• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թռչնամսի վրա պիտի նշվեն անվանումը, զտաքաշը, բաղադրիչների ցանկը

aliq 14:27 | 28.07.2022
aliq 14:27 | 28.07.2022
Թռչնամիս

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շրջանառություն մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է նոր կարգավորումներ սահմանել չփաթեթավորված թռչնամսի վաճառքի շուկայում:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ սպառողին չի տրամադրվում պատշաճ տեղեկություն՝ ինչ ծագումնաբանություն ունի միսը, երբ է արտադրվել, հայաստանյան է, թե ներկրված: Նա հավելել է, որ անբարեխիղճ մրցակցության ռիսկեր կան. տնտեսվարողը կարող է արտասահմանյան թռչնամիսը վաճառել տեղականի անվան տակ, մինչդեռ տեղականը գնային ավելի բարձր սեգմենտում է:

Ըստ նախագծի՝ մսի կամ մսամթերքի փաթեթավորման կամ դրան փակցված պիտակի վրա կատարված հստակ եւ ընթեռնելի մակնշումը պետք է պարունակի «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված հետեւյալ տեղեկությունը` մսի կամ մսամթերքի անվանումը, զտաքաշը, հիմնական բաղադրիչների ցանկը, օգտագործված սննդային հավելումների ցանկը, եթե այդպիսիք կան։

Միաժամանակ, որոշմամբ հաստատված հավելվածի 60-րդ կետով այդ  դրույթները չեն տարածվում վաճառակետերում վերջնական սպառողին հանձնված չփաթեթավորված մսի վրա:

Հանձնաժողովի անդամը նշել է, որ չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ կարգավորումը խնդրահարույց է:  Ըստ նրա՝ ստացվում է, որ փաթեթավորված միս արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտներն ապրանքն իրացնելիս պարտավոր են սպառողին տեղեկություն ներկայացնել, մինչդեռ չփաթեթավորված մսի դեպքում նման պահանջը բացակայում է:

Դրանից բացի` վաճառակետերում չփաթեթավորված թռչնամիսն առանց մակնշման իրացնելու պայմաններում վերջնական սպառողը չի ստանում թռչնամսի վերաբերյալ մի շարք անհրաժեշտ տեղեկություններ: Մարկոսյանը վստահեցրել է, որ փորձելու են հետեւողական լինել հետագա քայլերում, որպեսզի առաջարկները դառնան կարգավորում կամ վարքագծի կանոն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրակ են բացել Թաղավարդի եւ Կարմիր Շուկայի ուղղությամբ
հաջորդը
Գյումրվա «Շրջապատը»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն