• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Ղարիբջանյանում բերքը չհասած չորացել է

Աննման Մինասյան 14:00 | 17.08.2022
Աննման Մինասյան 14:00 | 17.08.2022
Gharibjanyan village

Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում հողօգտագործողները հող մշակելու փոխարեն տարբեր ատյանների դռներն են թակում: Գյուղատնտեսական տարին մեկնարկելուն պես խնդիրների են բախվում:

Եռակի թանկացումներից հետո, իրենց բնորոշմամբ, ուշացած պարարտանյութ ձեռք բերեցին, կրկնակի թանկացած դիզվառելիք գնեցին, կարտոֆիլ, կաղամբ, ծաղկակաղամբ, ճակնդեղ ցանեցին: Ասում են՝ բանկերից գումար են վերցրել, մեկ հեկտար մշակելու համար 2 միլիոն դրամ ծախսել՝ հույս ունենալով, որ աշնանը բերքը կվաճառեն, պարտքը կտան: Սակայն կանաչ դաշտը դեռ չհասունացած չորանում է. ջուր չկա:

Հուսահատված ղարիբջանյանցիները բողոքի բազմաթիվ ակցիաներ են արել, մարզպետարանի ու համայնքապետարանի դռները թակել, բայց խնդրին լուծում չեն գտել: Ճարահատյալ արդեն երկու անգամ փակել են Գյումրի-Արմավիր մայրուղին:

Պարզվում է՝ տասնամյակներ շարունակ ղարիբջանյանցիները չվերահսկվող ջրերով են ոռոգել դաշտերը, հետեւաբար գյուղացին չի վճարել ոռոգման համար: Ջրօգտագործողների ընկերությունն էլ չի սպասարկում: «Շիրակ ՋՕ»-ից ասում են՝ քանի որ համայնքը ՋՕ-ն չի սպասարկում, բնականաբար ջուր էլ չեն տա: «Երբ ջրառատ տարիներ են եղել, մարդիկ օգտվել են ազատ ջրերից, հիմա ջրի սղություն է: «Շիրակ ՋՕ»-ն ոչ մի լիտր ջուր Ղարիբջանյանի համար չի նախատեսել, պայմանագիր չունեն»,- փոխանցում են ընկերությունից:

Գյուղի վարչական ղեկավար Պարգեւ Հարությունյանը տեղեկացնում է, որ 400 հեկտար վարելահողերից ուղիղ կեսին ջուր չի հասնում: «Ղարիբջանյանցիները մեկ մետր հող անմշակ չեն թողնում. միակ գյուղն է, որտեղ տղամարդիկ արտագնա աշխատանքի չեն գնում: Բայց այսպես որ շարունակվի, այստեղ էլ ամառը տղամարդ չի մնա. խոպանի ճանապարհը կբռնեն»:

Pargev Harutyunyan & GagikԳագիկ Գեւորգյանը վեց հեկտար կարտոֆիլ է ցանել: Ասում է՝ ամեն տարի այս ժամանակ մինչեւ յոթ անգամ ջրում էին, հիմա երկրորդ ջուր էլ չեն տվել: «Գոնե հիմա մի բա՛ն արեք, էլ բերքի հույս չունենք: Վաղահասները չորացան, թափվեցին, ուշահասից գոնե մի քիչ բերք ստանանք»:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից էլ տեղեկացնում են, որ գյուղի ոռոգման համակարգը շարքից դուրս է եկել: Անվերահսկելի ջրերով են ոռոգել, ինչն այժմ արդեն անհնար է անել: Համայնքապետարանը սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել, համայնք-պետություն համագործակցությամբ կկառուցվի գյուղի ոռոգման ցանցը, բայց ոչ այս տարի:

«Եթե բնությունը բարեհաճ լինի, գուցե մի քիչ բերք լինի,- ասում են ղարիբջանյանցիներն ու հավելում,- բայց այդ դեպքում խնդրում ենք շռայլ աշխատավարձերն ու պարգեւավճարները բնությանն ու անձրեւին տալ»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանցի զինվորականներն այցելել են Թարթառի շրջան
հաջորդը
Տղամարդու աշխարհի քնարերգությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն