• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Չարենցի պոեմը եւ Շեկոյանի համառոտագիրը

Տիգրան Պասկեւիչյան 11:00 | 31.07.2022
Տիգրան Պասկեւիչյան 11:00 | 31.07.2022
Armen Shekoyan
լուս. Կարեն Անտաշյանի

Բանաստեղծները գրում են ուժեղ բանաստեղծություններ։ Թույլ գործեր էլ են ստեղծում, պատահում է։ Բոլոր բանաստեղծների՝ նույնիսկ Թումանյանի, Չարենցի, մյուսների, թույլ բանաստեղծություններն ավելի շատ են։ Բնական է, բանաստեղծն ամեն օր չի կարող հանճար լինել։ Բանաստեղծն ամեն օր պետք է «մարզավիճակում» լինի, ամեն օր զգա իր բանաստեղծ լինելը։

Հաճախ ուժեղն ու հանճարեղը գնահատվում է ոչ թե օբյեկտիվորեն, այլ նշանակվում՝ ըստ հասարակական պահանջի։ Չարենցի «Տաղ անձնական»-ը կամ «Քամին» կուռ, ամուր ստեղծագործություններ են, բայց նշանակվածը «Ես իմ անուշ Հայաստանի»-ն է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ականջահաճո, պաթետիկ ասելիք [0:47-ից] ունի, մի քիչ էլ, թող ներվի ասելը՝ ռաբիս է։

Այս առումով մոռացված կամ արհամարհված է Չարենցի «Պատմության քառուղիներով»-ը։ Ո՞վ կուզի կարդալ կամ արտասանել հետեւյալ տողերը.

«Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ՝
Մերկության պես տկլոր ու անանցյալ…»։

Նույնպես ոչ ոք չի ցանկանա կարդալ կամ արտասանել Արմեն Շեկոյանի «Պահածո բրածո» բանաստեղծությունը, որը Չարենցի երկարաշունչ պոեմի 8-տողանոց համառոտագրումն է։

«Մենք խրվել ենք ես կյանքի մեջ,
Էս պաղի ու էս տաքի մեջ,
բիբլիական էս ծակի մեջ,
պապենական էս քաքի մեջ…

Ոտից գլուխ հնամենու
գարշահոտ է՝ ճանճը վրան…
Էլ ինձ լսել չե՞ք կամենում,
քննադատներ մեր նաիրյան»։

Ցավոք, երկուսն էլ արդիական են ու դեռ երկար չեն կորցնելու ուժը, քանի դեռ ազգովի տարուբերվում ենք անխոհեմ վարքի, պարտությունների եւ «33-մետրանոց Հիսուս» սնապարծության միջակայքում։

Այսօր Արմեն Շեկոյանի հիշատակի օրն է։ Ցավալի է, որ արդեն մեկ տարի մեզ հետ չէ։ Առավել ցավալի է, որ ստիպված ենք նրան հիշել ա՛յս բանաստեղծությամբ։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիացիները փորձում են վերագտնել ուրարտացիների հմտությունների գաղտնիքը
հաջորդը
ՀՀ ՊՆ-ն հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն