• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՔԿ վարույթում քննվել է ընտանեկան բռնության 391 քրեական գործ

aliq 15:41 | 27.07.2022
aliq 15:41 | 27.07.2022
ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Կոմիտեի վարույթում 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական գործերի վիճակագրությունը:

2022-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003 թ.)  համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ:

Նշված գործերից 8-ը քննվել են սպանության (104-րդ հոդված), 1-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելու (109-րդ հոդված), 6-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (112-րդ հոդված), 7-ը՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու (113-րդ հոդված), 20-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու (117-րդ հոդված) դեպքերի առթիվ:

183 գործ քննվել է ծեծի, 3-ը՝ մարդուն առեւանգելու դեպքերի առթիվ

183 գործ քննվել է ծեծի (118-րդ հոդված), 11-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու (119-րդ հոդված), 3-ը՝ մարդուն առեւանգելու (131-րդ հոդված), 1-ը` ազատությունից ապօրինի զրկելու (133-րդ հոդված), 51-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի (137-րդ հոդված) դեպքերի առնչությամբ:

Նշված 391 գործերից 1-ը քննվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների (139-րդ հոդված), 3-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության (141-րդ հոդված), 1-ը՝ անառակաբարո գործողությունների (142-րդ հոդված), 2-ը՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու (144-րդ հոդված) դեպքերի առթիվ:

Նշված գործերից 2-ը քննվել է ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու (167-րդ հոդված), 31-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու (167.1-րդ հոդված), 1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի (168-րդ հոդված) դեպքերի առնչությամբ:

123 քրեական գործի  վարույթ կարճվել է, որից 39-ը` արդարացվել

Նշված գործերից 1-ը քննվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու (169.1-րդ հոդված), 2-ը՝ երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու (170-րդ հոդված), 1-ը՝ երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (171-րդ հոդված) դեպքերի առթիվ:

9 գործ քննվել է ծնողի՝ երեխային պահելուց չարամտորեն խուսափելու (173-րդ հոդված), 3-ը` գույքը դիտավարությամբ ոչնչացնելու կամ վնասելու (185-րդ հոդված), 21-ը` անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու (353.1-րդ հոդված), իսկ 22-ը՝  այլ հանցագործությունների դեպքերի առնչությամբ:

391 քրեական գործից 53-ն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ եւ 56 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 123 քրեական գործի  վարույթ կարճվել է, որից 39-ը` արդարացնող, իսկ 84-ը` ոչ արդարացնող հիմքով, 8 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը` հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 4-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 7 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 55-ը միացվել են, 145 քրեական գործ փոխանցվել է 2022-ի հուլիս ամիս:

128 մեղադրյալներից 55-ը 18-35 տարեկան է, 71-ը՝ 35 տարեկանից բարձր

Վերը նշված քրեական գործերով 128 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-18 տարեկան, 55-ը՝ 18-35 տարեկան, 71-ը՝ 35 տարեկանից բարձր: 7 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 4-ը կատարել են մայրերը, որից 3-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 7-ը՝ հայրերը, որից 6-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 2-ը` խորթ մայրերը` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հայրերը`  անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 4-ը՝ եղբայրը կամ քույրը, 3-ը` պապ կամ տատը,  9-ը` զավակները (ներառյալ՝ որդեգրված զավակները), 4-ը՝ ամուսիններից կինը, 85-ը՝ ամուսիններից տղամարդը, 4-ը՝ թոռը, 4-ը՝ ամուսնու ծնողները:

Նշված 391 քրեական գործով 296 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 32-ը՝ մինչեւ 12 տարեկան, 6-ը՝ 12-14 տարեկան, 3-ը՝ 14-16 տարեկան, 17-ը՝ 16-18 տարեկան, 122-ը` 18-35 տարեկան, 116-ը` 35-ից բարձր:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայում 6 ամսում 50 ռուսաստանցի է մահացել. ՌԴ դեսպան
հաջորդը
ՀՀ-ում խոսքի ազատության վիճակը մտահոգիչ է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն