• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Թմբին թառած գյուղն արցախցի ընտանիքներով է համալրվել

Մարիամ Սարգսյան 17:00 | 16.08.2022
Մարիամ Սարգսյան 17:00 | 16.08.2022
Taratumb village

Թմբին թառած փոքրիկ գյուղի առօրյան մյուսներից շատ չէր տարբերվում, մինչեւ բնակիչների թիվը համալրվեց յոթ ընտանիքով: Օրեցօր դատարկվող բնակավայրի կյանքում սա մեծ փոփոխություն է:

Թառաթումբի կյանքում մյուս կարեւոր նորությունը փոքրիկ խաղահրապարակի բացումն է եղել:

Taratumb villageՄի քանի խաղասարքերը երեխաների առօրյան գույներով, գյուղացիներինը աշխուժությամբ են լցրել: Հիմա ամեն երեկո դպրոցի շենքի մոտ գտնվող խաղահրապարակում հավաքվում են մեծ ու փոքր, զրուցում:

Anna VoskanyanԱննա Ոսկանյանը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ընտանիքի հետ Արցախից Թառաթումբ տեղափոխված յոթ ընտանիքներից մեկի հարսն է: Փոքր տղան Թառաթումբում է ծնվել: Աննայի ամուսնու ընտանիքը Վայոց ձորի հայրենի գյուղից Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում էր վերաբնակվել դեռ 2000-ականներին: 2020-ի հոկտեմբերի 15-ին ընտանիքը վերադարձել է Թառաթումբ՝ իր հետ բերելով միայն առաջին անհրաժեշտության իրերը: Այժմ փոխհատուցում ստանալու հերթում են: Աննան ասում է՝ կամաց-կամաց հարմարվում են, բայց որ կարողանային աշխատանք գտնել, մի բանով զբաղվել, ավելի հեշտ կլիներ:

Թառաթումբում մանկապարտեզ չկա, բայց երեխաներին հարեւան գյուղի մանկապարտեզն են ուղարկում: Նախակրթարան բացելու որոշում ունեն: Գյուղի միջնակարգ դպրոցի 18 տարվա տնօրեն Զոհրաբ Խաչատրյանը կարոտով է հիշում այն տարիները, երբ աշակերտների թիվը մեծ էր, Թառաթումբն էլ Եղեգնաձորի շրջանի այն գյուղն էր, որի շրջանավարտներն ամենաշատն էին բարձրագույն կրթություն ստանում:

Zohrab Khachatryan«2000 թվականից դպրոցում եմ, 152 աշակերտ ենք ունեցել, հիմա ընդամենը 44-ն են: Ավարտողները չեն մնում, նոր ընտանիքներ չեն կազմավորվում, աշխատանք չկա: Դպրոցը գյուղի հիմնական գործատուն է. 20 հոգի է աշխատում՝ սպասարկող անձնակազմն էլ հետը»:

Դպրոցի տնօրենն ասում է՝ բանակից վերադարձած մոտ 60 երիտասարդ տղաներ ամուսնացած չեն, նրանց մի մասը Երեւանում է աշխատում, մյուսը՝ ՌԴ-ում, ոմանք՝ Արցախում: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո չվերադարձողներին չի մեղադրում. գան, ամուսնանան, գյուղի եկամտով ինչպե՞ս ընտանիք պահեն:

Taratumb villageԱշակերտները, սակայն, լավ արդյունքներ են գրանցում: Զոհրաբ Խաչատրյանը ծանոթացնում է դպրցի լավագույն աշակերտուհիներից մեկի՝ Աննայի հետ: Աննան վստահեցնում է՝ Թառաթումբն այնքան է սիրում, որ երբ գնա բարձրագույն կրթություն ստանալու, անպայման վերադառնալու է իր գյուղ:

Խաղահրապարակում Աննան ընկերուհու՝ Էլենի հետ է: Վերջինս երկու տարի է՝ Թառաթումբում է ապրում: Գյուղ վերադարձած արցախցի ընտանիքներից մեկի թոռնուհին է: Հասցրել է մտերմանալ Աննայի ու մյուս դասընկերների հետ, բայց արցախցի ընկերուհուն՝ Լիանային, շատ է կարոտում: Արցախի իրենց դասարանում յոթ աշակերտ են եղել: Մոտ 10-ամյա Էլենն արդեն սովորել է բաժանումներին ու տեղափոխություններին: Շուտով նաեւ Թառաթումբից է գնալու. ընտանիքով Եղեգնաձորում են ապրելու, բայց որոշել է ամառային արձակուրդները գյուղում անցկացնել:

Ofik GrigoryanԷլենի տատը՝ Օֆիկ Գրիգորյանը, դժվարությամբ է թաքցնում արցունքները իր վերջին 23 տարիների կյանքը հիշելիս: Դեռ երիտասարդ, եռանդուն էր, երբ Թառաթումբից տեղափոխվեցին Արցախի Քաշաթաղի շրջանի Երիցվանք, 10 տարի անց էլ՝ Վարդանանց գյուղ: Տեղափոխությունների ընթացքում անցած կյանքը հեշտ չի եղել, բայց ամեն ինչ հերթով ստեղծել են: Տղաներին է ամուսնացրել, թոռներ ունեցել:

2020-ի սեպտեմբերին Հայաստան էին եկել բարեկամներից մեկի հոգեհանգստին, Արցախ գնալու ճանապարհին լսել էին բոթը՝ պատերազմ է: Տուն հասնել չէին կարողացել, տարիների ստեղծածից էլ Հայաստան կարողացել էին տեղափոխել չնչին մասը միայն: «Էդ բերածը մեր արած-դրածի 1 տոկոսն էլ չէր. երեք տուն ենք թողել, տոննաներով միրգ, ցորեն, կահույք ու տեխնիկա: Հիմա 13 շունչ այստեղ ենք ապրում»:

Հիմա Օֆիկ տատը մի ցանկություն ունի՝ իր տեսածը ոչ ոք չտեսնի, աշխարհում խաղաղություն լինի:

Vanik MarkosyanԹառաթումբի վարչական ղեկավար Վանիկ Մարկոսյանն ասում է՝ Թառաթումբն իր խնդիրներով մյուս գյուղերից շատ չի տարբերվում. ոռոգման ջրի խնդիր է լինում, արոտավայրերն են քիչ, գազամատակարարում չկա, բայց հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է: Վստահ է՝ մի փոքրիկ արտադրամասի կամ գործարանի բացումը ոչ միայն Թառաթումբի, այլեւ հարեւան գյուղերի փրկության ծրագիր կարող է դառնալ: «Երիտասարդները չեն գալիս, որովհետեւ աշխատանք չկա այստեղ, ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում կամ Երեւանում են գործ գտնում: Բայց դա էլ լուծում չէ, հասցնում են միայն տան վարձ տալ. այլ ծրագիր պետք է մշակվի»:

Մարկոսյանը գոհ է համայնքի խոշորացումից: Ասում է՝ Եղեգիս համայնքում ներառվելը Թառաթումբին հնարավորություն է տվել մի քանի անգամ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու գյուղում, բյուջեն ավելացել է:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անհայտ կորած է համարվում 4 մարդ
հաջորդը
Ստամբուլ է ուղեւորվել հացահատիկով բեռնված եւս 5 նավ. Թուրքիայի ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն