• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայաստանը զբոսաշրջիկների աչքերով

Հասմիկ Բալեյան 17:00 | 09.08.2022
Հասմիկ Բալեյան 17:00 | 09.08.2022

Ռուսաստանի քաղաքացի Դավիթ Քոչունցն այս տարի որպես զբոսաշրջիկ է եկել Հայաստան եւ այցելել տեսարժան վայրեր։ Դավիթն ասում է՝ զբոսաշրջության համար գրավիչ են հատկապես Տավուշն ու Սյունիքը. բնությունն այս մարզերում պարզապես հեքիաթային է։

«Այդ մարզերում այցելելու տեղերը շատ են։ Տավուշում ու Սյունիքում շատ եկեղեցիներ, հնագույն կառույցներ, դամբարանադաշտեր կան։ Այս տարի առաջին անգամ եղա Գյումրիում եւ շատ տպավորված եմ։ Այնտեղ զբոսաշրջիկներին այնքան ջերմ են ընդունում, որ ակամա քեզ զգում ես սպասված եւ կարեւոր հյուր»,- պատմում է Դավիթը։

Davit KochuntsՆախորդ տարիներին էլ նա Հայաստանում լինելու առիթներ ունեցել է, բայց այս անգամ ավելի շատ ժամանակ ունի որպես զբոսաշրջիկ այցելելու Հայաստանի տարբեր վայրեր։ «Հայաստանն այնքան էլ թանկ երկիր չէ զբոսաշրջության համար»,- կարծում է Դավիթը։

Կարեն Զեյթուլեանը Լիբանանից է Հայաստան եկել։ Կարենն ասում է՝ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Նա երկրորդ անգամ է այստեղ, արդեն հասցրել է լինել Սարդարապատում, Էջմիածնում, Սեւանում։ «Հայաստանից չեմ ուզում վերադառնալ Լիբանան․ այդչափ սիրել եմ այս երկիրը։ Այստեղ մարդիկ ջերմ են, տեսարժան վայրերը գեղեցիկ են ու չկրկնվող։ Վարդավառն էլ այստեղ նշեցի՝ Հանրապետության հրապարակում։ Անմոռանալի օր էր։ Հայաստանից Լիբանան եմ վերադառնալու անգին հիշողություններ ամբարած»։

Նրա կարծիքով՝ ավիատոմսերը թանկ են, բացի այդ՝ Հայաստանում հյուրանոցների գները եւս մատչելի չեն, հիմնական խնդիրը սա է։ Զբոսաշրջիկը հյուրանոցում մնալու համար պետք է նախապես ահագին գումար խնայի։ Ըստ նրա՝ սպասարկման ոլորտը թեեւ կատարյալ չէ, բայց վատ չէ։

Karen Zeytulyan«Նախկինում զբոսաշրջիկներն առավելապես բողոքում էին տաքսու վարորդների անբարեխղճությունից, ասում էին՝ մի քանի կիլոմետրի համար ահագին գումար են ուզում։ Հիմա տաքսիների տարբեր հավելվածներ կան, այդ խնդիրը չկա արդեն»,- ասում է Կարենը։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար, մամուլի քարտուղար Լիլիթ Հակոբյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ Հայաստանում զբոսաշրջային աճ ապահովում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան։

tourism table

«2017-ին Հայաստան է ժամանել 1.494.779, 2018-ին՝ 1.651.782, 2019-ին՝ 1.894.377, 2020-ին՝ 375.216, իսկ 2022-ի հունվարից հունիս ընկած ժամանահատվածում՝ 581.308 մարդ։ 2017-2022 թվականներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացի է»,- նշում է Լիլիթ Հակոբյանը։

tourism tableԸստ էկոնոմիկայի նախարարության՝ 2020 թվականին անցկացրած հետազոտության տվյալներով Հայաստանում կա 847 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որից 480-ը Երեւանում է։ Հյուրանոցային այդ օբյեկտներից 684-ը լյուքս դասի է, որոնցից 402-ը մայրաքաղաքում է։ Մեր երկրում 847 հյուրանոցային տնտեսությունից միայն 40-ում են ապահովված անհրաժեշտ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Մեր զրուցակիցներից Կարենը պատմում է՝ տարբեր երկրներում է եղել ու որպես զբոսաշրջիկ այցելել զանազան վայրեր։ Չմոլորվելու եւ արագ կողմնորոշվելու համար իրեն օգնել են տվյալ երկրներում զբոսաշրջիկների համար մշակված հեռախոսային հավելվածները։ Մեզ մոտ այդպիսի կա միայն Երեւանի տեսարժան վայրերի հավելված։ Երեւանի քաղաքապետարանը ստեղծել է Visit Yerevan հավելվածը Android եւ Apple համակարգերի համար։

Կարենն ասում է՝ լավ կլինի, որ Հայաստանում էլ մի այդպիսի հավելված ստեղծեն, քանի որ բոլորը չէ, որ պատրաստ են զբոսաշրջային գործակալություններին հավելյալ գումար վճարելու, իսկ հավելվածներն օգնում են ինքնուրույն կազմակերպելու տուրերը, դրանք «խորհրդատու» են զբոսաշրջիկի համար։

«Հյուրանոցների գներն էլ հնարավորության դեպքում կարելի է վերանայել։ Չգիտեմ՝ արդյո՞ք արդարացված են այդ թանկ գները։ Այլ երկրներում շատ ավելի մատչելի գնով ավելի լավ հյուրանոցային համարներ կարելի է ամրագրել։ Բացի այդ՝ ես գիտեմ՝ Հայաստանում շատ տեսարժան վայրեր կան, որոնք անտեսված են։ Մյուս երկրներում նման հնավայրերն ու բաց երկնքի տակ թանգարաններն աչքի լույսի պես են պահում, այսպես չեն անտեսում։ Կարծում եմ՝ Հայաստանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործել»,- եզրափակում է Կարենը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ հրաձիգները աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ
հաջորդը
Հայ շախմատիստուհին` օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն