• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վատնելով սեփական հարստությունը՝ աղքատանում ենք

Աննման Մինասյան 16:15 | 01.08.2022
Աննման Մինասյան 16:15 | 01.08.2022
Karmraqar village

Շիրակի մարզի Կարմրաքար գյուղն իր հողում բնակավայրի 5000 տարվա չընդհատվող պատմության մշակութային շերտեր է պահպանում:

1980-ականներին Կարմրաքարում նոր տներ կառուցելու նպատակով հիմքեր փորեցին: Այն, ինչ դուրս եկավ արեւի երես, հնագետների համար հետաքրքիր հայտնագործություն էր: Գտածոները վկայում էին, որ հազարամյակներ շարունակ քաղաքակրթություն է զարգացել այստեղ:

Թանկարժեք քարեր, ոսկե մատանիներ, տարբեր զարդանախշերով ուլունքներ, ապարանջաններ, կավե ամաններ, անուշահոտ յուղերի սրվակներ, քարե դագաղներ եւ թաղման ծեսի պարագաներ. հնագետներն այս գտածոները հայտնաբերելու համար տոննաներով հող են մաղել, հսկայական աշխատանք կատարել:

Karmraqar villageՇիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Համազասպ Խաչատրյանն ասում է՝ Կարմրաքարում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ հնավայրեր են բացահայտել: Պեղումներն արվել են ընդհատումներով, տարբեր ժամանակահատվածներում: Անտիկ շրջանի վկայությունները պեղվել են երկրաշարժից անմիջապես հետո: Շինարարական ընկերությունը հիմքեր փորելիս հսկայական դամբարանադաշտեր էր գտել: Ուսումնասիրությունները վերսկսվել են 1990-ականների սկզբից, շարունակվել 2005-ին:

Karmraqar villageԿարմրաքարի 10 հեկտար տարածքի հողաշերտը պահել էր տարբեր ժամանակաշրջանների պատմություն: Ըստ ժամանակագրության՝ մ.թ.ա 30-28-րդ դարերի՝ վաղ բրոնզեդարյան բնակավայր է հայտնաբերվել: Հաջորդել է վաղ երկաթի ժամանակաշրջանի մեծ բնակավայրի եւ դամբարանադաշտերի բացահայտումը: Այնուհետեւ մեր թվարկության սկզբից մինչեւ 4-5-րդ դարերի պատմական վկայություններ ի հայտ եկան, որոնց հաջորդեցին միջնադարի մասին հզոր վկայությունները:

Karmraqar village«Կարմրաքարում միջնադարյան եկեղեցի կա, որը մասամբ է պեղված, ուսումնասիրություններն ընդհատվել են,- պատմում է հնագետը եւ հավելում,-հին գերեզմանում հայտնաբերվել են քառակող կոթողներ, տղամարդու եւ կնոջ քանդակներ»:

Karmraqar villageԱնտիկ եւ երկաթի ժամանակաշրջանների գտածոները Շիրակի երկրագիտական թանգարանում են պահված, միջնադարինը՝ պատմության պետական թանգարանում, իսկ քառակող կոթողներն իրենց տեղում են՝ Կարմրաքարում:

Gagik VahradyanՏեղաբնակներն ու գիտաշխատողներն անուրանալի են համարում ազատամարտիկ, Կարմրաքարի նախկին ղեկավար Գագիկ Վահրադյանի ներդրումը հնավայրերի բացահայտման եւ, ամենակարեւորը, պահպանման գործում: Մարդիկ պատմում են՝ Գագիկն ամեն ինչ արել է, որ ի լուր աշխարհի ասի եւ ապացուցի, որ մեր երկիրը՝ որպես մշակութային հզոր ժառանգության կրող, ձեւավորված է եղել դեռեւս անտիկ շրջանում: «Սա բնիկի ստեղծած է, ստեղծագործությունը հայկական է, հետեւաբար այստեղի բնիկները հայեր են եղել, սա պարզ տրամաբանություն է»,- ասում է գյուղի նախկին ղեկավարը, ով, անկախ նրանից՝ ղեկավարել է գյուղը, թե ոչ, միշտ սրտացավորեն հսկել է տարածքը: Վստահ է, որ այստեղ հազարավոր տարիների պատմության վրա լույս սփռող ամեն ապացույց կգտնվի: «Հասել ենք նրան, որ տարածքը դարձել է արգելոց, հեկտարներով դամբարանադաշտերը հիմա անձեռնմխելի են: Ոչ ոք իրավունք չունի առանց հատուկ թույլտվության գալու, պեղումներ անցկացնելու: Գյուղաբնակներից սկսած՝ ոչ մի մարդ չի կարող խաթարել տարածքը, անգամ մեկ սյուն տեղադրել»:

Կշարունակվեն պեղումները Կարմրաքարում, թե պատմությունը կքայքայվի արեւի տակ՝ դեռ պարզ չէ: Համազասպ Խաչատրյանն ասում է՝ հնագետներին միշտ կհետաքրքրի այս հնավայրը, բայց պեղելու համար լուրջ ռեսուրսներ են պետք: Ըստ նրա՝ միայն Շիրակի տարածքում 2300 պեղելու հուշարձան կա. «Եթե անգամ նույնքան հնագետ ունենանք, չենք կարող պեղել: Պեղումներ սկսելն այդքան էլ պարզ գործընթաց չէ, հարցեր պետք է լինեն, որ պեղումների միջոցով դրանց պատասխանը ստանանք: Կարմրաքարում դեռ չպեղված շերտեր կան, բայց պեղում սկսել ինքնանպատակ կամ ինչ-որ մեկի հետաքրքրությունը բավարարելու համար, անթույլատրելի է»:

Karmraqar villageԳագիկ Վահրադյանը եւս փաստում է, որ տաճարը, Մառի հիշատակած միջնադարյան ամրոցի հետքերը եւ էլի շատ շերտեր ուսումնասիրված չեն: Նա չի դադարում հավատալուց, որ ավելի խոհեմ կգտնվենք եւ մեր իրական հարստությունը կգնահատենք: «Զբոսաշրջիկն ասֆալտ, աշտարակներ, արձաններ ու շենքեր շատ է տեսել: Բայց այսպիսի պատմական գոհարներ, նախախաչքարեր ամեն տեղ չես գտնի: Պատմությունը պետք է ճիշտ, հանրամատչելի ներկայացնել զբոսաշրջիկին»:

Karmraqar villageԱրդյո՞ք նման հզոր պատմամշակութային ժառանգություն ստացած գյուղը պետք է համարվի ամենալքված ու աղքատ գյուղերից մեկը… Շարունակելո՞ւ ենք պատմության աղաղակի առաջ փակել ականջներս: Հարց է առաջանում՝ ժառանգություն ստացածը եւ այդ ժառանգությունն անխնա ոչնչացնողն ի՞նչ է թողնելու եկող սերնդին:

Ի դեպ, Կարմրաքարում վերջին տասնամյակներում 80 ընտանիքից մնացել է 12-ը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ի վիճակի է ստեղծելու միջուկային զենք, բայց չի ձգտում
հաջորդը
Գուտերեշը ողջունել է առաջին նավի դուրս գալը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն