• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Դանդաղընթաց է, բայց էժան ու հարմարավետ

Հասմիկ Բալեյան 15:30 | 05.08.2022
Հասմիկ Բալեյան 15:30 | 05.08.2022
trolleybus

Վերջին երեսուն տարում առաջին անգամ Երեւանում տրոլեյբուսի նոր գիծ է անցկացվել։ Չարբախում երկարացվել է գործող երկրորդ երթուղին։ 1,1 կիլոմետր երկարությամբ գիծն անցկացվել է Երեւանի քաղաքապետարանի միջոցներով։

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ տրոլեյբուսները Երեւանում գործել են 1943 թվականի օգոստոսի 18-ից, սկզբում աշխատել է 4, հետո՝ 8 տրոլեյբուս:

«Երեւանում այժմ կա 51 տրոլեյբուս։ Օրական երթուղի է դուրս գալիս 35-ը՝ սպասարկելով 5 երթուղի՝ 1, 2, 9, 10, 15: Տրոլեյբուսների քանակը սկսել է նվազել 1992 թվականից: Մինչ այդ կար 26 երթուղի, օրական երթուղի էր դուրս գալիս շուրջ 220-ը, իսկ կայաններում տրոլեյբուսների թիվը հասնում էր 300-ի։ Տարիների ընթացքում երթուղի դուրս եկող տրոլեյբուսների թիվն աստիճանաբար նվազեց, քանի որ նոր խմբաքանակ չի գնվել»,- մանրամասնում է Հայկ Սարգսյանը։

trolleybusՈւղեվարձից գոյացող գումարը չի ծածկում տրոլեյբուսների շահագործումից առաջացող ծախսերը, այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվում է սուբսիդիա: Տրոլեյբուսները գործում են Երեւանի Ավան, Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Քանաքեռ Զեյթուն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:

«2022 թվականի համար արդեն հայտարարվել է մրցույթ՝ 15 նոր տրոլեյբուս ձեռք բերելու նպատակով։ Առաջիկայում նոր տրոլեյբուսներ դուրս կգան երթուղի»,- ասում է Հայկ Սարգսյանը։

trolleybusԳաղտնիք չէ, որ սովորաբար տրոլեյբուսների ուղեւորները մեծահասակներն են։ 73-ամյա տիկին Անահիտն ասում է՝ ուղեվարձն էժան է՝ 50 դրամ, բացի այդ՝ միշտ հնարավոր է ազատ նստարան գտնել։ Մեր զրույցի ընթացքում նա տեղեկացավ նոր տրոլեյբուսներ ձեռք բերելու մասին:

Msr. Anahit«Դա շատ ուրախալի լուր է։ Սովետի տարիներին տրոլեյբուսները շատ էին, մայրաքաղաքում գրեթե ամեն տեղ հնարավոր էր տրոլեյբուսով գնալ, տրամվայ էլ կար․ երկուսն էլ լավ փոխադրամիջոցներ են, էկոլոգիան էլ մաքուր է մնում։ Հետո գազելները բերեցին, որոնք ահավոր են․ հերիք չէ՝ մարդիկ տեղ չեն ունենում նստելու, նույնիսկ կանգնել չեն կարողանում։ Հիմա որ նոր տրոլեյբուսներ բերեն, ավելի լավ կլինի»,- ասում է տիկին Անահիտը։

Հատկապես թոշակառուների համար 50 դրամ խնայելն էլ կարեւոր է, ուստի մետրոյին կամ ավտոբուսներին 100 դրամ վճարելու փոխարեն նրանք նախընտրում են օգտվել տրոլեյբուսներից։

«Մեկ-մեկ ջահելների հետ խոսում եմ, ասում եմ՝ իրար գլխի եք լցվում, գազելով կամ ավտոբուսով գնում, լավ չէ՞, որ տրոլեյբուս նստեք, ասում են՝ դանդաղընթաց է։ Կարելի է տնից մի քիչ շուտ դուրս գալ, բացի այդ՝ ես ոչ մի տեղ չեմ շտապում»,- կեսկատակ-կեսլուրջ պատմում է տիկին Անահիտը եւ ավելացնում՝ երբ իր աչքով տեսնի, որ տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել, հաստատ «մի քաղցր մաղարիչ» է անելու «Ալիք Մեդիայի» թղթակցին այդ լավ լուրը հայտնելու համար։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
հաջորդը
Հակամարտությունը մարվել է, բայց չի լուծվել. Բոնդարեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն