• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսներն առնվազն 6 տարի կմնան Միջազգային տիեզերակայանում

aliq 13:41 | 28.07.2022
aliq 13:41 | 28.07.2022
NASA

Ըստ բրիտանական Reuters գործակալության՝  ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) բարձրաստիճան պաշտոնյա Քեթի Լիդերսը հայտնել է, թե «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ներկայացուցիչները ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ Ռուսաստանը կշարունակի մասնակցել Միջազգային տիեզերական կայանի նախագծին, քանի դեռ ռուսական ուղեծրային կայանը չի գործարկվել։ Այսպիսով ռուս տիեզերագնացները կշարունակեն աշխատել կայանում առնվազն եւս վեց տարի։

«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Յուրի Բորիսովը հուլիսի 26-ին հայտարարել էր 2024-ին Միջազգային տիեզերական կայանից հեռանալու Մոսկվայի մտադրության մասին: Նա ընդգծել է, որ «Ռոսկոսմոսի» գլխավոր առաջնահերթությունը ռուսական ուղեծրային կայան ստեղծելն է։ Բորիսովը Միջազգային տիեզերական կայանից հեռանալու նպատակահարմարության մասին հայտարարել է դեռեւս ռազմարդյունաբերական համալիրի հարցերով փոխվարչապետի պաշտոնում։ Վլադիմիր Պուտինը նրան «Ռոսկոսմոսի» ղեկավար է նշանակել հուլիսի 15-ին՝ Դմիտրի Ռոգոզինին այդ պաշտոնից հեռացնելուց հետո:

Հրթիռա-տիեզերական «Էներգիա» կոորպորացիան եւս մոտավորապես երկու տարի առաջ ասել էր, որ հարկ կլինի հեռանալ միջազգային կայանից, քանի որ 2025-ից սկսած կայանի շատ դետալներ կսկսեն արագորեն դուրս գալ շարքից։

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի տիեզերական գործակալությունները Միջազգային տիեզերական կայանում սերտորեն համագործակցել են ավելի քան երկու տասնամյակ: Հուլիսի սկզբին ռուսական կողմն ու ՆԱՍԱ-ն պայմանավորվել էին շարունակել տիեզերագնացների թռիչքները դեպի կայան՝ կայանի անխափան աշխատանքն ապահովելու համար այնտեղ մշտապես մեկական ռուս եւ ամերիակացի տիեզերագնաց ունենալով:

Միջազգային տիեզերական կայանը կառավարվող ուղեծրային կայան է: Նախագծին մասնակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ճապոնիան եւ 11 եվրոպական երկրներ։ ՆԱՍԱ-ն ցանկանում է Եվրոպայի, Ճապոնիայի եւ Կանադայի տիեզերական գործակալությունների հետ համատեղ միջազգային կայանը պահել մինչեւ 2030-ը։

Ավելի վաղ ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ ուղեծրում Միջազգային տիեզերակայանի սպասարկումն առանց ռուսական օգնության իրականացնելու եղանակներ է մշակում։ Ուկրաինա ներխուժման պահից ի վեր եւ Արեւմուտքի պատժամիջոցներից հետո ռուսաստանյան պաշտոնատար անձինք սկսել են աշխարհին վախեցնել, որ առանց ռուսական օգնության Միջազգային տիեզերակայանը կարող է գահավիժել եւ ընկնել Երկիր մոլորակի վրա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը կալանավորների փոխանակում է առաջարկում
հաջորդը
Կրակ են բացել Թաղավարդի եւ Կարմիր Շուկայի ուղղությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն