• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Ուկրաինա. մարդկային պատմություններ

«Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի»

Հասմիկ Բալեյան 15:00 | 15.08.2022
Հասմիկ Բալեյան 15:00 | 15.08.2022
Maria Kostanyan

Ուկրաինայի քաղաքացի 23-ամյա Մարիա Կոստանյանն ազգականների հետ մարտի 25-ին Կիեւից ժամանել է Հայաստան։ Նա սարսափով է հիշում պատերազմի տեսարաններն ու ահավոր ձայները․․․

Մարիան ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմն առանձնապես անսպասելի չէր։ Հետեւելով իրադարձությունների զարգացմանը՝ նա հաճախ է մտածել, որ Դոնեցկում ու Լուգանսկում եւ, ինչու չէ, նաեւ Ուկրաինայի մյուս հատվածներում, այդ թվում՝ Կիեւում, կարող են ռազմական գործողություններ սկսվել․․․

«Փետրվարի 24-ին՝ առավոտյան ժամը հինգին, արթնացա մահճակալի ճոճվելուց։ Շենքը երերում էր։ Հասկացա, որ պատերազմը սկսվել է. ուժգին ռմբակոծություն էր։ Այդ ժամանակ տանը միայն ես, հայրիկս ու շունս էինք։ Մայրիկս Հայաստանում էր, ծնողներին էր այցելել»,- հիշում է Մարիան։

«Հաջորդ օրը ռմբակոծությունն ուժգնացավ․ ես սարսափահար էի, շատ վատ հոգեվիճակում, թեեւ հայրս անդադար ջանում էր ինձ հանգստացնել, հոգ էր տանում իմ մասին։ Փետրվարի 25-ին մեր շենքից ոչ հեռու ռումբ ընկավ, ու շենքը ճոճվեց․ չեմ կարող նկարագրել, թե ինչ սարսափ զգացի․․․ տանը մնալն արդեն անհնար էր, շենքի նկուղում էլ կոյուղաջրեր էին լցվել, վատ հոտ էր գալիս, բայց այլ ելք չկար, այդ գիշերը մի կերպ անցկացրինք նկուղում: Հաջորդ օրը տեղափոխվեցինք Պրոցեւ գյուղ՝ հորաքրոջս ամառանոց (հեռավորությունը Կիեւից՝ 48,8 կմ)։ Այնտեղ էլ առանձնապես ապահով չէր, պարզապես տունը մեծ ու հարմարավետ նկուղ ուներ, որտեղ համեմատաբար ավելի անվտանգ էր»,- ասում է Մարիան։

Ukraine-Russia warՄինչեւ ամառանոց հասնելը Մարիան ու նրա հայրն անցել են շատ վտանգավոր ճանապարհով։ Գիտեին, որ պատերազմի ընթացքում հնարավոր է սարսափելի տեսարանների ականատես լինել, բայց իրականությունն իրենց պատկերացրածից շատ ավելի դաժան էր։

«Ուղղաթիռներից դեսանտներ էին իջնում, Կիեւի փողոցները դիերով էին լցված․ նրանց մեջ նաեւ կանայք ու երեխաներ կային․․․ Մեքենան պարբերաբար կանգնեցնում էին, ստուգում։ Ես վախենում էի, որ մեր մեքենան էլ կպայթեցնեն․․․ Մի կերպ կարողացանք հասնել հորաքրոջս ամառանոց»,- հիշում է Մարիան։

Նա պատմում է՝ պատերազմի առաջին օրերին հարազատներն ասում էին՝ հնարավոր է՝ սով լինի, ուստի հայրը խանութներում հերթ է կանգնել ու մեծ տարաներով բուսայուղ, պարկերով ալյուր ու շատ սնունդ է գնել։ Նույնիսկ այդ եռուզեռն էր սարսափեցնող․․․

Ամառանոցի նկուղում եւս լսվում էին պայթյունները, երբեմն շենքը դղրդում էր, բակում հողը երերում էր նրանց ոտքերի տակ․․․ Նա դեպրեսիայի մեջ էր, բայց բժիշկ կանչելն անհնար էր, ամառանոցից դուրս գալ չէր կարելի։

«Հորաքրոջս նկուղում հավաքվել էին մեր ազգականներից շատերը։ Նրանցից մեկը որդանման ելունի բորբոքում ուներ, նրան հարկավոր էր արագ վիրահատել, քանի որ վատագույնը կարող էր պատահել, բայց իշխանությունները զգուշացնում էին՝ չի կարելի դուրս գալ փողոց: Շտապօգնություն զանգահարեցինք, ասացին՝ չեն կարող գալ․ պետք է երկու օր սպասել։ Խեղճ կինը սարսափելի ցավեր ուներ, անդադար սառը թրջոցներ էինք դնում ցավող մասում։ Փառք Աստծո, նա երկու օր մի կերպ դիմացավ, մինչեւ հասցրին հիվանդանոց ու վիրահատեցին։ Այդ օրերին ինչեր ասես, որ չտեսա․․․»,- ասում է Մարիան։

Մարիան Ուկրաինայում պատերազմի մեկ ամսվա ընթացքում ոչ մի գիշեր նորմալ չի քնել։ Պայթյունների ձայնից ակամա վեր էր կենում ու պառկում մահճակալի տակ․ վախենում էր, որ շուրջը եղած պատուհանները կփշրվեն, եւ ապակիներն իրենց վրա կլցվեն․․․

«Հորաքրոջս 6-ամյա դուստրը դեպրեսիայի մեջ էր, փորձում էինք միմյանց հանգստացնել, բայց երեխայի վիճակն իսկապես գնալով վատանում էր։ Ամառանոցից ոչ շատ հեռու մարտեր էին ընթանում։ Այդ մասին հիշելով՝ ավելի էի վախենում։ Մի անգամ էլ, երբ ամառանոցի բակում միայնակ էի հորաքրոջս երեխաների հետ, ուժեղ ռմբակոծություն սկսվեց։ Մեծահասակներն ինչ-որ տեղ էին գնացել։ Գրկեցի հորաքրոջս 6-ամյա դստերն ու չեմ կարող ասել՝ ինչ արագությամբ վազեցի նկուղ։ Հազիվ փրկվեցինք»,- հիշում է Մարիան։

Պատերազմից մեկ ամիս անց Մարիայի հայրն ու հորաքույրները որոշել են, որ նա ազգականների հետ Հայաստան տեղափոխվի։ Կիեւում մնալը շատ վտանգավոր էր։

«Ահավոր էր, ուզում էի օր առաջ դուրս գալ պատերազմի դժոխքից․․․ Հայրս Վարշավա-Երեւան ավիատոմսեր էր գնել։ Մեկ ժամ ունեինք իրերը հավաքելու համար։ Արագորեն գնացինք Կիեւում գտնվող մեր բնակարան, հավաքեցինք իրերն ու ճամփա ընկանք դեպի Լեհաստան։ Հայաստան պիտի գայինք ես, տատիկս, պապիկս, կրտսեր հորաքույրս, նրա երկու զավակները եւ ավագ հորաքրոջս կրտսեր որդին։ Տղամարդիկ չեն կարող երկրից դուրս գալ, քանի որ զինապարտ են։ Ավագ հորաքույրս խիզախորեն մնաց Ուկրաինայում, որ նրանց մասին հոգ տանի»,- պատմում է Մարիան։

Սարսափելի օրեր ու ժամեր են ունեցել մինչեւ Լեհաստան հասնելը։ Փողոցներում ահավոր տեսարաններ էին․․․ Ավտոմատներով մարդիկ պարբերաբար կանգնեցնում էին մեքենան, ստուգում: Մարիայի 6-ամյա զարմուհին՝ Դիանան, դեպրեսիայի մեջ էր, բայց հնարավոր չէր մեքենան կանգնեցնել կամ հիվանդանոց գնալ․․․

«Մի կերպ հասանք Լվով, բուժզննություն անցանք։ Բժիկը որոշ դեղեր նշանակեց․ դրանց մի մասը հակադեպրեսանտներ էին։ Շուտով հասանք Վարշավա։ Օդանավակայանում էլ շատ սպասեցինք։ Երբ Վարշավայից օդանավով Երեւան ժամանեցինք, ինձ թվաց՝ երկրորդ անգամ եմ ծնվել․․․»,- ասում է Մարիան։

Maria KostanyanՄարիան՝ իր տատիկի ու պապիկի հետ

Ըստ Միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ՀՀ սահմանային անցակետով գրանցվել է Ուկրաինայի քաղաքացիների 12 448 մուտք։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ապաստանի հայց է ներկայացրել Ուկրաինայի 240 քաղաքացի, նույն ժամանակահատվածում փախստականի կարգավիճակ է տրամադրվել Ուկրաինայի 7 քաղաքացու։

Երեւան հասնելուց հետո Մարիան ու նրա ազգականները նախ Երեւանում են ապրել՝ վարձով բնակարանում, ապա մի քանի շաբաթ Օձունում՝ հարազատներից մեկի տանը, մինչ կվերանորոգեին Մարիայի պապիկի տունը։

«Այստեղ էլ մեծ դժվարությունների միջով ենք անցել, բայց ոչինչ չեմ համեմատի պատերազմի դժոխային օրերի հետ։ Ես հիմա Երեւանում եմ, բայց դեռ զգում եմ պատերազմի սարսափը։ Շատ եմ անհանգստանում հայրիկիս եւ Ուկրաինայում գտնվող մյուս հարազատներիս համար։ Կարոտում եմ մեր խաղաղ ու գեղեցիկ Կիեւը․․․ Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի»,- եզրափակում է Մարիան։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱԻՆ-ը բացառում է ահաբեկչության վարկածը
հաջորդը
Հողարվեստ «Սուբստրատում»

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Կրակ են բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

    18:42 | 24.03.2023
  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 3

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա