• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Նրանք ուժեղ են թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ մեր պետությունից

Արմինե Ավետյան 15:15 | 16.08.2022
Արմինե Ավետյան 15:15 | 16.08.2022
grapes

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղողի մթերման դժվարություններ կան։ Դրանք պայմանավորված են արտադրության եւ իրացման անհամաչափություններով։ Շուտով կսկսվի խաղողի բերքահավաքը, եւ գյուղացիները, ինչու չէ, նաեւ մթերողները նորից կանգնելու են խնդիրների առաջ։ Խաղողագործները դժգոհելու են, ճանապարհներ են փակելու, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անելու, թե իրենց բերքը չի մթերվում, խաղողը մնում է վազին, չորանում կամ բեռնատարների մեջ փչանում է, իսկ մթերելիս էլ էժան են գնահատում։

Մթերողներն էլ հակադարձելու են, թե գյուղացու խաղողը որակյալ չէ, կամ իրենց այդքան շատ բերք անհրաժեշտ չէ։
Թերեւս երկուսն էլ ճիշտ են։ Այս պարագայում ճիշտ է նաեւ Փաշինյանը։ «Կոնյակի սորտերի շատ մեծ առաջարկ կա, եւ առաջարկի համեմատ պահանջարկն էականորեն քիչ է։ Իսկ գինու սորտերի պարագայում քիչ առաջարկ կա, պահանջարկն է էականորեն շատ։ Վերջին շրջանում, երբ աշխատանքային քննարկումներ ենք ունենում, ակնհայտ է դառնում, որ շատ դեպքերում մթերման սեզոնի պրոբլեմները կապված են դրա հետ։ Եվ մենք որոշեցինք խթանել միայն գինու սորտերի այգետնկումը, ինչը շատ կարեւոր է եւ հեռանկարային»,- բացատրեց նա։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը հաստատում է վարչապետի մտահոգությունը եւ հավելում, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը եղել է կոնյակի երկիր, արտադրել ու արտահանել է կոնյակ։ Գինի քիչ է արտադրել։ Նույնն է նաեւ հիմա։ Դա է պատճառը, որ մեր խաղողագործները հիմնականում կոնյակի խաղող են մշակել։ «Գյուղացիները չունեն գիտելիք, տեսլական, նրանք չեն աշխատում, չունեն այգին փոխելու միջոցներ։ Հայաստանում սա նոր բան չէ, 100-120 տարվա խնդիր է»,- ասում է նա։

Կոնյակի համար խաղող արտադրելը շատ հեշտ է, կոնյակը չի պահանջում բարձրորակ հումք, մեծ ջանք, հմտություն, գիտելիք ու ներդրում, եւ այն, ինչը հնարավոր չէ օգտագործել գինեգործության մեջ, ուղղվում է կոնյակի արտադրություն։ Այդ հեշտությունն էլ գրավել է գյուղացիներին, եւ նրանք տարիներ շարունակ ցածրորակ խաղող են մշակել, գրագետ այգեգործություն չեն վարել։ Պետությունն էլ չի ուղղորդել նրանց։ Բայց վերջին տարիներին, երբ սկսեց զարգանալ գինեգործությունը, հանկարծ պարզվեց, որ այդքան այգիների մեջ գինու խաղող չունենք։

Պաշտոնական տվյալներով Հայաստանում կան 14-15 հազար հեկտար խաղողի այգիներ։ Մասնագետները, սակայն, ասում են՝ դա ուռճացված թիվ է, եւ հազիվ 7-8 հազար հեկտար լինի։ Դրանից ընդամենը 2000 հեկտարն է գինու խաղողի համար, որից հավաքվում է ընդամենը 10-12 հազար տոննա որակյալ խաղող։ Հայաստանի զարգացող գինեգործությանն անհրաժեշտ են 2-3 անգամ ավելի որակյալ այգիներ ու խաղող։

Բայց միայն գիտելիքի պակասը եւ հեշտ աշխատանքը չեն պատճառը, որ հայ այգեգործներն անորակ խաղող են արտադրել։ Պատճառը, ինչպես նշվեց, տասնամյակների խորքից եւ շատ հեռվից՝ ցարական Ռուսաստանից է գալիս։
Կոնյակի արտադրության եւ իրացման շղթայում ստվերային մեծ փողեր են շրջանառվել։ Անդրազգային փողեր։ Եվ կոնյակը միայն ապրանք, նյութական արժեք չի եղել։ Քաղաքական ինստիտուտ էր եւ շարունակում է այդպիսին լինել։

Avag HarutyunyanԱվագ Հարությունյանը համոզված է, որ 150 տարի առաջ Հայաստանում կոնյակի արտադրությունը զարգացվեց մեր երկրին ճնշելու համար, ինչպես դա արվեց Միջին Ասիայում բամբակի ցանքատարածություններ հիմնելով։ Այդպիսով Ռուսաստանն իր ազդեցության տակ գտնվող տարածաշրջաններում ստեղծում էր հումքային բազաներ, որ դրանք ներմուծեր, եւ ինքը վերամշակեր։ Երբեմն այդ տարածաշրջաններում արտադրություն էր հիմնում, եթե դա բխում էր նրանց ազգային նախասիրություններից։ Ռուսաստանն այդ արտադրանքը ներկրում էր, ստեղծում իրացման մոնոպոլ շուկա եւ այդպիսով թելադրում, ճնշում էր արտադրող երկրներին։

«Երբ դու ունես մոնոպոլ շուկա, այն քեզ թելադրում է ամեն ինչ։ Եվ թելադրեց կեղծիք, վատ որակ, որ կարողանա դրանով ճնշել քեզ։ Սա քաղաքական գործիք էր Հայաստանին ճնշելու համար, եւ դա հաջողվեց։ Մի կողմից՝ ասում է՝ քեզ տալիս եմ լիակատար ազատություն կեղծիքի առումով, սա գայթակղությունն է, որին բոլորն են տրվում, մանավանդ որ շուկան անսահման է։ Մյուս կողմից՝ ամեն վայրկյան կարող է փակել իր շուկան դրանից բխող ծանր հետեւանքներով»,- ասում է Հարությունյանը։

Ցածրորակ պահանջարկի եւ մոնոպոլ վերահսկողության հետեւանքով Հայաստանում արտադրվել է ոչ թե խաղողի հումքով, այլ ներկրված սպիրտով թորված մեծ քանակությամբ կոնյակ եւ արտահանվել։ Անկախության տարիներին նույնը շարունակվել է։ Եվ սպիրտի ներկրման, կեղծ կոնյակի արտադրության եւ իրացման ողջ շղթան վերահսկվել է ոչ միայն ՌԴ-ի, այլեւ անդրազգային հզոր կառույցների կողմից։

Եվ որպեսզի տարիներ շարունակ ցույց տրվի, որ ոչ թե սպիրտից, այլ խաղողից մեծ քանակությամբ կոնյակ է արտադրվել, մեր երկրում նախ ավելի քան կրկնապատկվել են խաղողի արտադրության իրական թվերը։ Ատադրական հնարավորությունները եղել են մինչեւ 110 հազար տոննա, բայց ներկայացվել է 200-350 հազար տոննա։ Գյուղացիները պետական կառույցների հետ հանցավոր գործարքի մեջ են մտել ու կեղծել են խաղողի արտադրության քանակը, փոխարենը ստացել են կեղծ տեղեկանք, եղած քիչ բերքի մթերման խոստում։ Այդ մթերման դիմաց նրանք նաեւ ընտրություններին իրենց ձայնը տվել են պատգամավորներին, նախագահներին, քաղաքապետներին ու համայնքապետներին։ Իհարկե, նրանք չեն էլ գիտակցել, որ այդպիսով մեծ խաղի փոքր մաս են դարձել եւ քաղաքական ճնշման հնարավորություն ստեղծել։ Իրենք օրվա իրենց փոքր խնդիրն են լուծել։

2018 թվականի սեպտեմբերին՝ վարչապետ դառնալուց ամիսներ անց, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երեւանի կոնյակի գործարանի մթերման կայան։ «Ասում են՝ որոշ գործարաններ ոչ թե խաղող են մթերում, այլ թվեր են հրապարակում, որ հետո ուրիշ տեղից սպիրտ բերեն, ցույց տան, թե խաղող են մթերել եւ այդ խաղողից սպիրտ են ստացել»,- հայտարարել էր վարչապետը։

Նա հավելել էր, որ մաքսային մարմինները պետք է հսկեն սպիրտի ներմուծումը, գործարաններում ստուգեն, որ կեղծ կոնյակ չարտադրեն։ Չորս տարի անց, երբ Փաշինյանը խաղողի մթերման խնդիրներից է խոսում, կատարե՞լ է արդյոք իր այդ խոստումը։ Դրսից սպիրտ չի՞ ներմուծվում, եւ կեղծ կոնյակ չի՞ արտադրվում։ Ավագ Հարությունյանն ասում է՝ 2018-2019-ին հենց այդպես էլ եղավ, բայց հետո իշխանությունները տեղի տվեցին այդ անդրազգային ուժերին՝ չցանկանալով նշել, թե ովքեր են դրանք։

«Կոռուպցիա չկա, չեմ կարծում, որ կոռուպցիոն մեխանիզմների մեջ են մտել։ Սա տրանսնացիոնալ կազմակերպությունների գործն է։ Ոչ միայն ռուսական։ Կոնյակի սպիրտի տեղաշարժը երկրից երկիր կարգավորում են ապազգային խմբավորումները՝ ռուսական-եվրոպական։ Անում են օրենքով, չեն խախտում որեւէ օրենք։ Նրանք մեր պետությունից ուժեղ են, բայց սա բարոյականության, ազգային անվտանգության խնդիր է։ Մենք պետք է հասկանանք, թե ուր ենք գնում եւ ինչ ենք անում»,- ասում է Հարությունյանը։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճապոնիայի ժողովուրդը ցավակցում է Հայաստանին
հաջորդը
Քննարկել են ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն