ Սերրո տեղանքը:

Վեցերորդ հորիզոնականում է Մարոկկոյի Տուբկալ լեռը, յոթերորդում՝ Ծինշանլինգի հատվածի Չինական մեծ պարիսպը, ութերորդում՝ Հոնկոնգի Վիշապի մեջք կոչվող արահետը, իններորդում՝ Իռլանդիայի Դինգլ կոչվող ճանապարհը: Տասնյակը եզրափակում է Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ գտնվող Բութանի Թերգո Լա Տրեկ գեղատեսիլ տեղանքը:

Երկրորդ լավագույն տասնյակը գլխավորում է ամերիկյան Տահո Հռոմ արահետը, որին հաջորդում է Հայաստանի՝ Մետաքսի ճանապարհ կոչվող ուղին:

«Հայաստանը եւ Մետաքսի ճանապարհը» խորագրի ներքո՝ Հայաստանին առնչվող նկարագրության մեջ CNN Travel-ը նշել է, որ Հայաստանի գեղեցիկ բնական լանդշաֆտները լավագույնս ուսումնասիրվում են ոտքով:

«Ցավալիորեն անտեսված Հայաստանն ունի Եվրոպայի լավագույն զբոսանքի արահետներից մի քանիսը, որոնք ոտքով կարելի է հաղթահարել 11 օրում: Ճանապարհորդությունն անցնում է հայաստանյան լավագույն երթուղիներով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող Սանահին եւ Հաղպատ վանքերով, հասնում կրաքարային գագաթներ՝ ընդհուպ Արագածի գագաթը՝ երկրի ամենաբարձր լեռը, ապա անցնում Գեղամա կուսական լեռներով ու հասնում կանաչապատ անտառներ»,- նշել են ուղեցույցի հեղինակները:

CNN travel-ում տեղյակ չե՞ն Հատիս լեռան գագաթին Քրիստոսի «երկրորդ հայտնությունից»

Ավելի վաղ Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը Հատիս լեռան գագաթին Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ իր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ եթե խնդիրը դիտարկվի զբոսաշրջային ոլորտի զարգացման ծիրում, ապա հանրահայտ փաստ է, որ Հատիս լեռը բազմաթիվ արշավախմբերի համար սիրված եւ տարբեր զբոսաշրջային երթուղիներում ներառված վայր է:

«Նման զբոսաշրջությունը, որը հաշվի է առնում լեռան բնապատմական միջավայրն անխաթար պահելու պայմանը, այսօր առավել նախընտրելի եւ զբոսաշրջության առավել զարգացած տեսակներից է։ Այն ոչ միայն էկոտուրիզմի մեջ տեղավորվող տեսակ է, այլեւ սոցիալական արդարության՝ լեռան հասանելիությունն ու հավասար մատչելիությունը ապահովող մոտեցումներից։

Չկա որեւէ հիմնավորում, թե ինչու է պետք փոխել զբոսաշրջիկների տեսակն ու սոցիալական կազմը ժամանցային ծառայություններից օգտվող զբոսաշրջիկով»,- նշված է հայտարարության մեջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամուսնության պետական գրանցման սակագները նվազել են
հաջորդը
Մատի եւ մատանու արանքո՞ւմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն