• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակը մտահոգիչ է

aliq 16:41 | 27.07.2022
aliq 16:41 | 27.07.2022
media

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խոսքի ազատության վիճակի, լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին այս տարվա երկրորդ եռամսյակային զեկույցում նշել է,  որ Հայաստանում այդ առումով իրավիճակը դեռեւս մտահոգիչ է:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում ապրիլ, մայիս, հունիս ամիսներին կտրուկ աճել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնությունների քանակը: Վերջին երեք ամիսներին գրանցվել է 11 դեպք` 12 տուժող: Նման դեպքերից ատսը տեղի է ունեցել զանգվածային ցույցերը լուսաբանելիս: Ցուցարարների եւ ոստիկանության ընդհարումների ընթացքում տուժել են նաեւ լրագրողներ ու օպերատորներ:

Ոստիկանները ոչ թե պետք է խոչընդոտեն լրագրողների աշխատանքը, այլ բարենպաստ պայմաններ ստեղծեն

Մելիքյանի համոզմամբ` անհանդուրժողականության եւ մամուլի բեւեռացման հետեւանքն է, երբ հակառակ հայացքներ ունեցող ուժերի կազմակերպած միջոցառումների մասնակիցներն են ագրեսիվ պահվածք դրսեւորում լրագրողների հանդեպ, հաճախ էլ նման վարքագիծ են դրսեւորում ոստիկանները` նպատակաուղղված ճնշում գործադրելով ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ։

«Ոստիկանները ոչ թե պետք է խոչընդոտեն, այլ բարենպաստ եւ անվտանգ պայմաններ ստեղծեն նրանց աշխատանքի համար»,- ընդգծել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Նման դեպքերի թիվը 3-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվածները, երբ երկրում հետպատերազմյան եւ նախընտրական թեժ քաղաքական պայքար էր։ Շարունակվել է նաեւ լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ ներկայացվող դատական հայցերի հոսքը․ գրանցվել է այդպիսի 8 նոր գործ՝ մեկով ավելի, քան նախորդ եռամսյակում։ Ըստ զեկույցի՝ 3 ամիսների ընթացքում գրանցվել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 24 դեպք։

Զսպվածություն ցուցաբերել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ

Մելիքյանը հիշեցրել է, որ կազմակերպությունը բոլոր միջադեպերի վերաբերյալ 10 լրագրողական կազմակերպությունների հետ հանդես է եկել քննադատական հայտարարություններով։

«Ոչ միայն դատապարտել ենք բռնությունները, այլեւ պահանջել ենք իրավապահ մարմիններից զսպվածություն ցուցաբերել լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ` հաշվի առնելով, որ նրանք կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները»,- նշել է նա։

Մելիքյանը նշել է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ եւ լրագրողներ օրինակներ են բերում, երբ դիմել են պետական մարմիններ՝ հայցելով պաշտոնական տեղեկատվություն եւ կա՛մ ժամանակին չեն ստացել, կա՛մ առհասարակ անտեսվել է այդ տեղեկության հարցումը, կա՛մ պատասխանները չեն համապատասխանել ուղարկված հարցերի էությանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը կարեւորում է, որ խորհրդարանը վերջերս փոխեց տեղեկատվության ազատության մասին օրենքը, եւ այդ փոփոխություններով խստացվել է պատասխանատվությունը այն դեպքերի համար, երբ պատասխանողը անհիմն մերժում է ու չի տրամադրում հրապարակման ենթակա տեղեկությունը։

Լրատվամիջոցների հարցումներին չպատասխանելը ավելի լայն տարածում  է ստանում

Մելիքյանը նշել է, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել տեղեկատվական ոլորտի զարգացման եւ մեդիա օրենսդրության բարեփոխումների համատեղ հայեցակարգ ներկայացնելու հարցում։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նշել է, որ լրատվամիջոցները մերժում ստանալուց հետո հիմնականում չեն դիմում դատարան՝ խուսափելով դատական քաշքշուկներից: Այս տարվա երկրորդ եռամսյակում տեղեկություն չստանալուց հետո միայն մեկն է դիմել դատարան։

«Եթե նախատեսվում էր առաջին անգամ 30-50 հազար դրամի վարչական տույժ, ապա հիմա այն բարձրացել է 50-70 հազար, եւ եթե այդ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնվում է, նախատեսված 70-100 հազարի փոխարեն 100-150 հազար է հիմա նախատեսվում, բայց շատ կարեւոր է, որ իսկապես այդ տույժերը կիրառվեն, եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում լրատվամիջոցների հարցումներին չպատասխանելը կամաց-կամաց ավելի լայն տարածում կարող է ստանալ, իսկ դա բերում է շատ լուրջ հետեւանքների»,- նշված է զեկույցում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՔԿ վարույթում քննվել է ընտանեկան բռնության 391 քրեական գործ
հաջորդը
ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն անկեղծ չեն. Չավուշօղլու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն