• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վեց երեխա՝ մեկ հեծանիվի երազանքով

Մարիամ Սարգսյան 13:00 | 03.08.2022
Մարիամ Սարգսյան 13:00 | 03.08.2022
Hasmik

Երեքամյա Հասմիկի սիրելի զբաղմունքը իրենց շան հետ խաղալն է: Այնքան է վազում կենդանու հետեւից, մինչեւ երկուսն էլ ուժասպառ ընկնում են: Հասմիկը հինգ եղբայրների միակ քույրն է ու նրանց ուրախությունը: Բազմազավակ ընտանիքը մի քանի ամիս առաջ է Արտաշատից տեղափոխվել Վայոց ձորի Սալլի գյուղ՝ հորական տուն:

Մայրը՝ Մայրանուշ Հակոբյանը, Սալլիում դժվարությամբ է պատկերացնում երեխաների ապագան: Խնդիրները շատ են, հնարավորությունները՝ քիչ: Երեխաներից երկուսն առողջության խնդիրներ ունեն, լոգոպեդի, հոգեբանի հետ աշխատելու անհրաժեշտություն կա, բայց Սալլիում կամ մոտակա տարածքում մասնագետներ չկան:

Ավագ որդին այս տարի է ավարտել 9-րդ դասարանը: Հարեւան գյուղի դպրոցն է հաճախելու, Սալլիինը 9-ամյա է: Ուզում է ծրագրավորող դառնալ: Չգիտեն՝ ինչպես է շարունակելու կրթությունը:

Max & MarkՏասնամյա Էրիկը խուսափում է մեզնից, բայց ձեռքով ցույց է տալիս եղբայրներին, որ լուսանկարենք: Յոթամյա Մաքսն ու հնգամյա Մարկը թեեւ երկվորյակներ չեն, բայց իրարից անբաժան են: Մարկը լսողության խնդիրներ ունի: Արտաշատում առանց եղբոր բուժման կենտրոն չի հաճախել: Սալլիում մանկապարեզ կամ նախակրթարան չկա, երեխաների առօրյան մուլտֆիլմ դիտելով է անցնում: Մաքսն ուզում է դպրոց գնալ, լավ սովորել ու հրշեջ դառնալ, որ «մարդկանց օգնի»: Եղբայրների ամենամեծ երազանքը հեծանիվ ունենալն է, որ քշեն հարեւան Քարագլխի մանկապարտեզ:

Ընտանիքի հայրն ու պապը մեկնել են արտագնա աշխատանքի: Տատը՝ Հասմիկ Հայրապետյանը, չնայած առողջության խնդիրներին, փոքրիկ այգին է մշակում, բայց բերքը սպառելը դժվար է:

Hasmik grandma«Մեքենա չկա, որ մենք բերքը տեղափոխենք, վաճառենք: Որ գալիս, տեղում են առնում, էժան ենք տալիս, այլ տարբերակ չունենք»:

Hakobyan familyԸնտանիքի ամսական կայուն եկամուտը հաշմանդամություն ունեցող տատիկի թոշակն ու երեխաների նպաստն են՝ մոտ 100 հազար դրամ: Չգիտեն՝ դրանով սննդի՞, թե՞ երեխաների առողջության խնդիրների հարցերը լուծեն: «Հիմա էս երկու սենյակում 8 շունչ ենք ապրում, դրանով ո՞նց հասցնենք»,- ասում է Հասմիկ տատը:

Hakobyan familyՄայրանուշը քչախոս է. ինչ-որ բան ասելիս էլ «չգիտեմ» բառն է կրկնում. «Ես էս մտքերից, անորոշությունից խելագարվում եմ: Արտաշատում գոնե մանկապարեզ կար, երեխաներն ինչ-որ բանով զբաղվում էին, այստեղ ոչ մի պայման չկա»:

Մոր ու տատի երազանքները տարբեր են հնչում, բայց նույն բանի մասին են՝ երեխաներն առողջ լինեն ու լավ սովորեն: Հասմիկ տատն ուզում է, որ թոռները բարձրագույն կրթություն ստանան, ասում է՝ էլ իրեն բան պետք չէ:

Մայրը կարճ է պատասխանում. «Կուզեի՝ իմ երեխաներն էլ տեսնեին այն ամենը, ինչ իրենց հասակակիցներն են տեսնում»:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կողմերին հանգստություն պահպանելու կոչ է արել
հաջորդը
Պատրաստ են օգտագործելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն