• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆրանսիացիները փորձում են վերագտնել ուրարտացիների հմտությունների գաղտնիքը

Մարի Չաքրյան 20:07 | 30.07.2022
Մարի Չաքրյան 20:07 | 30.07.2022

Երեւանում մեկնարկել է «Էրեբունի հնավայրի պահպանման, արժեւորման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման» ծրագիրը։

Ֆրանսիացի եւ հայ մասնագետները նպատակ ունեն հասկանալու ուրարտական ճարտարապետության կարեւոր բաղադրիչներից մեկի՝ աղյուսաշինության գաղտնիքները։ Նուբարաշենի եւ Էրեբունի հնավայրին կից կավի հանքերից վերցնելով հումքը՝ աղյուսների պատրաստման փորձեր են անում, ջանում հասկանալ, թե որ հանքանյութն է առավել արդյունավետ հումք աղյուսների պատրաստման համար։ Նմուշներ են պատրաստում, ուսումնասիրում, թե որ մեթոդով է ավելի ճկուն եւ դիմացկուն աղյուս ստացվում, փորձում են վերականգնել ուրարտական բարձր որակի հում աղյուսների պատրաստման տեխնոլոգիան։ Կարծում են, որ եթե ուրարտացիներին դա 2800 տարի առաջ հաջողվել է, ուրեմն իրենք էլ կհաջողեն։

Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի,  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի համագործակցության շրջանակում։ Գլխավոր նպատակն է հանրահռչակել եւ պահպանել Երեւանի հազարամյակների պատմությունը վկայող հնավայրերը:

Erebuni museumԳրենոբլի հողի ճարտարապետության կենտրոնի գիտաշխատող Դավիդ Գանդղոնը նշել է, թե փորձում են հասկանալ ինչպես ստանալ որակյալ շինանյութ, ապահովել դրա երկարակեցությունը, վերագտնել դարերի գաղտնիքները։ Գիտաշխատողն ընդգծել է, թե վերարտադրելով հինը՝ նաեւ հոգ կտանեն, որ արդյունքը եւ որակը դիմակայեն ներկա կլիմայական մարտահրավերներին որպես ժամանակակից կառուցապատման պարտադիր պայման։

Erebuni museumԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը Էրեբունի, Կարմիր բլուր եւ Շենգավիթ հնավայրերի համար չափազանց կարեւորում է այս աշխատանքները, քանի որ աղյուսե պատերի պահպանության խնդիր կա։ Դրանք կլիմայի փոփոխության, անձրեւի, ձյան, ինչպես նաեւ մարդածին գործոնների հետեւանքով կարող են վտանգվել։

Էրեբունի ամրոցի տարածքում կվերականգնվի նաեւ աղյուսաշեն մեծ պատի մի հատված։ «Տպավորիչ կլինի այցելությունների համար, եւ հուշարձանի կարեւոր հատվածը կփրկվի։ Ուրարտուի ժառանգորդը ոչ միայն դրա հետ կապ ունեցողն է, այլեւ դրան տեր կանգնողը։ Եթե հաջողենք, ե՛ւ գաղափարական, ե՛ւ քաղաքական առումով շահեկան դիրքեր կունենանք»,- շեշտել է Միքայել Բադալյանը։

Karmir blurՈւրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրությունը հնարավորություն կտա վերականգնողական աշխատանքներ կատարելու նաեւ Կարմիր բլուրում եւ Շենգավիթում:

Քաղաքային իշխանության բնորոշմամբ՝ ծրագիրը երեւանյան հնավայրերի վերականգնման գործընթացի վկան է։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ի՞նչ պետք է կարդան ջենթլմենները
հաջորդը
Չարենցի պոեմը եւ Շեկոյանի համառոտագիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն